ՀԵՐԹԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ. ՀԱՅՐԸ ՊԵՏՔ Է ԳԱՐª ՈՐԴՈՒՆ ՏԱՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆ...

Արխիվ 12-16

ՀԵՐԹԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ.
ՀԱՅՐԸ ՊԵՏՔ Է ԳԱՐª ՈՐԴՈՒՆ ՏԱՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆ...



Հունիսի 17-ինª առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում, Սպիտակի բժշկական կենտրոնից շտապ օգնության բրիգադը կանչով մեկնել է Լեռնանցք գյուղ, որտեղ հայտնաբերվել է, որ տան նկուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 14-ամյա Արտյոմ Վարդանյանը: 14-ամյա անչափահասը կախվել է մետաղյա էլէկտրալարի միջոցով: Դեպքի վայր է մեկնել Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը` Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Արամ Ղազարյանի, Ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ...
14-ամյա Արտյոմը կատարվածի հետ կապված որեւէ գրություն չի թողել, սակայն հարեւաններիª մեզ  տված տեղեկության համաձայն` Արտյոմ Վարդանյանը ինքնասպանության նմանատիպ մի փորձ էլ կատարել էր 15-20 օր առաջ: Այն ժամանակ իր այդ քայլը տղան պատճառաբանել էր համակարգիչ ունենալու ցանկությամբ: Մայրը գնել էր համակարգիչը...
Իսկ թե ինչ է ցանկացել ունենալ տղան այս անգամ, դեռեւս պարզ չէ: Համագյուղացիները  պատմում են նաեւ, որ երեխայի հայրը` Արսենը, արտագնա աշխատանքներ կատարելու նպատակով գտնվում է ՌԴ-ում, իսկ մայրը` Ժաննա Մաթոսյանը, տնային տնտեսուհի է: Նրանք ունեն նաեւ մանկահասակ աղջիկ երեխա: Ինքնասպան եղած անչափահասը այս տարի տեղափոխվել է տեղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարան: Դասարանի տղաներից էլ պատմում են, որ դեպքից մեկ օր առաջ Արտյոմն իրենց ուրախ-ուրախ պատմել է, որ մի քանի օրից հայրը գալու է Ռուսաստանից եւ իր համար  մեքենա է գնելու:
Հարեւանները Արտյոմին նկարագրում են որպես դյուրագրգիռ, շուտ նեղացկոտ երեխայի:
14-ամյա Արտյոմի ընտանիքի մասին եղած տեղեկությունները ճշտելու ակնկալիքով դիմեցինք Լեռնանցքի գյուղապետ ԼԵՎԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ.
- Կարելի է ասելª սոցիալապես ապահովված են: Մի քիչ սովորական, մի քիչ արտասովոր ընտանիք են:
- Ինչո±վ են արտասովոր:
- Դե, ամուսինը տարին 12 ամիս խոպան ա, էրեխեքն էլ մոր հույսին են...
Զրուցեցինք նաեւ տեղի միջնակարգ դպրոցի տնօրեն ԱՎԱԳՅԱՆԻ հետ, որն էլ նշեց հետեւյալը.
- Արտյոմը նորմալ երեխա էր: Ճիշտ էª առաջադիմությամբ չէր փայլում, բայց, համենայնդեպս, իրա դրականը ապահովում էր: Կարգապահ էր, կարելի ասել, անկարգ բաներ չէր անում, նրա վատ արարքը ես չեմ տեսել դպրոցում: Համոզված եմ` ընկերները եւս չեն ասի, որ նա վատ բնավորության տեր տղա էր: Մի բան կարող եմ ասել` երեւի օրվա իր ամենալավ ժամանակները ինքը դպրոցում էր անցկացնում:
- Իսկ ինչպիսի± ընտանիք ուներ Արտյոմը:
- Նորմալ ընտանիք չուներ էդ էրեխեն: Նորմալ ընտանիքը այն է, որ հեր կա, մեր կա, ծնող կա, երեխա-ծնող հարաբերություն գոյություն ունի: Իսկ Արտյոմի հերը Ռուսաստանում ա լինում համարյա միշտ: Կարողա տարին մի անգամ գարª տունը վերանորոգելու համար ու նորից գնար:
- Իսկ մայրը ինչպիսի±ն է:
- Մոր վարքի մասին մի° հարցրեք էլի, եկեք ուրիշ բանից խոսենք:
- Իսկ այնուամենայնի±վ:
- Ինչքան բացասական բան գիտեք կնոջը վերաբերող, վերագրեք իրեն: Վատ վարքի տեր, դրան գումարեք ամենագերադրական աստիճանի բացասական արարքները: Չեմ էլ ուզում նույնիսկ պատկերացնեք: Երեխան մենակ ավելի լավ էր իրեն զգում, քան մոր հետ: Ահագին ժամանակ մերը հոր տունն էր գնացել աղջիկ երեխու հետ, մի քանի ժամանակ ա, որ էլի եկել ա: Երեւի մենակ իրան ավելի լավ էր զգում էդ երեխան:
Իսկ Արտյոմի դասղեկը` ՀԱՍՄԻԿ ԴԻԼԲԱՐՅԱՆԸ, այսպես նկարագրեց իր աշակերտին.
- Արտյոմին կարող եմ նկարագրել որպես դրական կերպար` ընկերասեր, հոգատար, կենսուրախ, աշխույժ երեխայի: Չի ունեցել որեւէ բարդույթ, որ շրջապատից առանձնանա, մենակ մնա: Սովորել է միջակ, ինքը իր ունակություններով ավելի կարող ուժեր, քան իր դրսեւորած առաջադիմությամբ: Ավելի շատ սիրում էր հումանիտար առարկաները` հայոց լեզու, գրականություն... Շատ գեղեցիկ ասմունքում էր, ուներ շատ գեղեցիկ խոսք: Եթե կարծիք արտահայտելու լիներ, ինքը ուներ իր ինքնուրույն խոսքը, դիրքորոշումը: Վերջին անգամ մենք բաժանվել ենք շատ նորմալ տրամադրությամբ, ասում էր, որ հայրը շուտով պետք է գա, իրեն տանի Ռուսաստան:
Տիկին Դիլբարյանը զերծ մնաց ընտանիքը նկարագրելուց` հավելելով.
- Ընտանիքի հետ անմիջական շփում չեմ ունեցել: Ծնողական ժողովներին էլ մայրը հիմնականում չի հաճախել: Շփումը` որպես դասղեկ ու ծնող, չի եղել:
Կատարված դեպքի փաստով Ոստիկանության Լոռիի մարզային վարչության Սպիտակի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Հուսով ենք, որ գոնե այս անգամ պատկան մարմինները կբացատրեն, թե ինչի±ց դրդված 14-ամյա դեռահասը վերջ տվեց սեփական կյանքին: Առավել եւս, որ դեռ միայն վեջերս էր նման փորձ արել: Եվ, վերջապես, թե դեռահասների մոտ ինչո±ւ են այսքան շատացել ինքնասպանություններն ու դրա փորձերը, ինչպե±ս պետք է լուծել օր-օրի ավելի մտահոգիչ դարձող այդ խնդիրը:

Պատրաստեց ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում