ՙԳՈՒՑԵ ՙԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ՚ ՀԱՄԱՐ ՄՐՑԱՆԱԿ ԷԼ ԿՏԱՆ

Արխիվ 12-16

ԳՈՒՑԵ ՙԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ՚ ՀԱՄԱՐ ՄՐՑԱՆԱԿ ԷԼ ԿՏԱՆ


Մի քանի անգամ անդրադարձել ենք ՙԵթե բոլորը...՚ կինոնկարին, որի մտահղացման, սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը Միքայել Պողոսյանն է: Ֆիլմի հերոսուհին` Սաշան, որ Արցախի համար կռված ռուս զինվորի զավակ է, ցանկանում է կեչի տնկել հոր գերեզմանին:

Շիրիմը, սակայն, ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում է: Միքայել Պողոսյանի մարմնավորած հրամանատար Գուգոն սահմանը խախտելու գնով իրականացնում է Սաշայի երազանքը: Նրանց նկատում է ադրբեջանցին, բայց չի սպանում. իր 10-ամյա որդու գերեզմանն էլ հայկական հողում է մնացել: Գուգոն խոստանում է նրա տղայի շիրմին էլ ծառ տնկել, ու դա անում է դարձյալ Սաշայի ձեռքով: Ահա այսպիսի հեքիաթ մեր ոխերիմ հարեւան ազերիի մասին, որը կարելի է համեմատել դավաճանության հետ:
Ըստ արձակագիր ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆԻ. ՙՖիլմը սկզբից մինչեւ վերջ հեղեղված է կերուխումերով, օղու շուրջն ընթացող խնջույքներով... Գուգոն հենց էնպես չի խմում. ինքը հարբեցող դարձել է դարդից (կին, երեխա, ընտանիք ֆիլմում չեն երեւում, երեւի չունի էլ), ոչ թե նեղ անձնական, այլ հայոց համազգային դարդից... Ոչ միայն հայ աղջիկներն են անշահեկանորեն ներկայացվում ռուսի կողքին, այլեւ մեր կանայք: Նրանք չաղ են ու բարի եւ զբաղված են տղամարդկանց կերակրելով ու նրանց բորբոքված կրքերը մարելով: Չաղ ու բարի է Գուգոյի հարեւանուհին, որ հիացմունքով պատմում է Աֆրիկյանների ակումբի մասին` իբրեւ անառականոցի, ոչ թե մշակութային օջախի: Չաղ ու բարի է Արջի կինը, որ առիթ է տալիս թոնրի վրա կախված կրծքով հիանալու... Վերջում խորհրդանշական կերպով գալիս է դատաստանի ժամը, երբ Մոխրոտի կառքը դդում է դառնում, իսկ մենք կորցնում ենք ուժի սիմվոլ ՙջիփը՚...՚:
Նկարիչ ՎԱՀՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էլ (Կուկ) ասել էր. ՙՆկարեք իրականությունը, ի վերջո, ամբողջ աշխարհին համոզեցինք, որ տոկուն ենք, ուժեղ եւ հաղթել ենք Արցախյան պատերազմում, թե չէ էդ ամենը թողնել ու մի ռուս աղջկա մասին նկարել` լուրջ չէ... Նորմալ է, երբ մի արվեստագետ կոմերցիա է անում իր տանը, ռեստորանում, թատրոնում, բայց երբ քո պատմության վրա ես փող աշխատում, դա դավաճանություն է, սրիկայություն, փոքր մարդու քայլ՚:
Իսկ մենք կրկին ենք անդրադառնում այս թեմային, քանի որ ՙԵթե բոլորը...՚ ֆիլմը ներկայացվելու է Մոսկովյան 34-րդ միջազգային կինոփառատոնում` մասնակցելով ՙՀեռանկարներ՚ մրցութային ծրագրին:
Միթե նման կինոնկարը կարելի է ներկայացնել միջազգային հանրության դատին: Իհարկե, չի բացառվում, որ նման, ինչպես վերեւում նշել է նկարիչ Կուկը, դավաճանության համար կարող են նաեւ մրցանակ շնորհել:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում