ԴՈՆ ՎԱՐԴԱՆ

Արխիվ 12-16

ԴՈՆ ՎԱՐԴԱՆ



- ՙՍիվիլիթաս՚-ի ղեկավարները ճշմարտության բացահայտմանն աջակցելու փոխարենª իրենց համար նախընտրում են մաֆիոզ կլանային կառույցի ներկայացուցչին հարիր վարքագիծ:

ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ Է


Հազարամյակների պատմություն ունեցող ՙիմ լեզուն իմ թշնամին է՚ ասացվածքը 21-րդ դարում կարելի է վերափոխել ՙիմ ֆեյբուքյան էջը իմ թշնամին է՚ ասացվածքով: Եվ եթե լեզվից թռցրածը հասանելի է անմիջական ունկնդիրներին, ապա ՙՖեյսբուքի՚ պատին գրածը հասանելի է գործնականում բոլորին: Տվյալ պարագայում ցուցմունքներ տալուց հրաժարված Վարդան Օսկանյանի թշնամին է դարձել նրա ֆեյսբուքյան էջը, քանի որ նրա ստեղնաշարից ոչ ոք չէր քաշում, որ գրի ինքնամատնիչ տեղեկություններ:

ԳՅՈՒԼՆԱԶ ՏԱՏԻ ՀԵՔԻԱԹՆԵՐ-2012

Եվ այսպես, սատանան կամ ՙմորմոնի գրքի՚ ինչ-որ կերպարանք քաշեց Օսկանյանի ստեղնաշարից, որպեսզի նա ՙպարզաբանում՚ գրի Գլենդելում գտնվող իր առանձնատան վերաբերյալ. ՙՈրոշ լրատվամիջոցներ արդեն սկսել են ինձ վարկաբեկելու գործը: Նրանցից մեկը, տեղադրելով Կալիֆոռնիայում իմ սեփականությունը հանդիսացող տան նկարը, գրել է, թե ես այն գնել եմ 1996թ. (երբ արտաքին գործերի փոխնախարար էի), 350 հազ. դոլարով, եւ հարց է տվել, թե ի±նչ փողերով է Օսկանյանը գնել այդ տունը՚: Եվ նա նշում է, որ այդ տունը գնել է դեռ 1988-ին` մինչ Հայաստան գալը եւ ոչ թե 350 հազար, այլ` 500 հազար դոլարով: Ու նույնիսկ ՙԻմ փոքր տղան` Արմանը, 1988թ. հենց այդ տանն է ծնվել՚: Այլ հարց է` արդյոք Արման Օսկանյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում, եւ կրկին ու կրկին այլ հարց է, որը համացանցային արխիվները քրքրելու հետ սեր ունեցողները կարող են պարզել` Օսկանյանի արտգործնախարար եղած ժամանակ Արմանը, թե մյուս որդին է միանգամայն անպատիժ ձեւով քաղաքացու վրաերթի ենթարկել...
Վերադառնանք Օսկանյանի` ՙՖեյսբուքի՚ պատին պատմած գեղեցիկ լեգենդին. ՙԻնձ չճանաչողների համար ասեմ, որ Օսկանյանների ընտանիքը Մարաշից սկսած երեք սերունդ զբաղվել է ոսկերչությամբ եւ ադամանդագործությամբ: Հիմնական գործունեությունը ծավալվել է Հալեպում, որտեղից եւ հետագայում ճյուղավորվել է Լիբանան, Բելգիա եւ Միացյալ Նահանգներ: Պետք է ասեմ, որ բոլոր ժամանակներում էլ մեր ընտանիքը առաջատար է եղել այս ոլորտում: Յուրաքանչյուր բանական մարդու համար երեւի թե հեշտ պիտի լինի եզրակացնել, որ 150 տարի ոսկերչությամբ ու ադամանդագործությամբ զբաղվող ու այդ ոլորտներում միշտ առաջատար դիրքերում եղող ընտանիքը պիտի որ այդ տարիների ընթացքում ինչ-որ բան կուտակած լիներ` հատկապես հաշվի առնելով ոսկու այսօրվա աննախադեպ բարձր գները՚:
Լեգենդի այդ հատվածին հավատացինք, չհավատալու պատճառ չունենք, ՙԲայց վերեւում ասվածը էականը չէր, իմիջիայլոց էր: Իսկ էականն այն է, որ 1991-ից ես հենց այսպիսի կյանք եմ թողել բարեկեցիկ Ամերիկայում ու ընտանիքով տեղափոխվել եմ Հայաստան, որովհետեւ հավատացել եմ գաղափարի, ունեցել եմ նպատակ եւ երազ: Այսօր, հակառակ այս ամենին, ինձ մոտ ոչ մի բան չի փոխվել: Ես շարունակում եմ հավատալ, որ հնարավոր է կառուցել մեր երազած երկիրը: Ու եթե որեւէ բան այս ընթացքում փոխվել է, ապա միայն ավելի է ամրապնդել այս երազանքը՚:
Եվ այսպես, բարեկեցիկ ամերիկյան կյանքը թողնելով Օսկանյանը գալիս է Հայաստան, որպեսզի կառուցի ՙմեր երազած երկիրը՚:
Բայց ո±րն է Օսկանյանի ՙերազած երկիրը՚: Ըստ Times.am լրատվական գործակալության` Վարդան Օսկանյանը` որպես պատգամավորության թեկնածու գրանցվելիս, ԿԸՀ գույքի հայտարարագիր ներկայացնելիս նշել է, որ ունի 200 քառակուսի մետր մակերեսով մեկ տուն Գլենդելում եւ մեկ հողատարածք (8000 քմ) Ծաղկաձորում: Այլ անշարժ գույք չունի: Պատկերացնում եք` 21 տարի ապրում է Հայաստանում, բայց նույնիսկ մեկ սենյականոց բնակարան չունի, այլ իր միակ տունը Գլենդելում է: Ուրեմն` որն է նրա ՙերազած երկիրը՚, որի կառուցման վրա նա անխոնջ աշխատում է:յո, անշուշտ, այն երկիրն է, ուր գտնվում է նրա միակ ու բավականին շքեղ տունը, եւ այդքան էլ կարեւոր չէ, թե երբ է նա այդ տունը գնել ու ինչքան է վճարել: Կարեւորն այն է, որ Հայաստանում նա նույնիսկ ոչ թե տուն, այլ քոլիկ ձեռք չի բերել 21 տարվա ընթացքում: Այսինքն` նրա մեկնումը 1991-ին դեպի Հայաստան ոչ մի կերպ ընդմիշտ չէր: Նա մտադիր չէ ապրել Հայաստանում, նա  ընդամենը առաքելություն է կատարում մեր երկրում, որի ավարտից հետո պիտի արդեն խաղաղ կենսաթոշակային տարիները վայելի իր հայրենիքում գտնվող Գլենդել քաղաքում` իր հարմարավետ, կոկիկ ու խնամված տանը: Նույնիսկ նրա կինը, ինչպես խոստովանել է ինքը` պարոն Օսկանյանը, Հայաստանում քվեարկելու իրավունք չունի: Դե, իսկ Վարդան Օսկանյանին ՀՀ քաղաքացիությունը երեւի թե ընդամենը անհրաժեշտ էր, քանզի նրա առաքելությունն իրականացնելը ենթադրում է պետական համակարգում այնպիսի դիրքեր ունենալը, որոնց պարագայում քաղաքացիությունը պարտադիր է, զորօրինակ` հիմիկվա պատգամավորական կարգավիճակը:

ՙՌԵԶԻԴԵՆՏԻ՚ ՍԵՎ ՕՐԵՐԸ

Սակայն շարունակենք Վարդան Օսկանյանի գույքի եւ եկամուտների հայտարարագրի հետ կապված հետաքրքիր պահերը ներկայացնել: Հայտարարագրում ՙեկամուտներ՚, ՙշարժական գույք՚, ՙթանկարժեք գույք՚, ՙարժեթղթեր եւ այլ ներդրումներ՚ բաժինները դատարկ են: Ստացվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Վարդան Օսկանյանը նույնիսկ մեկ դրամի եկամուտ չի ունեցել, բայց փոխարենը այս տարվա մարտի 1-ի դրությամբ նրա հաշվեհամարին առկա է եղել 1 միլիոն 100 հազար դոլար: Այսինքն` հենց այն գումարը, որը հետո դարձավ ԱԱԾ-ի հետաքննության առարկա: Ի±նչ է ստացվում` զրո եկամուտ ունեցող անձնավորությունը հիմնադրում եւ ղեկավարում է փողի մեջ ճպճպացող այնպիսի հիմնարկություն, ինչպիսին է ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամը, սակայն նույնիսկ աշխատավարձ էլ չի ստանում... Կարճ ասած` այդպիսի փնթի, օրենքի նկատմամբ արհամարհանքով ներծծված հայտարարագիր` ինչպիսին ներկայացրել է Օսկանյանը, նույնիսկ 4-րդ դասարանի կրթություն ունեցող մեր օլիգարխները չեն ներկայացրել: Այսինքն` պատգամավորության թեկնածու գրանցվելիս նրա կողմից եկամուտներ թաքցնելու փաստը կարելի է ակնհայտ համարել: Իսկ որ եկամուտները քիչ չեն` դրա վերաբերյալ էլ բաց շրջանառության մեջ տվյալներ կան. մամուլն արդեն նշել էր, որ քրեական հետապնդման առարկա հանդիսացող գումարից նա` որպես իր հաշվեհամարին նստած գումարի տոկոս, ստացել է շուրջ 250 հազար դոլարի եկամուտ: Արդյոք այս կեղծիքը հիմք չէ± Օսկանյանին պատգամավորական մանդատից զրկելու համար:  
ԱԱԾ-ի հետաքրքրության առարկա դրվագներին դեռ կվերադառնանք, իսկ այժմ տեսնենք, թե ինչպես էր իր ՙերազի երկիր՚ Ամերիկային նպաստում սույն անձնավորությունը Հայաստանում: Հալեպում ծնված ոսկերիչների տոհմի ներկայացուցիչը 1992-ին անմիջապես աշխատանքի է անցնում ՀՀ ԱԳՆ-ում, սկզբում որպես Միջին Արեւելքի վարչության պետի տեղակալ, հետո որպես պետ, այնուհետ ղեկավարում է Հյուսիսային Ամերիկայի վարչությունը, իսկ 1994-ին արդեն փոխարտգործնախարար է, 1996-ին` առաջին փոխարտգործնախարար: Դե, պարզ է, որ ԼՏՊ-ի վարչակարգը, որը գործնականում Արեւմուտքի կամակատար էր, սիրուն աչքերի համար չէ, ոչ էլ ոսկերչական հմտության, որ այդպիսի սրընթաց առաջխաղացում է ապահովում Օսկանյանի համար:
Ինչ վերաբերում է մինչ Հայաստան գալու նրա կենսագրությանը, ապա Երեւանի պոլիտեխնիկ ինստիտուտն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Բոստոնի Թավթսի համալսարանում, մի քանի տարի ընդմիջումից հետո ուսումը շարունակել է Հարվարդի կառավարման դպրոցում, հետո ավարտել է Ֆլետչերի դիվանագիտական դպրոցը: Այսինքն` Հայաստան գալը ոչ թե ՙգեղեցիկ երազանքի՚ հետեւից գնալ էր, այլ` ընդամենը գործուղում, զի ԱՄՆ-ն մարդկանց դիվանագիտական կրթություն տալիս է միմիայն հենց ամերիկյան շահերը սպասարկելու համար:
Եվ ահա ԼՏՊ-ի վարչախմբի տապալումից հետո այդ ակնհայտ ամերիկյան կադրը ոչ միայն մնում է համակարգում, այլ Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակվում է արտգործնախարար: Եվ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ավարտից հետո, երբ նրա դիվանագիտական կարիերան ավարտվում է, անմիջապես ծլում է գերհարուստ եւ ազդեցիկ ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամը: Ու հենց որ մեր ԱԱԾ-ն սկսում է հետաքրքրվել մորմոնական աղանդի պարագլուխ Ջոն Հանթսմանից ստացած 2 միլիոն դոլարի առյուծի բաժնի` փողերի լվացման հատկանիշներ ունեցող ապօրինի շրջանառությամբ, դեռեւս վկայի կարգավիճակում գտնվող Օսկանյանը անասելի աղմուկ է բարձրացնում ՙքաղաքական պատվերի՚ վերաբերյալ, ու միանգամից արժանանում արեւմտյան պետությունների դեսպանների ու, հատկապես` ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի աջակցությանը: Ամերիկյան դեսպանը միանգամից հայտարարում է, որ ՙՍիվիլիթասը՚ իրենց համար շատ կարեւոր գործընկեր է: Այդ ինչո±ւ ԱՄՆ պետության համար հենց այդ հիմնադրամն է այդքան կարեւոր գործընկեր, այլ ոչ թե շուրջ 2000 ամերիկյան փողով ապրող գրանտածիծ հ/կ-ներ: Տրամաբանական է ենթադրել, որ ՙՍիվիլիթասը՚ այդ բոլորի համար գլխամասային հաստատություն է, կամ, եթե կոպիտ ասենք` ռեզիդենտուրա, իսկ ինքը` Օսկանյանը` ռեզիդենտ: Դե պարզ է, որ նախարարի պաշտոն զբաղեցրած տարիներին որեւէ առանձին հիմնադրամի կարիք չկար, զի նույն ֆունկցիաները կարող էր կատարել հենց Օսկանյանի ղեկավարած ԱԳՆ-ն:
Այսինքն` Ազգային անվտանգության մարմինները, սկսելով ՙՍիվիլիթասի՚ եւ Օսկանյանի գործունեության վերաբերյալ հետաքննությունը, ըստ էության, ամերիկյան ազդեցության գործակալների ծովահրեշ-ցանցի հենց գլխից են բռնել:

ՀՀ-Ն ԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՒՂԵԾԻՐ ԲԵՐԵԼՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՏԱՊԱԼՎԱԾ Է


Պարզ է, թե ինչու Օսկանյանի գործի հետ կապված գրանտածիծ կազմակերպությունները սսկվել են, իսկ ՙնարնջագույն՚ քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ զգուշավոր կերպով, նահանջի տեղ թողնելով, հայտարարում են, որ դա միգուցե եւ քաղաքական հետապնդում է: Իսկ մյուսները (Նիկոլ Փաշինյանը եւ Անդրանիկ Քոչարյանը` վառ օրինակ), ընդհակառակը, շտապում են նույն Օսկանյանին ՙսկացնել՚: Ու, օրինակ, նույն ՀԱԿ-ում արդեն հերթական տարաձայնությունը կա Օսկանյանին զգուշավոր պաշտպանելու կամ ընդհանրապես նրանից սահմանազատվելու երկու ուղեգծերի միջեւ: Բնական է, եթե սրանց բոլորի ՙշեֆը՚ ՙվառվում՚ է, ապա կամ պետք է սպասեն նոր ՙշեֆի՚` առանձնապես չցցվելով, կամ ընդհանրապես իրենց գլխի ճարը մի կերպ տեսնեն:
Իսկ թե ինչպիսին է եղել Օսկանյանի դերակատարությունը հենց ի սկզբանե` արդեն տարիների հեռավորությունից է պարզ երեւում: Նախ` հարց է ծագում, թե ինչու նույն Ռոբերտ Քոչարյանը 1998-ին ոչ միայն Օսկանյանին պահեց ԱԳՆ համակարգում, այլեւ միանգամից նախարար նշանակվեց, թեեւ միշտ էլ ակնհայտ է եղել նրա հակահայդատական էությունը: Հիշենք, թեկուզ, ՙօկուպացված տարածքների՚ հետ կապված սկանդալը, երբ ամեն ինչ վերագրվեց ինչ-ինչ լեզվի սայթաքումի: Մինչդեռ ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ դիվանագիտական կրթություն ունեցողի մոտ լեզվի սայթաքում չի կարող լինել, եւ ամեն մի բառ միանշանակ միտումնավոր է: Այսպես, Արմեն Մանվելյանը ՙԱզգ՚ թերթում արդեն Օսկանյանի պաշտոնավարման ավարտի հետքերով` 2008-ի ապրիլի 10-ին նշում է, որ, ըստ դիվանագետների, նա ունի այնպիսի արտակարգ հիշողություն, որ բանակցությունների ժամանակ տեղում կարողանում էր հիշել 13 կամ 14 տարի առաջ հիշատակված դետալներ, որոնք մյուս կողմը փորձում էր մատուցել որպես նորություն:
Պարզ է, որ ինչ-որ բանի համար Վադան Օսկանյանը հույժ անհրաժեշտ էր Ռոբերտ Քոչարյանին: Եվ այդ ինչ-որ բանը հենց ԱՄՆ-ի հետ կամուրջ լինելն էր: Այսինքն` ԱՄՆ-ի հետ հարցերը լուծելու համար ՀՀ երկրորդ նախագահին հենց ՙԱՄՆ-ի մարդ՚ Օսկանյանն էր պետք, ու հենց այդ պատճառով է, որ Քոչարյանը նաեւ հանդուրժեց, Օսկանյանին գովաբանող Արմեն Մանվելյանի վկայությամբ, հետեւյալը. ՙ1998-ի իշխանափոխությունից հետո, երբ նա սկսեց ղեկավարել արտաքին քաղաքական գերատեսչությունը, դեմ էր կադրային փոփոխությանը` ըստ մարդկանց քաղաքական հայացքների, ինչը, նկատենք, իր արձագանքն ունեցավ 2008-ի փետրվարին՚: Այսինքն` Քոչարյանը ոչ միայն արտաքին քաղաքականության գլուխ է դնում Օսկանյանին, այլեւ վերջինիս թույլ է տալիս պահպանել ամերիկամետների ամբողջ թիմը, որը ԱՄՆ շահերը սպասարկում էր դեռեւս ԼՏՊ-ի օրոք:
Ինչ վերաբերում է նույն Օսկանյանին` ԲՀԿ մտցնելուն, այն էլ` համամասնական ցուցակում 2-րդ տեղում, ապա դա վկայում է, որ ամերիկյան ազդեցության ցանցի գլուխ կադրին ազդեցիկությամբ երկրորդ կուսակցություն մտցնելը եւ խորհրդարան տանելը Ռոբերտ Քոչարյանի բուն շահերից էր բխում: Ու այդ պատճառով հիմա ՀՀ երկրորդ նախագահի քարոզչամեքենան կաշվից դուրս է գալիս` պաշտպանելու համար Օսկանյանին, եւ անում է ավելին, քան Օսկանյանի ամերիկյան տերերը: Ու հարց է ծագում` այդ ի±նչ հեքիաթներ էին պատմում ու շարունակում էին պատմել Ռոբերտ Քոչարյանի` իբր ռուսամետության մասին, եթե ամերիկյան ռեզիդենտական ցանցի գլխամասը պաշտպանելու հարցում առկա է կատարյալ համերաշխություն ԱՄՆ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Եվ հաջորդ հարցը` Ռոբերտ Քոչարյանի համար օսկանյանական ամերիկյան ցանցը ընդամենը գործի±ք է, որպեսզի ՀՀԿ-ի վրա ճնշում գործադրելու միջոցով փորձի վերադառնալ իշխանության, թե±, այնուամենայնիվ, Հայաստանում ՙնարնջագույն՚ հեղաշրջում իրագործելու ամերիկյան ծրագրում Ռոբերտ Քոչարյանը ինքը կարեւոր դերակատարություն ունի:
Եվ, որպես ՙդեսերտ՚, ակնհայտ արեւմտամետ դաշնակցական Կիրո Մանոյանի հարցադրումը` ուղղված ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանին: Վկայակոչելով ԱԱԾ տնօրենի այն խոսքը, որ քաղաքական հետապնդման մասին ճվալով Օսկանյանը հանրության ուշադրությունը շեղում է ՙՍիվիլիթասի՚ օտարերկրյա առավել քան առատ արտերկրյա ֆինանսավորումից ու դրա միջոցով քաղաքական գործունեություն ծավալելուց, Կիրո Մանոյանը հայտարարում է. ՙԲայց դրա անունը ՙփողերի լվացում՚ չէ, պարոն Հակոբյան՚: Իրոք, դրա անունը լրտեսական, գործակալական գործունեություն է, իսկ փողերի լվացումը, ինչպես նաեւ` Օսկանյանի կողմից ՀՀ օրենսդրության այլ խախտումները, ընդամենը դրվագ են: Ինչպես նաեւ դրվագ է այն, որ, ըստ Գորիկ Հակոբյանի, Օսկանյանը դրսեւորում է ՙմաֆիոզ կլանի ներկայացուցչին՚ հարիր վարքագիծ: Դե, դեռեւս խորհրդային ժամանակներում պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի ԿԳԲ-ական դպրոց անցած հին չեկիստը հո ամբողջը չի հնչեցնելու, հո չի± ասելու, որ այդպես են իրենց պահում ոչ միայն մաֆիոզները, այլեւ շպիոնները:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում