ՙՙՙՄԵՆՔ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՒ ՚

Արխիվ 12-16

ՙՄԵՆՔ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՒ ՚



Հունիսի 20-ին ԱԺ-ում ներկայացվելիք կառավարության նոր ծրագրի մասին զրուցեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ եւ ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ:
-Այսօր տեղի կունենա մեր խմբակցության նիստը, որտեղ կգանք վերջնական եզրակացության կառավարության ծրագրի հետ կապված, քանի որ մեր օրակարգային առաջին հարցը դա է: Մեր վերապահումները մնացել են ուժի մեջ եւ արդիական են առավել, քան երբեւէ, որովհետեւ մենք չենք համարում, որ ներկայիս կաբինետը, կառավարության ղեկավարի գլխավորությանբ, ունակ է իրականացնելու այն ամենը, որը արտաբերված է կառավարության կողմից ներկայացված նոր ծրագրում: Դեռ չեմ խոսում թերությունների մասին, որոնք այս ծրագրում անշուշտ կան:
- Կարո±ղ եք ասել, որ արդեն որոշակիություն ունեք նոր ծրագրի հետ կապված:
- Այսօր կունենանք վերջնական եզրակացությունը, բայց թերեւս հիմնականում այո, ունենք կարծիք եւ ես անձամբ, որպես ԱԺ պատգամավոր, այլ ոչ թե խոսնակ, մտահոգություններով կիսվեցի արդեն Ձեզ հետ: Կան լուրջ թերություններ կան շարադրված մտքեր, որոնք որ առաջացնում են շատ տարրական հարցեր: Հիմնականում հարցը հետեւյալն է, թե ինչո±ւ այն չի իրականացվել մինչ օրս, ի±նչն է խանգարել իրականացնելուն եւ կան կետեր, որոնք ոչ մի կերպ կապ չունեն ֆինանսների, ոչ վարչարարական խնդիրների հետ, այլ պարզապես ցանկությամբ պետք է պատճառաբանված լինեն: Բայց ամենակարեւորը դա կառավարության նշանակումից հետո մենք վստահ ենք, որ որեւէ էական փոփոխություն այս դեպքում չի լինելու:
- Ինչո±վ կբացատրեք այն, որ ԲՀԿ-ն 5 տարի շարունակ, խաղաղ ձեւով աշխատել է այս կառավարության հետ եւ ավելին, ՙԻրավունք՚-ը զրուցելով ԲՀԿ նախարարների հետ ստացել է այն պատասխանը, որ իրենք գոհ են թե° իրենց աշխատանքից, եւ թե° կառավարության կազմից: Ի±նչու գլխիվայր փոխվեց կուսակցության դիրքորոշումը:
- Գլխիվայր հիմա չի փոխվել դիրքորոշումը, այն փոխվել է նույնիսկ համատեղ աշխատանքի ընթացքում, սկսվեցին հակասություններ, որի պատճառով ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը մշակեց առանձին ընտրական ծրագիր, չգնաց միասնական ճանապարհով, այլ հանդես եկավ այլընտրանքային տարբերակով, ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը եւ հիմա էլ հանդես է գալիս այլընտրանքային դիրքերից, այդ թվում կառավարության կողմից ներկայացված ծրագրին: Բացի այդ, հիմնվելով Ձեր այն խոսքին, որ ԲՀԿ նախարարները գոհ են եղել թե° իրենց, եւ թե° կառավարության աշխատանքներից, այսօրվա դրությամբ ԲՀԿ-ի եւ իմ դիրքորոշումն այն է, որ անցած տարիներին, համատեղ կառավարման ընթացքում կրել է մասնակի, շատ նվազ պատասխանատվություն, եւ մեր տեսակետն այն է, որ մենք կրել ենք այդ պատասխանատվությունը, պատվով հասցրել ելակետին եւ տրանսֆորմացիոն փուլի ժամանակ հայտարարեցինք մեր ցանկության բացակայության մասին նույն ձեւով շարունակելու առումով: Մեզ համար իրավիճակը բավարար չէ, եւ դրա համար մենք չշարունակեցինք համագործակցությունը: Սա միայն կուսակցության ցանկությունը չէ, այլ նաեւ այն ընտրողների, որոնք սպասում էին իրենց կյանքի որակական փոփոխություններին, ըստ որի` մենք ցանկություն չունենք շարունակելու, եւ այս պարագայում նաեւ պատասխանատվություն կրելու:
Իսկ վերջում մեր այն հարցին, թե շրջանառվում է ցեմենտի գործարանի փակվելու փաստը, ԲՀԿ երիտասարդ պատգամավորը նշեց, որ եթե այն փակվելու լիներ, ապա վերջերս չէր ցուցադրվի գործարանի գովազդը տարբեր ԶԼՄ-ներով եւ այդ թվում նաեւ ՙԿենտրոն՚ հեռուստաընկերությամբ: Որեւէ պրոցես գործարանի հետ կապված տեղի չի ունենում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում