ՙՙՙՙՙՙՙՙՙՍԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ ՊԱՀՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արխիվ 12-16ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ ՊԱՀՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վերջին մի քանի շաբաթում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը եւ անձամբ դեսպան Ջոն Հեֆֆերնը քանիցս դրսեւորել են դիվանագիտական հաստատության եւ դիվանագետ կարգավիճակի հետ անհամատեղելի պահվածք` կոպտորեն միջամտելով ՀՀ ներքին գործերին, այդ թվում եւ իրավապահ համակարգի աշխատանքին:
Մասնավորապես.
- Մայիսի 24-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով պաշտպանության տակ է առնում հանրային բարոյականությանը եւ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող հանրորեն ամբողջովին մերժելի ագրեսիվ քայքայիչ փոքրամասնություններին եւ փորձ է արվում ցուցումներ տալ ՀՀ իրավապահ մարմիններին, թե ինչպես պետք է հետաքննվի D.I.Y. ակումբում տեղի ունեցած հրդեհը.
- Հունիսի 4-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իր տարածքում միջոցառում է կազմակերպել, ուր ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի ներկայությամբ ի ցույց հանրությանը մեծարվել եւ մրցանակներ են ստացել իրենց հակապետական, հանրային բարոյականությանը եւ ազգային անվտանգությանը սպառնացող, հանրության կողմից ամբողջովին մերժելի անհատներն ու կազմակերպությունները.
- Հունիսի 14-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը իր հրապարակային ելույթներով կոպտորեն միջամտել է ծանր կոռուպցիոն հանցագործության` ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների լեգալացման հանցադեպի հետաքննությանը, միաժամանակ խրախուսելով գործով որպես վկա անցնող Վարդան Օսկանյանի եւ ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի պաշտոնատար անձանց` հետաքննությանը խոչընդոտելու, եւ այն քաղաքական շահարկման առարկա դարձնելու ջանքերին: Միաժամանակ ինքը` դեսպանը անձամբ զերծ չի մնացել քաղաքական շահարկումներից:
ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության եւ անձամբ դեսպանի վերը հիշատակված գործողությունները համարում է կոպիտ միջամտություն ՀՀ ներքին գործերին, ինչն անհամատեղելի է դիվանագիտական հաստատության եւ դիվանագետի կարգավիճակի հետ: ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը արձանագրում է, որ ԱՄՆ դեսպանության այդպիսի գործունեությունը խրախուսում է մեր երկրում հանրային բարոյականությանը եւ ազգային անվտանգությանը էական վնաս հասցնող եւ փաստացի լրտեսական գործառույթներ իրագործող անձանց անպատժելիությունը, խոչընդոտում է կոռուպցիայի դեմ պայքարին եւ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը, դրանով իսկ կասկածի տակ դնելով նաեւ ՀՀ-ԱՄՆ բարեկամական հարաբերությունները, եւ ԱՄՆ-ի անկեղծ նվիրվածությունը կոռուպցիայի դեմ պայքարին:
ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը խստիվ դատապարտում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության եւ անձամբ դեսպանի վերը հիշատակված գործողությունները եւ կոչ է անում ԱՄՆ պետական եւ դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներին հետայսու ձեռնպահ մնալ այդպիսի անհանդուժելի գործողություններից:
ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդ
15 հունիս 2012թ.
ք. Երեւան

