ՙՙՙՙՙՙՙՙՙՁԵՐ ՙԵՎՐԱԱՐԺԵՔԱՎՈՐ՚ ՋԱՆԻՆ ՄԵՌՆԵՄ...

Արխիվ 12-16

ՁԵՐ ՙԵՎՐԱԱՐԺԵՔԱՎՈՐ՚ ՋԱՆԻՆ ՄԵՌՆԵՄ...

ՀՀ նախկին արտգործնախարար եւ նորաթուխ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն, իր աջակից արտասահմանյան կառույցներն ու ՙՍիվիլիթաս՚-ի հաշվին մեծ գումարներ յուրացնելու թեման շարունակում են քաղաքական դաշտում մնալ արդիական: Հիշեցնենք, որ օրերս Վ. Օսկանյանը մի շարք պետական կառույցների կողքին տվել էր նաեւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության անունը, որը ֆինանսավորում է ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամն ու համատեղ ծրագրեր իրականացնում: Իսկ թե ի±նչ նպատակներ է հետապնդում Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությունն ու Գերմանիայի ո±ր շահի համար, պարզեցինք ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունից: Դեսպանության պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. ՙՙՍիվիլիթաս՚ հիմնադրամն իր ծրագրերով խրախուսում է քաղաքացիական հասարակության ակտիվությունը եւ քաղաքացիների անձնական պատասխանատվությունը: Հիմնադրամն իր ջանքերն ուղղում է գործուն ժողովրդավարության զարգացմանը, իրավական պետության կայացմանը եւ փոխադարձ հարգանքի հիման վրա գործող հասարակության ձեւավորմանը: Քաղաքական, տնտեսական եւ հասարակական արդի թեմաների շուրջ կազմակերպվող հանրային քննարկումներով, որոնց մասնակցում էին հասարակական եւ քաղաքական բոլոր կարեւոր խմբավորումների ներկայացուցիչները, հիմնադրամը խթանել է հասարակական դիսկուրսի ծավալումը:
ՙՍիվիլնեթ՚ լրատվամիջոցով հիմնադրամն իր նպաստն է բերում լրատվական բազմազանությանը: Ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, իրավական պետությունը եւ կայուն զարգացումն այն սկզբունքներն են, որոնցից Գերմանիայի Դաշնային կառավարությունն արտածում է իր նպատակները: Դրանք այն համաեվրոպական արժեքներն են, որոնք համակեցության հիմքն են կազմում Եվրամիության ներսում: Այս արժեքներն է դավանում նաեւ Հայաստանը: Նրանք նաեւ Եվրամիության` Հայաստանի Հանրապետության հետ բանակցային փուլում գտնվող ասոցիացման համաձայնագրի, ինչպես նաեւ համապարփակ ազատ առեւտրի եւ վիզաների ընթացակարգի դյուրացման մասին համաձայնագրերի հիմքն են կազմում: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը` որպես ԵՄ կարեւոր անդամ պետություն, աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ընթացող բարեփոխումներին եւ եվրոպական ինտեգրացիային: Այդ առումով տարբեր գերմանական հաստատություններ համագործակցում են ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ: ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամը քաղաքացիական հասարակության մեր կարեւոր գործընկերներից մեկն է՚:
Հետաքրքիր է, այնուամենայնիվ, հարգարժան դեսպանատներըª տեսնելով մի շարք փաստեր ու մեղադրանքներ, ի±նչ են մտածում իրականում: Ի դեպ, նշենք, որ ՙԻրավունք՚-ը հետեւողական է լինելու եւ շարունակելու է համբերատար սպասել օսկանյանական փողերի լվացման գործում կամա թե ակամա ներքաշված մյուս արտասահմանյան պետական ու ոչ պետական կառույցների վերոնշյալ հարցի մասին իրենց պաշտոնական պատասխաններին (ԱՄՆ դեսպանատան ականջն էլ կանչի, որին հղած մեր հարցն այսօր դարձավ 7 օրական):

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում