ՙԿԱՐԱԲԱԼԱՆ ԳԻՇԵՐՆԵՐՆ ԷԼ ՄԵՆԱԿ ՉԻ ՄՆԱ

Արխիվ 12-16

ԿԱՐԱԲԱԼԱՆ ԳԻՇԵՐՆԵՐՆ ԷԼ ՄԵՆԱԿ ՉԻ ՄՆԱ



Ժամանակին անդրադարձել էինք ԿԱՐԱԲԱԼԱՅԻ արձանին` մասնավորապես նշելով, որ մի ուրվական է շրջում Երեւանով, դա Կարաբալայի հուշարձանն է, որը լքել է իր երկարամյա տեղակայման վայրը եւ ի վերջո հայտնվել ՙՄոսկվիչկա՚ հանրախանութի մոտ: Սակայն Կարաբալան ՙչսիրեց՚ այդ վայրը, ՙդիմեց՚ սրան-նրան, ու նրան տեղափոխեցին Աբովյան փողոց` այս անգամ տեղադրելով ՙՀագուստի աշխարհ՚ խանութի մոտ` մանեկենների հարեւանությամբ:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ասենք, որ հունիսի 13-ին Կարաբալայի արձանը Հյուսիսային պողոտայում գտնվող ՙՄոսկվիչկա՚ հանրախանութի մոտից բերվել է Աբովյան փողոց, որտեղ եղել է հենց ստեղծման պահից: Բանն այն է, որ մի խումբ մտավորականներ, այդ թվում նաեւ քանդակի կերտողը, երիտասարդներ, դիմել էին քաղաքապետին, որպեսզի հուշարձանը տեղափովի Աբովյան փողոց:
Արձանի հեղինակ, քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ գոհ է, որ արձանը բերվեց Աբովյան փողոց, որտեղ եղել է տարիներ շարունակ. ՙՈւրախ եմ, որ հատուկ պատվանդանի վրա է տեղադրվել: Շատ ճիշտ քայլ էր՚:
Ոչ բոլորին է դուր եկել արձանի նոր ՙաշխատավայրը՚, մի աղջիկ ասել է. ՙԺպտերես ու բարի հայացքով պապիկը էս անդեմ մանեկենների կողքին սխալ էր կանգնեցնելը: Սա արվեստի գործ է, իսկ այսպես կորցրել է իր արժեքը՚:
Իհարկե, ամեն դեպքում լավ է, որ հուշարձանը չոչնչացվեց, ավելին վերադարձվեց Աբովյան փողոց եւ նույնիսկ գիշերներն էլ մենակ չի մնա. կզրուցի հարեւան մանեկենների հետ, բայց...

ԱՅԴՊԵՍ ՙՆՇԵՑԻՆ՚ ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Այս անգամ էլ վտանգված է քանդակագործ ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆԻ բնակելի տան ճակատագիրը: Դրա վերաբերյալ հայտարարություն են տարածել ՙՄեր քաղաքը՚, ՙՄենք ենք այս քաղաքի տերը՚, ՙՓրկենք հուշարձանները՚ քաղաքացիական նախաձեռնությունները, ինչպես նաեւ ՙՊետական կարիքների զոհեր՚ հասարակական կազմակերպությունը. ՙՀունիսի 16-ին քանդակագործ, ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյանը կդառնար 89 տարեկան: Նա Հայաստանի առաջին սահմանադրության հեղինակ եւ ԵՊՀ իրավաբանական ամբիոնի հիմնադիր, հետագայում Եղիշե Չարենցի դատապաշտպան Գրիգոր Չուբարյանի որդին էր: Նրա հեղինակած բազմաթիվ աշխատանքներ ցուցադրվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, իսկ նրա կերտած ՙՄեսրոպ Մաշտոցը՚, որը Մատենադարանից նայում է դեպի Մաշտոցի պողոտա, պարզապես ազգային մշակութային խորհրդանիշ է դարձել՚: Հոբելյանական այդ օրը Նալբանդյան 106/1-ի կառուցապատող հանդիսացող ՙԱվագ Շին՚ ՍՊԸ-ի ներկայացուցիչները ՙներխուժել են Չուբարյանների սեփական բնակելի տան հարակից տարածք, որտեղ գտնվում է Ղուկաս Չուբարյանի արվեստանոցն ու այգին, եւ որոշել երկաթե ցանկապատով առանձնացնել դրա մի հատվածը` բարձրահարկ էլիտար շենքերի շինարարության նպատակով...՚:
Քանդակագործի դուստր Անուշ Չուբարյանը պատրաստվում է տարածքում հիմնել իր հորը նվիրված մշակութային կենտրոն, ինչի համար, իր պնդմամբ, արդեն դիմել է համապատասխան ատյաններին: Անցյալ տարի նա այստեղ բացել է հանրային ցուցահանդես` ՙՉուբար քանդակների այգի՚ խորագրով:
Հուսանք, որ աղմուկը, հայտարարությունն իրենց գործը կկատարեն, եւ հարցը դրական լուծում կստանա:

ԲԱՑԱՌԻԿ ՆՄՈՒՇՆԵՐ ԵՎ ԱՆՄԽԻԹԱՐ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ


Թե° Կարաբալան, թե° քանդակագործ Ղուկաս Չուբարյանի տունը գտնվում են մայրաքաղաքում` ուշադրության կենտրոնում, որը թույլ կտա ինչ-որ դրական լուծումներ տալ այդ խնդիրներին: Իսկ ի±նչ անեն իշխանությունների ու հանրության աչքից հեռու գտնվող բնակավայրերի բնակիչները, ինչպե±ս լուծեն, օրինակ, նորմալ պայմաններում գործող թանգարան ունենալու հարցը: Իջեւանի պատմաերկրագիտական թանգարանը գտնվում է քաղաք մտնելու ճանապարհին ընկած հատվածի աջ կողմում: Սակայն դժվար թե անտեղյակ մարդը, ինչպես նշում է տեղի լրագրողը, հասկանա, որ դա թանգարան է, որը գործում է 1997թ.-ից: Իսկ 1955թ.-ից Իջեւանում եղել է ՙՍովետական կարգերի հաստատումը Հայաստանում՚ անունով թանգարան: Այն տեղակայված էր մի շենքում, ուր Հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանի աշխատասենյակն է եղել: Թանգարանը համարվել է Հայաստանի շրջանային թանգարանների մեջ ամենահարուստն ու ամենաշատ այցելուներ ունեցողը: 1987թ. շրջկոմում որոշել են շենքը ապամոնտաժել, եւ 1992թ. թանգարանի ավելի քան 1600 ցուցանմուշներ տեղափոխվել են Սարդարապատի հերոսամարտի թանգարան եւ Երեւանի հեղափոխության թանգարան:
Ցուցանմուշների թիվը 85-ից այսօր հասել է 1000-ի, եւ թանգարանի հիմնական խնդիրը տարածքի փոքր լինելն է: Տնօրեն ՆԱՐԻՄԱՆ ԹԱՆԱՆՅԱՆԻ կարծիքով` հարցը կլուծվի, եթե թանգարանին կից ՙԻջեւանատուն՚ կիսակառույց համալիրը կառուցվի եւ ծառայի որպես թանգարան. ՙԱնհնարին է այս ամենը տեղավորել 75 քմ-ում: Իսկ գյուղերում այնքան նյութեր կան, որոնք կարելի է բերել եւ ցուցադրել՚: ՙԻջեւանատունը՚ կորած է խոտի ու թփերի մեջ, դարձել է սողունների մշտական բնակավայր:
Թանգարանում կա, օրինակ, Մորզեի այբուբենով այն հեռախոսը, որով Կասյանը 1920թ. նոյեմբերի 30-ին Հեղկոմի անունից Հայաստանի սովետականացման մասին հեռագրել է Լենինին: Կա 1918թ. արտադրության դազգահ, որն օգտագործել են Քարվանսարայի եւ Շամշադինի պարտիզանները, ռադիոընդունիչ, որը Ստալինը նվիրել է առաջինը Բեռլին մտած տանկիստին: Բակում տեղ գտած թնդանոթներից մեկը պատրաստվել է 1906թ.` Պետերբուրգում, մասնակցել է 1-ին համաշխարհային պատերազմին եւ հեղափոխական կռիվներին, իսկ երկրորդը` պատրաստված 1927թ.` Եկատերինբուրգում, մասնակցել է 2-րդ աշխարհամարտին: Պահպանվում են 3-րդ հազարամյակի սակր եւ 2-րդ հազարամյակի ուրարտական շրջանի նյութեր...  
Ահա այսպիսի նմուշներ եւ այսպիսի, մեղմ ասած, անմխիթար պայմաններ:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում