ՙՙԿԱՐԾՈՒՄ ԵՔ ԱՄՆ-ՈՒՄ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԻԺՆԵՐ ՉԿԱՆ՚

Արխիվ 12-16

ՙԿԱՐԾՈՒՄ ԵՔ ԱՄՆ-ՈՒՄ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԻԺՆԵՐ ՉԿԱՆ՚



Երեկ, ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ խոսեց նոր ձեւավորված կառավարության գործունեության մասին, ինչպես նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին:
-Հունիսի 20-ին ԱԺ-ում տեղի կունենա նիստ, ըստ կանոնակարգ օրենքի, որտեղ քննարկվելու է կառավարության ծրագիրը: Դրանց մասին ավելի մանրամասն, բնականաբար, կտեղեկանաք ամսի 20-ին, երբ կառավարությունը կներկայացնի: Ընդհանուր գծերով ասեմ, որ կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունները պայմանավորված էին առաջին հերթին ԲՀԿ-ի կողմից առաջադրված նախկին նախարարների հրաժարականներով, որոնց փոխարինեցին նոր նախարարներ, որի մի մասը ՀՀԿ- ն է ներկայացնում, կան ՕԵԿ-ական եւ մեկ անկուսակցական նախարարներ: Այս առումով, կարծում ենք, որ այո, մեր այն քաղաքականությունը, որը որդեգրել է ՀՀԿ-ն արդեն տարիներ շարունակ, որ պարտադիր չէ, որ լինեն կուսակցության անդամներ, այլ նաեւ համակիրներ, անկուսակցականներ: Ինչ վերաբերում է նրան, թե ծրագրերում ինչպիսի հարցեր ու հարցադրումներ կլինեն, ապա նշեմ, որ լինելու են մեր տնտեսության, կյանքի, պետության ու պետականության շարունակության զարգացման եւ արդյունավետ կազմակերպման աշխատանքների մասին:
- Ինչպե±ս եք գնահատում 2007-2011թթ. կառավարության աշխատանքը եւ արդյոք կատարվե±լ է այն, ինչ պահանջված է եղել:
- Այն տարիներին, երբ ծրագիր էր մշակվում, ոչ ոք չէր մտածում, որ տեղի կունենա համաշխարհային ճգնաժամ: Բնականաբար, այն բոլոր ծրագրերը, որը կար տնտեսության զարգացման համար, որոշակի կորեկցիաների ենթարկվեցին, սակայն մեր կառավարությունը այն առաջնահերթ համարեց եւ լուծեց ծրագրերում տեղ գտած սոցիալական ողջ բլոկը, որը գնաց այն ուղղությամբ, ինչը նախատեսվել էր: Իհարկե, եթե չլիներ տնտեսական ճգնաժամը, ապա մեր տնտեսությունը կունենար այն զարգացումը, ինչ նախատեսված էր ծրագրերում: Բայց մեր կառավարությունը հասավ նրան, որ մեր աշխատավարձերի, թոշակների, նպաստների կրճատում չեղավ, այլ հակառակը, որոշակի բարձրացում տեղի ունեցավ: Կարծում եմ, որ կարող եմ ասել, որ այսօրվա մեր տնտեսությունը կայունացման պրոցեսում է, եւ, հուսով եմ, որ այն ծրագրերը, որոնք կնախատեսվեն ապագա 4-5 տարիների ընթացքում, դրանք անպայման ընթացք կստանան, եւ մեր երկիրն ու ժողովուրդը առավել մեծ արդյունավետություն կտեսնի ու կզգա իր մաշկի վրա:
- Այնուամենայնիվ, մարդիկ լավ չեն ապրում, ինչպե±ս կարող եք ասել, որ կառավարությունը իրականացրել է սոցիալական բլոկը:
- Ես չեմ ասում, որ մարդիկ շատ լավ են ապրում, եւ դա աբսուրդ կլիներ, քանի որ աշխարհում տեղի են ունենում գործընթացներ, որտեղ, ցավոք սրտի, տնտեսական ու ֆինանսական ճգնաժամը լուրջ ազդեցություն են գործում ոչ միայն մեր նման անցումային ժամանակահատվածում հայտնված երկրների վրա, այլ նաեւ մեծ առաջընթաց ունեցող երկրների կյանքում, եւ մենք ականատեսը եղանք այդ երկրների թոշակների ու նպաստների կրճատումների: Ինչպես նաեւ տեսնում ենք, թե ինչպիսի անհանգստություններ ունեն եվրոպական մի շարք երկրներ, որոնք պայմանավորված են առաջին հերթին եվրոյի գոտու եւ ողջ աշխարհում տեղի ունեցող ֆինանսական ճգնաժամով: Սա վկայում է այն բանի մասին, որ ճգնաժամը չեր կարող Հայաստանի կողքով անցներ եւ մենք դրա ազդեցությունը չկրեինք մեր վրա: Այնուամենայնիվ, կայունացման գործընթացը սկսված է, եւ հուսով եմ ու հավատում եմ, որ մոտ տարիներին ՀՀ-ում կապահովվի տնտեսական աճ, եւ այս տարի գոնե 7 տոկոս աճ նախատեսված է, որն անպայման կիրականացվի:
- Ձեր կարծիքով, ինչպիսին կլինի ԲՀԿ-ի մոտեցումը կառավարության նոր ծրագրին:
- Հիմա կդժվարանամ ասել, թե ինչպիսին կլինի ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՙԺառանգության՚ կամ ԲՀԿ-ի դիրքորոշումները: Ես համոզված եմ, որ առանձին կուսակցություններ, իրենց դիրքորոշումները կունենան առանձին բնագավառների նկատմամբ, որոնք կարող են մեկը մյուսին հակադիր լինել, բայց ՀՀԿ-ն եւ նրա հետ կոալիցիա կազմած ՕԵԿ-ը վստահ եմ, որ դրական կարձագանքեն: ԱԺ-ում կան 76 կոալիցիոն պատգամավորներ եւ այն խնդիրները, որոնք մեր գործընկերները, լինեն արմատական, ոչ արմատական, կառուցողական ընդդիմություն, կառաջարկեն, համոզված եմ, որ քննարկման արդյունքում, եթե լինեն իսկապես իրատեսական, անպայման հաշվի կառնենք: Բայց քանի որ նրանց դիրքորոշումը այսօր հստակ չգիտենք, եթե նույնիսկ դեմ քվեարկեն կամ չմասնակցեն քվեարկությանը, դա եւս քաղաքական դիրքորոշում է, եւ որեւէ ողբերգություն չեմ տեսնում:
- Ձեր կարծիքով, ինչու հենց հիմա որոշվեց քրեական գործ հարուցել ԱԺ ԲՀԿ անդամ եւ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հանդեպ:
- Նախ ցանկանում եմ նշել, որ ես կողմնակից եմ, որպեսզի անմեղության կանխավարկածը չոտնահարվի: Իսկ այս պահին ընթանում է քննություն, իսկ դիմացինը շատ լուրջ եւ կազմակերպված մարդ է, եւ եթե նա արդար է, ապա կկարողանա ապացուցել իր արդարությունը: Իսկ թե ինչու հիմա, ապա հարցին կպատասխանեմ հարցով եւ կասեմ, իսկ եթե դա տեղի ունենար մինչ ընտրությունները, ապա տվյալ դեպքում էլ պիտի ասեին, որ չթողեցիք մարդը դառնա պատգամավոր, որպեսզի օգտվի անձեռնմխելիությունից: Եկեք հավատանք, որ դա հարուցված գործ է, որը պետք է ուսումնասիրվի եւ տրվի համապատասխան ընթացք: Կարծում եք ԱՄՆ-ում փողերի լվացման համար պատիժներ չկա±ն: Կուզենայի, որ Վ. Օսկանյանը քննությանը ապացուցեր, եւ այդ ամենը ոչ թե հանցանք լինի, այլ զանցանք կամ թյուրիմացություն:
- Ձեր կարծիքով ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններին կսատարի± գործող նախագահին, թե± ոչ:
- Ես ուրիշների փոխարեն չեմ ցանկանում որոշում ընդունել եւ ԲՀԿ-ն ինքը պետք է որոշի, թե ում է սատարելու: Բայց մի բան հստակ է, որ ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ կլինեն անպայման ալտերնատիվ անձինք, բայց Սերժ Սարգսյանի քաղաքական իմիջին, կերպարին ու անցած ճանապարհին, գործելաոճին, գործունեությանը հավասարազոր որեւէ մեկը չի լինելու: Վստահ եմ, որ մեր ժողովուրդը վստահելու է կայունությանը, անցած ճանապարհով իրեն արդարացրած մարդուն եւ քաղաքական գործչին, մարդ, որը հայեցի կրթություն ու դաստիարակություն ունի:
- Պարոն Մինասյան, ԲՀԿ-ն համատեղ հինգ տարի աշխատելով կոալիցիոն կառավարության հետ, ի±նչ եք կարծում, ի±նչը հանկարծ նրանց դուր չեկավ եւ որոշեցին կոալիցիա չկազմել:
- Քաղաքականության մեջ երբեք ասել հնարավոր չէ, բայց մի բան հաստատ է, որ ինչ-որ հարցերում հնարավոր է, քաղաքական նկատառումներից ելնելով ԲՀԿ-ն իր դեմքը, դիրքը, կոնստրուկտիվ ընդդիմության կեցվածքը պահելու համար կատարեց այս քաղաքական քայլը: Չպետք է մոռանանք, որ չափազանց կարեւոր ոլորտներ ղեկավարում էին հենց իրենք եւ երբ կառավարությունում հարց էր քննարկվում, կառավարությունում ԲՀԿ-ն ներկայացնող նախարարները երբեք հակառակը չապացուցեցին, չքննարկեցին, չբարձրաձայնեցին, որ համամիտ չեն, եւ այլն: Ուրեմն այստեղից գալիս ենք իմ այն ասածին, որ քաղաքական նկատառումներից դրդված ԲՀԿ-ն գնաց այդ քայլին, որպեսզի հետագայում ունենան այն ընտրազանգվածի աջակցությունը, որը այսպես, թե այնպես դժգոհ է իր ապրելակերպից: Եվ այս ընտրազանգվածին տնօրինելու համար, որոնք քիչ չեն, ե°ւ արմատական ընդդիմությունը, ե°ւ կոնստրուկտիվ ընդդիմությունը, բայց ոչ ընդդիմություն հայտարարողները, փորձում են քաղաքական տեխնոլոգիաների միջոցներով տիրանալ այդ ձայներին:
- Ստացվում է, որ ԲՀԿ-ի միակ նպատակն այն էր, որպեսզի ազդի մեր երկրում դժգոհ ընտրազանգվածի վրա±:
- Քաղաքական հեռահար նպատակներ իրականացնելու համար, ընտրազանգվածին կողքին պահելը չափազանց կարեւոր է: Խոսքս չի վերաբերվում միայն 2013, այլ նաեւ 2017-18թթ. ընտրություններին է սա վերաբերվում: Այս ամենը չի արվում միայն ընտրազանգվածի վրա ազդելու համար, դա պարզապես օգտագործվում է քաղաքական նպատակների համար, իսկ պետական գործիչը ինչո±վ է տարբերվում քաղաքական գործչից, նրանով, որ ամեն ընտրությունից հետո քաղաքական գործիչը նախապատրաստվում է հաջորդ ընտրություններին, իսկ պետական գործիչը զբաղված է ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծմամբ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում