ՙՄԵՐ ԱՄԵՆ ՄԻ ԶԻՆՎՈՐՆ ԱՐԺԻ ԱՄԲՈՂՋ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿ՚

Արխիվ 12-16

ՙՄԵՐ ԱՄԵՆ ՄԻ ԶԻՆՎՈՐՆ ԱՐԺԻ
ԱՄԲՈՂՋ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿ՚



Երգիչ, երգահան, ազատամարտիկ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻ հետ մեր զրույցը սկսվեց ՙմտավորական՚ եւ ՙարվեստագետ՚ բառերի անհարկի շահագործման վերաբերյալ մտահոգությունից:
-Մեկ-մեկ մարդիկ մտավորական բառն են օգտագործում առանց հասկանալու, թե դա ինչ է նշանակում: Ես, օրինակ, մարդ եմ, որը մասնագիտությամբ երաժիշտ է: Իսկ արվեստագետը մեր դասախոս Բուդաղյանն է, Ռոբերտ Ամիրխանյանը, Արամ Սաթյանը... Մի քանի երգ գրելով, ելույթ ունենալով ու հեռուստացույցով երեւալով` արվեստագետ չեն դառնում: Այսօր ոչ թե արվեստի, այլ հանդիսատեսի խնդիր ունենք, որովհետեւ զարմացող աչքեր չկան: Ազգի մոտ մի տեսակ ծերության նշան է: Ընկերս ասում էր` մեր նորածինները ծնվում են 42 տարեկան: Մշակութային հեղափոխություն է պետք, որ զարմանք բերի, որը ծնում է մանուկ, մանուկը` խաղալու ցանկություն:

Իսկ արկածախնդրությունը ամենահետաքրքիր բանն է: Չեմ ասում ինքնասպան լինել. դա էշություն է: Եթե այդ լավ արկածախնդրությունը չլիներ, կռվող տղերք չէինք ունենա, որոնք, թքած ունենալով իրենց կյանքի վրա, գնում էին կռվելու: Ասելիք չունենալու խնդիր ունենք, իսկ եթե մարդը ասելիք չունի, դառնում է անասուն: Եթե հայրենասիրական բաներից է խոսում, բայց էլի ասելիք չունի, դառնում է հայրենասեր անասուն, դասականի դեպքումª դասական անասուն, ռաբիսիª ռաբիս անասուն... Իսկ եթե ասելիք ունի, ռաբիսի ու պապսայի մեջ էլ կունենա ասելիք: Եթե չես զգում քո երգածը, նվագածը, նկարածն ու խաղացածը, դա դառնում է ընդամենը մասնագիտական պարտք, ինչպես արհեստավորի դեպքում է:  
- Արաբա-թուրքա-ադրբեջանախառն երգերը ՙհայացնում՚ են ու դարձնում հիթ:
- Խնդիրը ճաշակով եւ ոչ ճաշակով երգերի մեջ է: Կարող է լինել արեւելյան երաժշտություն, բայց շատ բարձրորակ: Արտո Թունջբոյաջյանը արեւելյան երաժշտություն է ներկայացնում, եւ հատվածներ կան, որտեղ կարող է հայկական լադ չլինել, բայց, քանի որ ճաշակը բարձրորակ է, ընդունելի է: Այսինքն` Արեւելք ներկայացնելը չի նշանակում անճաշակություն: Դասականի թշնամին ռաբիսը չէ, այլ անհասկացողությունն ու ցածր ճաշակը: Ցածր պապսան ավելի վտանգավոր է, քան ռաբիսը: Ռաբիսը աշխատանքային արվեստ է, որը գործարաններում է եղել: Ռաբիս երգող տղերք գիտեմ, որ լավ փող են աշխատում, եւ ես իրենց էլ չեմ մեղադրում. բարձրաճաշակ մարդիկ են, բայց փողի խնդիր կա: Ներուժ ունենք, ուղղակի չենք օգտագործում. այսօրվա հասարակության պահանջը դա է: Իսկ հասարակությանը ո±վ դարձրեց այդպիսին: 20 տարի առաջ լրիվ ուրիշ հասարակություն էր, ի±նչ փոխվեց: 1984թ. 4-րդ դասարանի երեխա էի, բայց ոտատակ էի ընկել Շիրազի թաղմանը:
- 20-ամյա պետության կայացման մեջ ինքներդ էլ լումա եք ունեցել Արցախյան պատերազմի ժամանակ: 20-ամյա բանակի մասին ի±նչ կասեք:
- Վազգեն Սարգսյանի մասին պիես պիտի գրեի, նրա արխիվային նյութերի մեջ մի հատված գտա: Շքերթից հետո հարցազրույց էին վերցրել ու քաղաքական հարց էին տվել անկախության վերաբերյալ: Նա, շքերթից ոգեւորված, լացում էր երեխայի նման: Կարծես 3-րդ, 4-րդ դասարանի երեխայի ձեռքից իր սիրելի գնդակը վերցրած լինեին, բայց նա լացելով ասում էր` ինչպես կարելի է անկախությանը բան ասել: Ես այդ արժեքը հասկանում եմ, այդ բանակի իրական գոյությունը ինձ համար այդ գտած գնդակն է: Կուզենայի, որ մեր պետության մեջ անկեղծ լինենք, եթե Սահմանադրությունը վերանայենք, այն անպայման հայերեն գրենք, մարդկանց հետ մարդավարի խոսենք: Կուզեի` քծնանքը վերանար մեր երկրից: Երկու օր է` շոու-բիզնեսի ներկայացուցիչները հավաքված արդարանում են: Ախր, տեսնում ենք իրենց ծայրից-ծայր սուտը: Ես ոչ ոքի չեմ մեղադրում, որ կարող է Թուրքիայում երգի ու գումար վաստակի: Օրինակ, մի կոմպոզիտոր գնացել, դրսից հայրենասիրական երգ է գրել: Կոլեգա է, լավ է արել, գրել է, իրեն գնահատում եմ, բայց եթե թողել-գնացել է, այդ ի±նչն է դրդել, որ այդպես ցավալով գրի բանակի մասին երգ: Ես դա չեմ կարողանում հասկանալ: Այդ ճոռոմ հայրենասիրությունից հոգնել եմ: Գնացողներին չեմ մեղադրում, բայց երբ դա դառնում է իմիջ... Դավաճանության նման բան է հայրենասիրության հետ խաղալը, այսինքն` քո հայրենիքի նկատմամբ անտարբեր ես եղել, կռվի ժամանակ էլ քեզ չես կոտորել ու հանկարծ տեսար, որ մոդա է, դարձար հայրենասեր: Երբ հարցազրույցների ժամանակ նախագահի մասին դրական բան եմ ասում, շատերին թվում է, թե ես հաճոյանում եմ: Ուղղակի այս նախագահի մեջ, ի տարբերություն մյուսների, մարդկային արժեք եմ տեսել... Բայց դա չի նշանակում, որ գոհ եմ Արթուր Բաղդասարյանից կամ որեւէ մեկից: Չի նշանակում, որ նախագահի ընդունած իշխանությունն ինձ համար իդեալական է: Ընդդիմության մեջ էլ լիքը անընդունելի մարդիկ կան, բայց նաեւ լիքը լավ տղերք կան, որ նվիրված են: Կուզենամ, որ մի օր լավ եւ վատ մարդիկ բաժանվեն երկու կուսակցությունների` բարոյական եւ ոչ բարոյական: Ի վերջո, այն դաշտը, որը ասելիք ունի, ցավալ գիտի, խելառ է, համախմբվի, դառնա մի մարդ:
- Չե±ք ուզում հետեւել Ձեր գործընկեր Շուշան Պետրոսյանի օրինակին եւ մտնել ԱԺ, պաշտպանել ձեր ոլորտի շահերը:
- Վերջերս որոշել էի մտնել բանակ, հետո հասկացա, որ հնարավոր է` չկարողանամ: Եթե իմանամ` ինչ-որ բան անելու եմ, կմտնեմ բանակ էլ, ԱԺ էլ: Տա Աստված, Շուշանը նպատակներն իրականացնի:
- Վերջին օրերին ադրբեջանական կողմն ակտիվացել է, ոմանք նույնիսկ պատերազմ են ակնկալում:
- Այդ հարցին պատասխանելու համար գոնե պիտի բարձրաստիճան զինվորական լինեմ: Շատ ծանր է, որ նման բան է տեղի ունենում, որովհետեւ մեր ամեն զինվորն արժի մի ամբողջ ադրբեջանական բանակ: Մարդասեր եմ, չեմ ատում ադրբեջանցիներին, բայց մեր արժեքը մի քիչ ուրիշ է, մենք կորուստներից հոգնել ենք: Համենայնդեպս, ուրախ եմ, որ Ադրբեջանի ոչ մի հարված անպատիժ չի մնում: Վաղը, Աստված չանի, պատերազմ եղավ, էլի կգնամ, չեմ մտածի, որ անմեղ ադրբեջանցի սպանեցի: Շակալը առյուծի կողքին ման է գալիս, ման է գալիս, վերջում մի թաթի հարվածով սատկում է: Թող չուզենար` չսատկեր:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում