ՙԺԱՄԿԵՏՈՎ ՖՐԱԽՏ

Արխիվ 12-16

ՙԺԱՄԿԵՏՈՎ ՖՐԱԽՏ



Հաճախակիացել են դեպքերը, երբ օտարեկրյա անձանց անհրաժեշտ են տրանսպորտային միջոցներ, սակայն պայմանով, որ դրանց կառավարումը, պահպանումը, տեխնիկական շահագործման ծառայություններն ընկնեն տրամադրող ընկերության վրա, իսկ երրորդ անձանց պատճառած վնասների համար պատասխանատվություն կրեն տրամադրող անձինք: Ստորեւ ներկայացվող իրավանորմը վերաբերելի է այդ դեպքերին, որը կոչվում է ժամկետով ֆրախտ:
Ըստ էության, սա դասվում է այն հնագույն պայմանագրերի շարքերին, որը ժամանակին գործել եւ գործում է աշխարհի բոլոր ծայրերում, անգամ` Անտարկտիդայում: Այն օգտագործվել եւ օգտագործվում է մայրցամաքները հայտնագործելիս, բնակավայրերը հետազոտելիս, տարբեր տեսակի եւ ձեւի աշխատանքներ իրականացնելիս, ճանապարհորդելիս եւ այլն: Նմանօրինակ պայմանագրի էությունը կայանում է նրանում, որ կնքվում է անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր, եւ համապատասխան վճարի դիմաց տրանսպորտային միջոցը հանձնվում է վարձակալի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանը, որտեղ վարձատուն օրենքի ուժով պարտավորություն է ստանձնում իր ուժերով ծառայություններ մատուցելու, մասնավորապես, կառավարման եւ տեխնիկական շահագործման համար: Ողջ պայմանագրի ժամկետի ընթացքում վարձակալության հանձնված տրանսպորտային միջոցի պատշաճ վիճակի պատասխանատուն համարվում է վարձատուն, որի մեջ ներառում է տվյալ տրանսպորտային միջոցի ընթացիկ եւ հիմնական վերանորոգումը: Պայմանագիր կնքելիս կողմերն ազատ են` նշելու օրենքով նախատեսված, ինչպես նաեւ չարգելված մատուցվող ծառայությունների լայն շրջանակ: Քանի որ անձնակազմի աշխատողները համարվում են վարձատուի աշխատողները, վարձատուի վրա է ընկնում ոչ միայն վերջիններիս կողմից մատուցված ծառայությունների վճարումը (եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ), այլ նաեւ վարձատուն միջոցներ պետք է ձեռք առնի, որպեսզի տրանսպորտային միջոցի անձնակազմը եւ նրա որակավորումը համապատասխանի տվյալ տեսակի տրանսպորտային միջոցի շահագործման սովորական պահանջներին ու պայմանագրի պայմաններին:
Հատկանշական է, որ անձնակազմի անդամներն, ըստ էության, գտնվում են երկակի ենթակայության տակ.
1. Նրանք ենթարկվում են կառավարմանը, տեխնիկական շահագործմանը վերաբերող վարձատուի կարգադրություններին:
2. Նրանք ենթարկվում են տրանսպորտային միջոցի առեւտրային շահագործմանը վերաբերող վարձակալի կարգադրություններին:
Հարկավոր է իմանալ. տրանսպորտային միջոցի կորստի կամ վնասվածքի դեպքում միայն այն դեպքում է վարձակալը պարտավոր վարձատուին հատուցել պատճառված վնասը, եթե կապացուցվի, որ այն տեղի է ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնց համար օրենքին կամ վարձակալության պայմանագրին համաձայն պատասխանատվություն է կրում վարձակալը: Վարձակալված տրանսպորտային միջոցով, դրա մեխանիզմներով եւ սարքերով երրորդ անձանց պատճառված վնասի համար վնաս պատճառելու հետեւանքով ծագած պարտավորությունները կրում է վարձատուն, իսկ այն դեպքում, երբ ապացուցվում է, որ վնասը ծագել է վարձակալի մեղքով , վարձատուն իրավունք ունի երրորդ անձանց վճարած գումարը հատուցելու մասին վարձակալին հետադարձ պահանջ ներկայացնել: Ժամկետով ֆրախտի պայմանագիրը կնքվում է գրավոր:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեվ Գրուպ՚ փաստաբանական
գրասենյակի գլխավոր տնօրեն
www.levgroup.am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում