ԴԱԴԱՐԵՑՆԵԼ, ԹԵ ՉԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԴԱԴԱՐԵՑՆԵԼ, ԹԵ ՉԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վերջին սահմանային հայտնի դեպքերի հետ կապված կարծիքներ են հնչում այն մասին, որ, քանի Ադրբեջանը շարունակում է կրակի դադարեցման գործողությունների խախտումները եւ քանի դեռ չի դադարեցրել իր հանցագործ արարքները ՀՀ սահմանում, հայկական կողմի մասնակցությունը բանակցային գործընթացի հետ կապված պետք է դադարեցնել: Այս կապակցությամբ ՙԻրավունք՚-ը դիմեց մի շարք քաղաքական գործիչների, եւ փորձագետների, որտեղ հնչեցին հետեւյալ պատասխանները:
ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՙԵս չեմ կարծում, որ բանակցությունները դադարեցնելը խնդրի լուծում է, այնուամենայնիվ, դա լավագույնս կարող են գնահատել այն անձինք, ովքեր բանակցում են եւ կարող են զգալ այդ բանակցությունների իրական ռիթմը՚:
ԱԺ ՕԵ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ կարծիքով. ՙԵս չեմ կարծում, որ բանակցությունները պետք է դադարեցնել, որովհետեւ դրանք մեկ օրվա համար չեն: Անշուշտ մենք պետք է դատապարտենք այն ոտնձգությունները, որոնք տեղի են ունենում մեր սահմաններում, մեր զինվորների նկատմամբ, միջազգային կառույցներում պետք է բարձրացնել եւ բոլորի ուշադրությունը գրավել այդ կողմը: Իսկ դադարեցնել կամ սառեցնել նշանակում է, որ մենք չկարողացանք  մեր հարցերը բարձրացնենք միջազգային ամբիոններում: Դրա համար կարծում եմ, որ ընդհակառակը, պետք է ակտիվացնենք եւ ուժեղացնենք մեր քարոզչական մեքենան եւ փորձենք աշխարհին ցույց տալ, թե ովքեր են ադրբեջանցիները եւ ցույց տալ, որ ողջ խնդրի չլուծման եւ հանգուցալուծումների ավարտին չհասցնելու ողջ մեղքը հենց Ադրբեջանի վրա է՚:
ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. ՙՄիջազգային հանրությունը պետք է Ադրբեջանից պահանջի նախ ստորագրել, ընդունել պարտավորություն եւ կատարել նախ դիպուկահարներին ետ քաշելը եւ երկրորդը` ընդունել պարտավորություն եւ կատարել նման սահմանային դեպքերը քննելու հանձնաժողով կազմելու առնչությամբ, որից հետո միայն շարունակել բանակցային գործընթացը: Եթե Ադրբեջանը չի գնում այդ երկու պայմանների կատարմանը, նշանակում է, որ նա դեմ է երեք սկզբունքներից երկուսին, այն է` խաղաղ պայմաններում հարցի լուծում եւ ազգերի ինքնորոշում եւ հետեւաբար բանակցությունները աննպատակահարմար են՚:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ` ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՙԱյսօր հստակ գնահատական տալու համար պետք է հաշվի առնել ընդհանուր բանակցային գործընթացը եւ այն մարտավարությունը, որ պետք է մեզ մոտ մշակված լինի եւ որի համար անհրաժեշտ է ունենալ բանակցային հայեցակարգ: Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի նպատակը պարզ է ու ակնհայտ` ԼՂ խնդիրը ադրբեջանանպաստ եւ արագ լուծման նպատակով   տարածաշրջանում շահեր ունեցող պետությունների հանդեպ շանտաժ, հայ հասարակության մեջ վախի մթնոլորտի ձեւավորում, որի արդյունքում հայկական կողմը կհամաձայնի զիջումների: Դա գիտակցելով, մենք պետք է հստակեցնենք, թե ինչ հակաքայլ պետք է կատարել, եւ պետք է հասնենք նրան, որ մի կողմից կանխենք իրենց գործողությունները, մյուս կողմից ցույց տանք միջազգային հանրությանն ու համանախագահներին, որ Ադրբեջանը միտումնավոր է գնում դիվերսիոն գործողությունների եւ չի ցանկանում կատարել հրադադարի եւ միջազգային այլ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները: Իսկ դա ապացուցելու համար հարկավոր է սառեցնել բանակցությունները մինչեւ չլուծվեն հետեւյալ խնդիրները՚:
ՙԱդրբեջանը պետք է վերցնի իր վրա պարտավորություն` դադարեցնել դիվերսիոն գործողությունները, դիպուկահարներին հանել շփման գծից եւ ստեղծել միջադեպերն ուսումնասիրող համատեղ հանձնաժողով, որում ընդգրկել միջազգային դիտորդների: Այս առաջարկներով ու բանակցային գործընթացի սառեցմամբ, հայկական կողմը կլուծի երկու խնդիր. եթե Ադրբեջանը համաձայնվում է, ուրեմն մենք կանխում ենք անցանկալի եւ ողբերգական հետեւանքներ ունեցող  միջադեպերը, իսկ եթե չի համաձայնվում, ապա եւս մեկ անգամ ապացուցվում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումն ու նպատակները բանակցային գործընթացում: Երկու դեպքում էլ ելքը մեզ համար դրական է՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում