ՙՙՙՙՙՙՈՎ ԴԵՄ Է ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ ՆՐԱՆՑ` ՙՊԱՏԱՀԱԲԱՐ՚ ԱՎՏՈՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ...

Արխիվ 12-16

ՙՈՎ ԴԵՄ Է ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ ՆՐԱՆՑ` ՙՊԱՏԱՀԱԲԱՐ՚ ԱՎՏՈՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ...

Պարզվում է, որ մեր երկրում մի նոր աղանդ է ձեւավորվում` ՙԽորան միջազգային քրիստոնեական՚ եկեղեցի անվամբ: Այս կապակցությամբ երեկ ՙԱգգային երիտասարդական լիգա՚ երիտասարդական նախաձեռնության համանախագահ Դանիել Պետրոսյանը նոր ձեւավորվող աղանդի մասին փոխանցեց հետեւյալը.
-Այս կառույցը գրանցված է ՀՀ պետական ռեգիստրում 2008 թվականից: Նախագահն է Հրաչյա Խաչատրյանը, ով ՀՀ քաղաքացի է: Բայց որքանով տեղեկացված ենք, շուրջ երկու տարի է, ինչ գործում է Իսպանիայի Կուլերիա քաղաքում: Այնտեղի հայերը մեզ տեղեկացրել են, որ նշված անձը օրենքից դուրս մի շարք գործողություններ է ծավալում: Մենք նախարարին պահանջ ենք ներկայացնում մանրամասն ուսումնասիրելու այդ անձի գործունեությունը Իսպանիայում, եւ եթե մեր ունեցած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը` կանխարգելող միջոցների դիմի:
Նրանք ունեն ընդամենը չորս տարվա պատմություն եւ դեռ չունեն մեծ արձագանք, ինչպիսին են ՙԿյանքի խոսքը՚ կամ Եհովայի վկաները: Չնայած այս աղանդի դեպքում կան կասկածներ, որ Հրաչյա Խաչատրյանը, երբ իր հետեւորդների վրա տեսնում է ոսկյա իրեր, շղթաներ, ապա դիմելով նրանց ասում է, որ երազում տեսել է, որ այդ ոսկյա իրերի մեջ չար ուժեր են մտել ու դրանք վերցնում է` չար ուժերը մեջից հանելու նպատակով: Սակայն ուղարկում են ուղիղ Հայաստանի ոսկու շուկաներից մեկը, որտեղ դրանք իրացվում են: Նշեմ նաեւ, որ Հրաչյա Խաչատրյանի հետեւորդները բավականին ագրեսիվ են, եւ կան կարծիքներ, որ Իսպանիայում ով դեմ է դուրս գալիս նրանց, իմանում են, որ ՙպատահաբար՚ ավտովթարի է ենթարկվել, կորել է կամ մահացել առանց պատճառի: Ասեմ նաեւ, որ ֆեյսբուք սոցիալական կայքում նրանք հայտարարում են, որ մեր գործունեությունը այստեղ անհետեւանք չի մնա: Մեր Հայ առաքելական եկեղեցին միանշանակ նրանց գործունեությունը աղանդավորական է համարում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում