ՙՏՂԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՒՄ ՉՏԵՍԱ ՊԱՅՔԱՐԻ ԿՐԱԿԸ՚

Արխիվ 12-16

ՙՏՂԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՒՄ ՉՏԵՍԱ ՊԱՅՔԱՐԻ ԿՐԱԿԸ՚



Այսօր D խմբի երկու հանդիպումներից (Անգլիա-Ուկրաինա եւ Շվեդիա-Ֆրանսիա) հետո հայտնի կդառնան ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին երկու հավաքականները, որոնցից առաջին տեղն զբաղեցնող հավաքականը ուժերը կչափի C խմբում երկրորդ տեղն զբաղեցրած Իտալիայի, իսկ երկրորդ տեղն զբաղեցրած հավաքականը` C խմբի հաղթող Իսպանիայի հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ A խմբի հաղթող Չեխիայի հավաքականի մրցակիցը B խմբում երկրորդ հորիզոնականն զբաղեցրած Պորտուգալիայի հավաքականն է (հանդիպումը կկայանա հունիսի 21-ին): Քառորդ եզրափակիչի երկրորդ զույգը կազմել են Գերմանիայի եւ Հունաստանի հավաքականները (հանդիպումը կկայանա հունիսի 22-ին):
Շատերն էին կարծում, որ A խմբից հաջորդ փուլ դուրս կգան Ռուսաստանի եւ Լեհաստանի հավաքականները, սակայն եղավ, ինչպես ասում են, բոլորովին հակառակը: Գուցե Ռուսաստանի, ինչու չէ, նաեւ Լեհաստանի հավաքականի խաղի վրա ազդել էին ֆուտբոլասերների պահվածքը, ագրեսիվությունը, բոլորովին էլ ոչ ֆուտբոլային կրքերը:
Հունաստանի հավաքականի խաղացող Կարագունիսը խաղից հետո մասնավորապես ասել էր, որ Հունաստանում մարդիկ վատ են ապրում, եւ հավաքականը կարողացավ նրանց գոնե մի փոքր ժպիտ պարգեւել: Երբ ռուսական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը ռուս հայտնի ֆուտբոլային մեկնաբան Կոնստանտին Գենիչին (մեր ֆուտբոլային մեկնաբաններին կանդրադառնանք ՙՀետաքննություն՚ հավելվածում) ասել է, որ Ռուսաստանի հավաքականի անդամները նույնպես հենց այսպիսի հոգեբանություն պետք է ունենան, վերջինս այսպես է պատասխանել. ՙՄարզիկները` այո: Բայց, ցավոք, Ռուսաստանի հավաքականում մեծ մասը ոչ թե մարզիկ է, այլ` ուղղակի ոտքի գնդակ խաղացող: Դրանք ֆուտբոլիստներ են, ովքեր անգամ իրենք իրենց չեն կարողանում հաղթահարել: Ես մեր տղաների աչքերում այդպես էլ չտեսա այն պայքարի կրակը, որն այդքան հարկավոր էր մեզ՚:
Իսկ մենք ուզում ենք ցավով հիշեցնել, որ Ռուսաստանի հավաքականն ընդգրկված էր այն ենթախմբում, որտեղ խաղում էին նաեւ Իռլանդիայի, ինչպես նաեւ մեր երկրի հավաքականները, ու մենք ոչնչով չէինք զիջում ո°չ ռուսներին, ո°չ էլ իռլանդացիներին, որոնք անփառունակ լքեցին եզրափակիչ մրցաշարը: Չէինք զիջում, սակայն դարձանք, կարելի է ասել, քաղաքականության ու մրցավարության զոհ:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

ՙ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում