ԹԱԿԱՐԴ ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆԵՐԻ՚ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ԹԱԿԱՐԴ ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆԵՐԻ՚ ՀԱՄԱՐ



ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը աննախադեպ ակտիվություն է դրսեւորում: Եվ եթե մի քանի օր առաջ նա վազեվազ գնացել էր ՙՍիվիլիթաս՚` Օսկանյանին աջակցելու, ապա երեկ հանդիպել էր ԼՏՊ-ի հետ, եւ հանդիպման ընթացքում վերջինս զեկուցել էր դեսպանին ՀԱԿ-ի առաջիկա անելիքների վերաբերյալ:

ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

Այն, ինչպիսի անսքող միջամտություններ է գործում ԱՄՆ-ն, ինքնիշխան պետությունների, այդ թվում` եւ Հայաստանի ներքին գործերին, նորություն չէ: Կոնկրետ Օսկանյանի պարագայում միջամտությունը վրա է հասել այն պահին, երբ Օսկանյանը հարցաքննվում է որպես վկա կոռուպցիոն խոշորագույն հանցագործության` առանձնահատուկ չափի ապօրինի ճանապարհով ստացած գումարների լեգալացման վերաբերյալ: Փաստորեն` յուրայիններին պաշտպանելու նպատակով ԱՄՆ-ն կարող է այլ երկրում պաշտպան կանգնել կոռուպցիոն հանցագործությանը, եւ ինչպես նշված է ՍԻՄ ներկայացուցիչների խորհրդի` ԱՄՆ դեսպանատան գործունեությունը դատապարտող հայտարարությունում, նույնիսկ խոչընդոտել կոռուպցիայի դեմ պայքարին:
Ի դեպ, Օսկանյանի կողմից կասկածելի ծագումնաբանություն ունեցող եկամուտների հետ գործ ունենալը նույնպես նորություն չէ: 1996-ին, երբ նա արտաքին գործերի փոխնախարար էր, Օսկանյանը Գլենդելում գնել է շուրջ 350 հազար դոլար արժեցող առանձնատուն (դրա գինն այժմ աճել-հասել է շուրջ 700 հազար դոլար): Այն ժամանակ, բնականաբար, փոխարտգործնախարարի աշխատավարձն այդպիսի ճոխ գնում կատարելու հնարավորություն չէր ընձեռում, սակայն եկամուտների օրինականությանը բծախնդրորեն հետեւող ամերիկյան իշխանությունները այն ժամանակ չէին հետաքրքրվել, թե ինչ փողերով էր դա գնվել:
Իսկ այժմ Օսկանյանը Հայաստանում պաշտոնապես չունի 8 միլիոն դրամը գերազանցող գույք, սակայն մարտ ամսվա դրությամբ նրա հաշվեհամարին առկա է եղել 1 միլիոն դոլարից ավելի գումար, որը թեեւ նախատեսված է եղել որպես նվեր ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամին, սակայն դա տնօրինել է ոչ թե հիմնադրամի խորհուրդը, այլ անձամբ Օսկանյանը:
ԱԱԾ-ի կողմից քրգործի հարուցումը ստացվում է, որ ինչ-որ տեղ միտված է եւ հիմնադրամի ֆինանսական շահերի պաշտպանությանը: Բայց արի ու տես, որ հիմնադրամը բողոքում է ոչ թե իրենից գողացված գումարների պատճառով, այլ բողոքում է այդ գումարները քրեական հետազոտության առարկա դարձնելը: Ամերիկացիներն էլ, փաստորեն, պաշտպանում են կոռուպցիոներին, որը թեեւ այսօր վկայի կարգավիճակում է, բայց բոլոր նախադրյալները կան, որ հետագայում նրան մեղադրանք կառաջադրվի: Ի±նչ է ստացվում` ամերիկացիները պատրաստ են անգամ կոպիտ միջամտել այլ պետության ներքին գործերին, միայն թե պաշտպանեն յուրայինին, անգամ եթե այդ յուրայինը թռցրել է հենց ամերիկացիների գումարները:
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը նույնպես մեկնաբանություններ է տվել Օսկանյանի գործով` մատնանշելով, որ զուր է Օսկանյանը ջանում ներկայանալ որպես քաղաքական հալածանքի զոհ. ՙՀարցաքննության առաջին իսկ օրը Վարդան Օսկանյանը շտապեց հայտարարել, որ հարուցված քրեական գործի հետեւում քաղաքական պատվեր կա: Հմուտ դիվանագետը, քաղաքական փորձառություն ունեցող գործիչը, ստեղծված իրավիճակում այլ ելք չգտնելով, շտապեց նման հայտարարություն անել եւ շեղել հանրության ուշադրությունը` փորձելով քաղաքականացնել քրեական գործը, ստեղծել քաղաքական հետապնդումների ՙանմեղ զոհի՚ կերպար: Նշեմ, որ ԱԱԾ-ն հայտարարություն արեց միայն Օսկանյանի մամուլին դիմելուց հետո՚: Ինչ վերաբերում է ցուցմունք տալուց ե°ւ Օսկանյանի, ե°ւ ՙՍիվիլիթասի՚ տնօրեն Սալբի Ղազարյանի հրաժարվելուն, ապա ըստ ԱԱԾ տնօրենի. ՙՀարցաքննության ընթացքում նրանց առջեւ հարուցված քրեական գործի վերաբերյալ կոնկրետ հարցեր դրվեցին, որից հետո նրանք հրաժարվեցին ցուցմունք տալուց: Օրենքը նրանց տալիս է այդ հնարավորությունը, բայց արդյոք տարօրինակ չէ±, որ ՙՍիվիլիթասի՚ ղեկավարները, որոնց առաքելությունն է քաղաքացիական հասարակության ամրապնդումը, արդարադատության եւ օրենքի կայացումը Հայաստանում, ճշմարտության բացահայտմանն աջակցելու փոխարեն, իրենց համար ընտրում են մաֆիոզ կլանային կառույցի ներկայացուցչին հարիր վարքագիծ: Իսկ ի±նչ է նշանակում հրաժարվել ցուցմունք տալուց: Իմ երկարամյա փորձից ելնելով կարող եմ ասել, որ նման քայլի, որպես կանոն, գնում են բացահայտման վտանգի հնարավոր հետեւանքները զգացող մարդիկ: Կարելի է բազում օրինակներ հիշել, երբ կայացած ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում քաղաքական տարբեր մակարդակի գործիչներ հայտնվում են նման վիճակում` կամ որպես մեղադրյալներ, կամ որպես վկաներ, բայց նրանցից որեւէ մեկի մտքով անգամ չի անցնում հրաժարվել քննությանն աջակցելուց, ցուցմունք տալուց եւ այս կերպ խուսափել պատասխանատվությունից՚:
Այսինքն` ժողովրդավարությունից մշտապես խոսող եւ ՙարեւմտյան արժեքներ՚ քարոզող Օսկանյանը իրեն դրսեւորում է որպես մաֆիոզ կլանի ներկայացուցիչ: Իսկ ցուցմունքից հրաժարվելը քաղաքական գործչի պարագայում ընդհանրապես հակասում է եւ նույն Արեւմուտքի երկրների քաղաքական ավանդույթներին:
Սակայն ԱԱԾ պետը ուշադրություն է հրավիրում նաեւ հետեւյալի վրա. ՙՙԱյլ կերպ հանրության ուշադրությունը կկենտրոնանար այն փաստի վրա, որ որեւէ հայաստանյան հիմնադրամ կամ քաղաքական գործիչ ամերիկյան ու եվրոպական մի շարք երկրների կառավարությունների, դեսպանատների եւ այլ կազմակերպությունների կողմից չի ունեցել այսպիսի առատ ֆինանսավորում, ինչպիսին ունի ՙՍիվիլիթասը՚: Մեր անկատար օրենսդրական դաշտը չի բացառում նման ֆինանսավորում: Ուշադրության կարժանանար այն փաստը, որ Հայաստանի շահերը երկար տարիներ արտասահմանում ներկայացնող դիվանագետը այսօր Հայաստանում քաղաքական գործունեություն է ծավալում, թերթ է հրապարակում` ֆինանսավորվելով դրսից: Պարոն Օսկանյանը փաստերի հետ խոսելու այլ ճանապարհ է ընտրել` խուսափել դրանցից, քողարկվել այլ հանգամանքներով, բայց գործում առկա հարցերը անպատասխան չեն կարող մնալ` անկախ որեւէ մեկի ցանկությունից՚:
Այսինքն` նորանոր հարցեր են առաջանում` կապված այն հանգամանքի հետ, որ օտարերկրյա ֆինանսավորմամբ Հայաստանում քաղաքական գործունեություն է իրականանում: Թերեւս դա նաեւ օրենսդրական բաց է. եթե կուսակցությունների արտերկրյա ֆինանսավորումն արգելված է, ապա արգելված չէ հ/կ-ների դեպքում, ԶԼՄ-ների դեպքում, իսկ վերջիններս դյուրությամբ ծավալում են քաղաքական գործունեություն:

ՕՏԱՐԻ ԿԱՄԱԿԱՏԱՐԻՆ ՄԻԱՅՆ ՕՏԱՐՆ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ

Բայց Օսկանյանի գործով հետաքրքիր պարադոքս է առկա: Միմիայն ինքը` Օսկանյանն է պնդում, որ իր նկատմամբ քաղաքական հալածանք է իրագործվում, մեկ էլ` հենց իր հիմնադրած ՙՍիվիլիթասը՚: Գրանտածիծ կազմակերպությունները լռում են, ՙնարնջագույն՚ քաղաքական ուժերը, որպես այդպիսին, լռում են, եւ միայն առանձին գործիչներ ՀԱԿ-ից, ՙԺառանգությունից՚ եւ ՀՅԴ-ից չեն բացառում, որ տեղի ունեցածը կարող է նաեւ քաղաքական հետապնդում լինել, սակայն դա չեն պնդում: Ավելին, օրինակ` Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարում է, որ եթե գլխավոր դատախազը գա ԱԺ` Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, ապա ինքը կողմ կքվեարկի անգամ, եթե վստահ լինի, որ գործը շինծու է:
Նիկոլ Փաշինյանն իր մոտեցումը հիմնավորում է մարտիմեկյան իրադարձություններով: Սակայն հարկ է նշել, որ ՙժողովրդավարության ջատագով՚ Վարդան Օսկանյանը շատ ավելի կոնկրետ եւ անձնավորված հակաժողովրդավարական արարքներ է դրսեւորել, այն էլ` տասնյակ անձանց նկատմամբ: Նա մեկ օրում աշխատանքից հեռացրել է ԱԳՆ մի քանի տասնյակ աշխատակիցների այն բանի համար, որ նրանք արտահայտել են կարծիք, որը չի համընկնում Ռոբերտ Քոչարյանի կարծիքի հետ: Եվ նա այդ մարդկանց նույնիսկ հնարավորություն չի ընձեռել ԱԳՆ-ից հեռանալ սեփական դիմումի համաձայն, այլ, ի կատարումն Ռոբերտ Քոչարյանի քմահաճույքի, պարզապես հեռացրել է նրանց, եւ դա այն դեպքում, որ նրանց կարծիքի տարբերությունը ոչ մի կերպ չէր առնչվում արտաքին քաղաքականությանը, եւ Ռոբերտ Քոչարյանի վարած արտաքին քաղաքականությունը նրանք սպասարկում էին անթերի:
Ինչեւէ, կրկին վերադառնանք պաշտպանող-չպաշտպանողներին: Անգամ ՙՖեյսբուքում՚ բավականին դժվար է գտնել Օսկանյանին պաշտպանողների, եւ հարազատ ԲՀԿ-ում էլ պատրաստվում են ոչ թե քաղաքական, այլ իրավական գործընթացի: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդամենը մտահոգություն են արտահայտում, որ ԱԱԾ-ի գործողությունների մեջ կարող են լինել ոչ իրավաչափ գործողությունների տարրեր: Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ապա, ըստ ԲՀԿ պաշտոնական հաղորդագրության, Օսկանյանը ՙԳագիկ Ծառուկյանին ներկայացրել է ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ ինքը, ինչպես նախկինում, այսուհետ եւս անելու է օրենքով սահմանված բոլոր քայլերը իր կուսակից ընկերների իրավունքների եւ շահերի պաշտպանության համար: ԲՀԿ ղեկավարը Հայաստանում ժողովրդավարական արժեքների եւ բազմակարծության հաստատման գործում բարձր է գնահատում ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի գործունեությունը: Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել նաեւ, անհրաժեշտության դեպքում Հայաստան հրավիրել միջազգային հեղինակություն ունեցող իրավաբանների եւ փաստաբանների խումբ՚: Այսինքն` կոպիտ ասած, ամեն ինչ հանգում է լավ փաստաբաններ վարձելուն:
Հարց է ծագում, թե ինչն է պատճառը, որ, բացառությամբ արեւմտյան դեսպանների ու հատկապես ամերիկյան դեսպան Ջոն Հեֆֆերնի, ոչ ոք տեր չի կանգնում Օսկանյանին: Անշուշտ, ե°ւ ՙնարնջագույն՚ քաղաքական ուժերում, ե°ւ գրանտածիծ կազմակերպություններում առկա է խմբակային կամ անգամ անձնական էգոիզմի պահը, սակայն ավելի էականն այն է, որ Հայաստանում այժմ ստեղծվել է այնպիսի հանրային մթնոլորտ, որն աննպաստ է ՙնարնջագույն՚ դրսեւորումների համար: Ու դրան էապես նպաստել են հենց ամերիկացիները` իրենց կացնային փորձարարություններով:
ԱՄՆ դեսպանատան կոպիտ միջամտությունը` ի պաշտպանություն գոմիկների, էլ ավելի կոպիտ քարոզչությունը նույն ՙՍիվլիթասի՚ ինտերնետային հեռուստաալիքով, ինչպես նաեւ` ռեալ հեռուստաեթերում ամբողջ ազգին հիվանդ անվանելը միանգամից առաջացրել էին հակազդեցության ալիք, ու եթե առաջ շատերը կարողանում էին ի սպասարկումն պատվիրատուի բավականին կասկածելի ՙբազմազան՚ եւ ՙգույնզգույն՚ գրառումներով լցնել սոցիալական ցանցերը, ապա այժմ այդպիսիններին միանգամից զանգվածաբար սաստում են տեղում: Դրան գումարվեց նաեւ մեկ այլ փորձարարություն` ադրբեջանական դիվերսիաները հենց Հիլլարի Քլինթոնի այցի օրը, որոնք ակնհայտորեն միտված էին պատերազմից վախենալու տրամադրությունների ստեղծմանը, սակայն կրկին դա հակառակ արդյունքը տվեց, եւ հիմա արդեն նույն ամերիկյան փողով սնվող կադրերը վախենում են նաեւ հայոց բանակի հասցեին վատ բաներ գրելուց:
Փաստորեն` ամերիկացիների ու իրենց սպասարկուների գործողությունները բերեցին նրան, որ ամերիկյան կանաչ դրամներով լցված թակարդը, ուր այժմ գտնվում են Օսկանյանը եւ այլ ՙնարնջագույններ՚, ամեն մի նոր շարժումից, ամեն նոր քայլից ավելի ու ավելի պինդ է փակվում:
Ու փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարատեսակ ՙ5-րդ շարասյուները՚ չեն կարողանում գործել հրապարակավ, հետեւաբար` նաեւ արդյունավետ, քանզի հանրային կարծիքը ամբողջովին իրենց դեմ է, եւ եթե այսօր նրանց բմբուլները քամուն են տալիս ՙՖեյսբուքում՚, ապա վաղը նույն գործողությունները կարող են փոխադրվել եւ իրական կյանք: Ինչեւէ, դա արդեն հնարավորություն է ստեղծում, որպեսզի պետությունը զբաղվի երկիրը տարատեսակ գործակալական ցանցերից մաքրելով, եւ այդ մաքրելը այսօր հաստատ կվայելի ամենալայն հանրային աջակցությունը: Իսկ Օսկանյանի կառույցն ընդամենը այդ ամենի սկիզբն է...  

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում