ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ



Եվ այսպես, այն տեւական քննարկումները, որոնք սկիզբ էին առել վերջին ԱԺ ընտրություններից գրեթե անմիջապես հետո, ավարտված են: Հայաստանի կառավարությունը ձեւավորված է, վերջնականապես այս փուլում լուծում է տրված կոալիցիա լինել-չլինելու չարչրկված խնդրին, ու վերջապես նոր կառավարությունը երեկ անցկացրեց իր առաջին նիստը: Դրա ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրության պահանջին  համապատասխան ստորագրեց բոլոր համապատասխան հրամանագրերը: Ու, մի խոսքով, առաջ է գալիս հաջորդ գլոբալ հարցը. ինչ ակնկալիքներ պետք է ունենալ նոր կառավարությունից:

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԲՀԿ-ԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՈՒՆԵՑԱՆՔ

Մոտ երկու շաբաթ առաջ, երբ դեռ ձեւավորվող կառավարության կազմի մասին քննարկումների թեժ փուլ էր, առիթ ունեցանք կարծիք ներկայացնել, որ այդ նոր կառավարությունն իրականում այնքան էլ նոր չի լինելու: Այսինքն` որ փոփոխությունները պայմանավորվելու են հիմնականում ԲՀԿ-ի կոալիցիայի մեջ չներգրավվելու հետեւանքով: Եվ այդպես էլ եղավ: Այսինքն` վարչապետը, փոխվարչապետը, նախարարների պատկառելի մեծամասնությունը (13 հոգի) գալիս են հին կառավարությունից: Կան ընդամենը հինգ փոփոխություններ. կապի եւ տրանսպորտի նախարարությունը, ինչպես որ սպասվում էր, ՕԵԿ-ից անցավ ՀՀԿ-ին ու նախարար նշանակվեց Գագիկ Բեգլարյանը: Դրա փոխարեն ՕԵԿ-ը պահպանեց արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարությունն ու այդ կուսակցությանն անցավ նախկինում ԲՀԿ-ին պատկանող քաղաքաշինության նախարարությունը: ԲՀԿ-ից ՀՀԿ-ին անցավ նաեւ առողջապահությունը: Իսկ ահա որքան էլ պարադոքսալ հնչի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարը կիսաԲՀԿ-ական է: Ավելի ճիշտ` արդեն նախկին ԲՀԿ-ական, քանի որ նորանշանակ նախարար Հրաչ Ռոստոմյանը հայտարարեց, թե. ՙՍպորտը որեւէ կապ չունի քաղաքականության հետ... Նշանակվելով սպորտի նախարարª ես ժամանակավորապես դադարեցնում եմ իմ անդամակցությունը ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությանը՚: Իհարկե, այստեղ ինտրիգ կա. նախարարը քաղաքական պաշտոն է, եւ առ այսօր ոչ մեկը այդ պատճառով իր կուսակցությունից դուրս չի եկել, այդ թվում սպորտի եւ երիտասարդության նախկին բոլոր նախարարները: Ուրեմն Հ. Ռոստոմյանի վերը նշված տրամաբանությունը ավելի շուտ չի± խոսում, որ նա այդ կերպ, ըստ էության, սկսում է ԲՀԿ-ական պաշտոնյաների կողմից սեփական կուսակցությունից այդ օրինակով դուրս գալու գործընթաց: Բանն այն է, որ եթե ԲՀԿ-ն դուրս է եկել կոալիցիայից, վերջինիս նախկին նախարարները չեն պաշտոնավարում, սակայն կառավարական համակարգի միջին եւ մանր օղակներում կան բազում ԲՀԿ-ականներ: Հենց դրանք էլ այս կուսակցությանը, այսպես ասած, հարվածային ուժն է, որը դեռ մնում է գործադիրի մեջ: Այսինքն` Հ. Ռոստոմյանի քայլը չի± քաջալերելու, որ նույն բացատրությամբ այս մարդիկ եւս դուրս գան հարազատ կուսակցության կազմից: Ճիշտ է, այդ էֆեկտը շատերն են այս պահին ենթադրում: Սակայն իր այդ հայտարարության մեջ արդեն նախկին ԲՀԿ-ական նախարարը դրվատանքով է արտահայտվում ԲՀԿ առաջնորդի հասցեին, թե. ՙՄարզաշխարհի մեր վերջին տարիների հաջողությունները մեծապես պայմանավորված են օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեությամբ եւ աջակցությամբ՚, ինչպես նաեւ, թե. ՙՈւզում եմ ընդգծել, որ ցանկացած պահի, երբ Գ. Ծառուկյանը կամ երկրի նախագահը դժգոհ կլինեն իմ աշխատանքից, ես անմիջապես հրաժարականի դիմում կներկայացնեմ, կվերադառնամ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության շարքեր՚: Սակայն այս վերջին միտքն արդեն բավականին տարօրինակ է հնչում. նախարարը պետք է հրաժարական տա, եթե նրա գործունեությունից դժգոհ են վարչապետն ու երկրի նախագահը եւ ոչ թե որեւէ կուսակցության (թեկուզեւ հարազատ) ղեկավարը: Այսինքն` պարոն Ռոստոմյանի հայտարարությունը նշանակում է, որ գոնե այս նախարարության հետ կապված Գ. Ծառուկյանն ինչ-որ տեղ պատասխանատվությո±ւն է կրում: Տվյալ փաստը կնշանակի, որ կոալիցիայից դուրս գալուց հետո էլ պարոն Ծառուկյանը շարունակելով ղեկավարել ՀՀ օլիմպիական կոմիտեն, պատասխանատվություն է կրում հայկական սպորտի համար: Բացի այդ, սա այն չայրած կամուրջն է, որով, շատ հնարավոր է, ՀՀ նախագահի ընտրություններից անմիջապես հետո ԲՀԿ-ն վերադառնա կոալիցիա:

ԻՆՉ Է ՊԵՏՔ ՍՊԱՍԵԼ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՑ

Ինչեւէ, խոշոր հաշվով հին ու նոր կառավարություն ասվածը գրեթե նույն բանն է, իսկ դա ենթադրելի է դարձնում այն, որ գործունեության առումով եւս հեղափոխական փոփոխությունների սպասել պետք չէ: Ճիշտ է,  այս օրերին նոր կառավարությունը, ինչպես որ պահանջում է օրենքը, պատրաստում է իր ծրագիրը, որը հունիսի 20-ին ներկայացնելու է ԱԺ արտահերթ նիստին: Եվ ավելին, կառավարության նոր ծրագրի հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանը հասցրել է քննարկումներ ունենալ ընդդիմության հետ եւս: Բանը հասավ նրան, որ այդ ծրագրի հետ կապված ակնհայտ հակասական գնահատակններ հնչեցին նաեւ ՀԱԿ-ից. մի կողմից ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը միանշանակ ակնարկում էր, թե նոր ծրագրին իրենք դեմ կքվեարկեն, սակայն նույն խմբակցության անդամ եւ մասնագիտական առումով նմանատիպ ծրագրերին ավելի մոտ կանգնած Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե մինչեւ ծրագիրը չտեսնի ու հասկանա, թե ինչի մասին է խոսքը, չի կարող ասել դրան դեմ է, թեª կողմ: Իսկ դա նշանակում է, որ եթե մասնագիտական առումով ծրագիրը Բագրատյանին դուրս գա, նա պետք է որ կողմ քվեարկի, մինչդեռ, ասենք Զուրաբյանը տվյալ խնդրին նայում է բացառապես քաղաքական տեսանկյունից:
Սակայն այս իրավիճակում անգամ, եթե նույնիսկ կառավարությունը խորհրդարան ներկայացնի բոլորովին նոր ծրագիր` նոր հիմնադրույթներով ու նոր մոտեցումներով, ապա հարց է ծագում, թե այդ նոր ծրագիրը ինչպե±ս է կիրառման մեջ մտնելու: Մասնավորապես նախ ժամկետային առումով, քանի որ մինչ այդ ծրագիրը հաստատվի ու դրվի շրջանառության մեջ, արդեն գրեթե կմտնենք նոր նախընտրական փուլ` նախագահական ընտրություններ: Իսկ նման իրավիճակներում տնտեսական նորամուծություններ շրջանառության մեջ դնելը, մեղմ ասած, անիմաստ է, քանի որ ինչ էլ լինի, նոր նախագահ ընտրվելուց հետո էլի փոխվելու է կառավարության կազմը, վերջինս կրկին իր ծրագիրն է ներկայացնելու: Ուստիեւ, ենթադրելի է, որ անկախ այն բանից, թե կառավարության նոր ծրագրի անվան տակ թղթի վրա գրված ինչ տեսք ունեցող փաստաթուղթ կներկայցվի ԱԺ-ին, պետք է որ պրակտիկ կիրառման մեջ մնան այն ծրագրերը, որոնք ժառանգություն են մնացել մեր, պայմանականորեն ասենք, նախկին կառավարությունից: Ի վերջո, նոր կառավարության նշանակման նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հայտարարեց. ՙԲնական է, եթե կառավարության նոր կազմը, որը ես վաղը կներկայացնեմ Հանրապետության նախագահի հաստատմանը, չարդարացնի ներկայացված պահանջները, ապա այն 2013թ.-ին կթարմացվի՚: Այսինքն` դա էլ տանում է այն մտքին, որ կառավարության այս կազմըª իր ծրագրերով հանդերձ, պետք է համարել ժամանակավոր:

ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԸ

Սակայն կառավարության երեկվա նիստում երկրի նախագահը ակնկալիքներ հնչեցրեց, որ թեեւ կառավարության կազմում էական փոփոխություններ չկան. ՙՍակայն սա չի նշանակում, որ մենք հեղափոխական արդյունքներ չենք ակնկալելու գործադիրի աշխատանքից: Մենք մեր քաղաքացիներին փոփոխություններ ենք խոստացել, փոփոխություններ... Եվ այդ փոփոխությունները չպետք է ուշանան՚:
Ընդ որում. ՙՓոփոխությունների շղթան պետք է նոր թափով ընդգրկի բոլոր ոլորտները՚, ինչպես նաեւ, որ. ՙԲոլոր բարեփոխումների արդյունքները պետք է տեսանելի լինեն մեր յուրաքանչյուր քաղաքացու համար՚:
Արդյոք կառավարության գործող ծրագրերն ի զորո±ւ են այդ կարգի փոփոխություններ առաջացնել տնտեսությունում: Առավել եւս, որ նախագահը ուշադրություն հրավիրեց որոշ ոլորտների վրա, որտեղ առկա ցուցանիշները, մեղմ ասած, լավը չեն: ՙԱյժմ բոլորիդ ուշադրությունը մասնավորապես պետք է ուղղեմ դեպի գյուղն ու գյուղացուն...՚:
Բայց փաստն այն է, որ տարվա անցած ամիսներին գյուղնախարարությունն ապահովել է այդ ոլորտի ընդամենը 1,1 տոկոսանոց աճ: Եվ ավելին,  գյուղացիները բողոքում են, որ վատ վերահսկողության արդյունքում ոլորտի որոշ խոշոր ծրագրեր հայտնվել են ձախողման եզրին: Օրինակ` անցած տարի մարդկանց բաժանել էին էլիտար սերմացու, որի բերքի համապատասխան մասը պետք է բարձրորակ վիճակում վերադարձնեին պետությանը, որպեսզի դա կրկին բաժանվեր այլ գյուղացիների: Սակայն նրանք, ում բաժին էր հասել այդ ետ վերցրած սերմացուն, ներկայումս դրա որակի հետ կապված լրջագույն դժհոգություններ են հայտնում:
Ինչեւէ, այս տարվա համար կառավարության առաջ նախագահը դրել է նման խնդիր. ՙԱռաջնային ակնկալիքը 7 տոկոս տնտեսական աճի ապահովումն է՚: Ընդ որում, դա պետք է լինի ոչ թե ինքնանպատակ խնդիր, այլ ուղղակիորեն, ինչպես նախագահն ընդգծեց, նպաստի տնտեսության կայուն եւ մշտական զարգացմանը, աղքատության հետ հեւողական կրճատմանը ու տեսանելի ապագայում դրա իսպառ վերացմանը: Եվ, նախագահի խոսքերից ենթադրելի է, որ հենց սրանով էլ պայմանավորված է լինելու, թե այս ՙժամանակավոր՚ կառավարությունը 2013թ.-ին կշարունակի± գործել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում