ՙՙՄՈՐՄՈՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ ՈՉ ԹԵ ՀԱՆԹՍՄԱՆՆ ԷՐ, ԱՅԼ` ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՄՈՐՄՈՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ ՈՉ ԹԵ ՀԱՆԹՍՄԱՆՆ ԷՐ, ԱՅԼ` ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ



Նախկին ԱԳ նախարար եւ գործող պատգամավոր Վարդան Օսկանյանի եւ նրա ղեկավարած ՙՍիվիլիթասի՚ շուրջ իրավիճակը բավականին դրամատիկ ընթացք է ստացել: Բանն այն է, որ Օսկանյանից քաղաքական հալածյալ ձեւավորելու փորձերը, որի հիմքը փորձեց դնել հենց ինքը` նախկին ԱԳ նախարարը, մի տեսակ ձախողման եզրին են: Եվ դրա փոխարեն` այդ պատմության շուրջ սկսում են ի հայտ գալ բավականին ուշագրավ մանրամասներ, որոնք խոսում են այն բանի օգտին, որ այս ամենը կարող է եւ դուրս գալ միայն ՙՀանթսման Բիլդինգ Փրոդաքս՚ ընկերության վաճառքից գոյացած 2 մլն դոլարը անհասկանալի ուղղություններով մսխելու պատմության շրջանակներից:

Եվ թող զարմանալի չթվա, սակայն այդ կասկածների մի զգալի մասն ի հայտ է գալիս հենց Օսկանյանի տարածած երկու-երեք ինքնապաշտպանական բնույթի հայտնի հայտարարություններից:

ՉԷ°, ՀԱՆՈՒՆ ՄԵԿ ՄԻԼԻՈՆԻ ԷԼ
ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԹՍՄԱՆԻՆ
ՉՍԻՐԵՑ


Ամենաուշագրավ պահերից մեկն այն է, որ արեւմտամետի համարում ունեցող մեր տեղական կառույցների մոտ Օսկանյանին հասցեագրված մեղադրանքներն ամենեւին էլ միանշանակ արձագանք չառաջացրեցին: Զորօրինակ` ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության նորընտիր ղեկավար Լեւոն Զուրաբյանը մի տեսակ զգուշավորությամբ է ակնարկում, թե կարող է եւ` Օսկանյանը քաղաքական հաշվեհարդարի է ենթարկվում: Իսկ ահա նույն խմբակցությունը ներկայացնող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ մյուս ծայրահեղ տեսակետին է, թե` Օսկանյանին նախ պետք է դատել Մարտի 1-ի դեպքերի հետ կապված: Իսկ դրանից հետո, պարոն Փաշինյանը, ըստ էության, շատ հավանական է համարում, որ Օսկանյանը կարող էր եւ առնչություն ունենալ այնպիսի ՙմանր-մունր՚ բաների հետ, ինչպիսին է մոտ 1,5 մլն դոլար գրպանելը: Ընդ որում, հրապարակավ եւ համեմատաբար նեղ շրջանակներում տարբեր այլ ուժերի մոտ եւս Օսկանյանի հետ կապված այս պատմությունն այս կարգի հակասական գնահատականների է արժանացել, թեեւ այն, որ վերոհիշյալ գումարը փոխանցվել է Օսկանյանի եւ ՙՍիվիլիթասի՚ խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի հաշվեհամարներին, նույնիսկ Օսկանյանն է ընդունում: Միայն թե դրան տվել է ՙփայլուն՚ բացատրություն. ՙՍտացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ եւ իր կանոնադրական նպատակների իրականացման համար՚: Եվ միանգամից էլ մեջբերում է մեկ այլ պնդում, որը հենց հիշատակված հակասություններից առաջինն է: ՙՙՓողերի լվացում-Օսկանյան-Հանթսման՚ բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել՚: Լավ, եթե Օսկանյանն այն աստիճան հանթսմանատյաց է, որ անհավանական է համարում իր եւ իր նախկին ¥?¤ շեֆի` Ռոբերտ Քոչարյանի մերձավոր Հանթսմանի անուններն անգամ իրար հետ կողք կողքի հիշատակելու փաստը, մի խոսքով, որ պարզապես զզվում է այդ Ջոն Հանթսման կոչեցյալից, այդ դեպքում վերջինս այդ ինչո±ւ պետք է ՙՀանթսման Բիլդինգ Փրոդաքս՚ ընկերության վաճառքից գոյացած 2 մլն դոլարը ՙնվիրեր՚ Օսկանյանին, թե` փոխանցիր անձնական հաշվեհամարներիդ: Միգուցե Հանթսմանն այդ կերպ ուզում էր Օսկանյանի սե±րը նվաճել: Եթե այդ ֆանտաստիկ տարբերակն է, ապա բան գլուխ չեկավ. Օսկանյանը փողերը վերցրեց, բայց էլի զզվելով զզվում է Հանթսմանից:

ՙՍԻՎԻԼԻԹԱՍ՚-
ՀԱՆԹՍՄԱՆ ԿԱՊԻ ՄԵԿ ԴՐՎԱԳ


Բայց չէ, այս տարբերակը չէ, որ այստեղ գործել է: Ավելին, Օսկանյանը պարզապես ստում է` ասելով, թե իր եւ Հանթսմանի անունները չեն կարող նույն նախադասության մեջ լինել: Ասվածն ապացուցենք թեկուզեւ առաջին իսկ պատահած այս օրինակով. մեկ-երկու տարի առաջ, որպես սիվիլիթասյան տարաբնույթ մանր-մունր ծրագրերի գովազդ թե հաշվետվություն, ՙՖեյսբուքում՚ ի հայտ եկավ նման մեկ գրառում. ՙԵրկու տասնյակ հայ ուսանողներ, ովքեր շահել են ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի կողմից համակարգվող Ջոն Ք. եւ Քերեն Հանթսման հիմնադրամի քառամյա ուսանողական կրթաթոշակը, այժմ սովորում են Յուտայի պետական համալսարանում: Մի քանի օր առաջ նրանք հանդիպել են Հանթսման հիմնադրամի ղեկավարների հետ...՚: Որպես բացատրություն` նշենք, որ դեռ 2005թ.-ի սեպտեմբերին էր պարոն Հանթսմանն անձամբ ժամանել Հայաստան, հանդիպել այն ժամանակվա նախագահ Քոչարյանի հետ, թե` ՙուզում եմ այստեղ կրթական ծրագրեր իրականացնել՚: ՙԼավ՚ ծրագիր է. հայ երեխաներին հասցնում են Յուտա` Մորմոնների որջը, թե` կրթում ենք: Ու տեսնես ի±նչ, ՙՄորմոնի գրքի՚ հիմունքնե±րը, ու ձեռքի հետ նաեւ պատրաստում են ապագա շպիոնների... Լավ ուսանողներին մորմոնական որջ հասցնելու այդ ծրագիրն արդեն իսկ, համոզված ենք, Հայաստանի պետական անվտանգության դեմ ուղղված դիվերսիա է: Տխուր է միայն, որ այդ իրողության կողքին հոլովվում են են հանրապետության երկրորդ նախագահի եւ նրա ԱԳ նախարարի անունները: Սակայն դա մի կողմ թողնենք. բերվածը մի կոնկրետ օրինակ է, երբ Օսկանյանի անունը, որպես ՙՍիվիլիթասի՚ ղեկավարի, լավ էլ մի նախադասության մեջ գրվել է Հանթսմանի անվան կողքին: Իհարկե, 2 մլն դոլարի պատմությունը դրա հետ ուղղակի առնչություն չունի: Սակայն այս ՙուսումնական ծրագրի՚ փաստը ¥իսկ նման փաստերի թիվը շատ է¤ արդեն իսկ ապացուցում է, որ Հանթսմանն ուղղակի հարաբերություններ ունեցել է ՙՍիվիլիթասի՚ եւ Օսկանյանի հետ: Բայց մեկ է` էլի մի տեսակ աբսուրդի է նմանվում, որ ամեն մի կոպեկի հարգը քաջ իմացող Հանթսմանը 2 միլիոն դոլար կնվիրեր Օսկանյանին, այն էլ` հանուն վերջինիս ՙսիրուն աչքերի՚, ինչպես որ կարելի է ենթադրել նախկին ԱԳ նախարարի գրառումներից:

ՎԵՐՋԱՊԵՍ Ի±ՆՉ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ

Եվ այստեղ է, որ գալիս են Օսկանյանի գրառումներից բխող երկրորդ հակասությանը, թեեւ այս մեկի ՙշրջանակները՚ նույնիսկ այդ գրառումներից են բավականին դուրս գալիս եւ, համոզված ենք, դրա հետ կապված` դեռ որոշ սկանդալային բացահայտումներ կլինեն:
Երկար ժամանակ փորձում էինք հասկանալ, թե Օսկանյանի պես մեծ թռչունի կողքին ԱԱԾ-ն ինչո±ւ էր ներկայացրել ՙՍիվիլիթասի՚ խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի` գործնականում անհայտ անունը: Ինչ է թե` փողերի մի մասն էլ նրա հաշվեհամարի±ն է գնացել: Լավ, ընդունենք: Բայց այդ դեպքում հարց է ծագում, թե Օսկանյանն ինչո±ւ է փողերի մի մասը թույլ տվել փոխանցել Տ. Կարապետյանի հաշվեհամարին: Օրնակ` դա վերջինիս ՙՍիվիլիթասի՚ խորհրդի անդամ լինելու պատճառո±վ է: Դա, թերեւս, ծիծաղելի վարկած կլիներ...
Սակայն մի պահ վերադառնանք ԱԱԾ-ի հրապարակային հայտարարության մեկ հատվածի. ՙՄիացյալ Նահանգներում գրանցված ՙՓոլիմեր Մաթերիալս՚ եւ ՙՀանթսման Ինթերնեյշնլ՚ կորպորացիաներին պատկանող, Հայաստանում հիմնադրված ՙՀանթսման Բիլդինգ Փրոդաքս՚ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը...՚: Սրանից միանշանակ երեւում է, որ վաճառված ՙՀանթսման Բիլդինգ Փրոդաքս՚ ընկերությունը պատկանել է Հանթսմանին` ՙՀանթսման Ինթերնեյշնլ՚ եւ ՙՓոլիմեր Մաթերիալս՚ կորպորացիաներին: Ընդ որում, այս փաստը Օսկանյանն էլ չի հերքում: Մինչ առաջ անցնելը` մեկ փոքրիկ հիշեցում եւս. շինանյութերի արտադրությամբ զբաղվող ՙՀանթսման Բիլդինգ Փրոդաքս՚ ընկերությունը նախկինում երկաթբետոնե կոնստրուկցիաներ արտադրող հզոր ձեռնարկություն էր: Քոչարյանի նախագահ դառնալուց ընդամենը մեկ-մեկուկես տարի անց այն մասնավորեցվեց հենց Հանթսմանին: Ընդ որում` մասնավորեցվեց կոպեկներով, եւ այդ պատմությունն ԱԺ-ում բուռն միջադեպերի, բողոքների տեղիք տվեց: Բայց վերցրեցին ու ձեռնարկությունը ՙչորով՚ տվեցին Հանթսմանին: Ընդ որում, նույն պահին սույն մեծահարուստից փորձում էին ստանալ 10 մլն դոլարանոց փոխառություն, եւ այդ մասնավորեցումը համարվում էր լավության պես մի բան: Հետագա տարիներին Հայաստանում ծաղկում էր շինարարությունը, եւ այս բիզնեսը պետք է որ փայլուն եկամուտներ բերեր պարոն Քոչարյանի մորմոն մերձավորին: Իսկ ահա վերջին տարիներին շինարարությունը սկսեց ՙմեռնել՚, եւ, հասկանալի է, որ ժամանակին այդքան վեճ ու կռվի տեղիք տված այդ ձեռնարկությունն արդեն հազիվ թե էլ լուրջ հետաքրքրություն ներկայացներ Հանթսմանի համար: Մի խոսքով, այս տեսանկյունից ընկերության վաճառքի մեջ տրամաբանություն կա...

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՀԱՆԹՍՄԱՆԸ ՉԷՐ

Բայց այս ամբողջ տրամաբանությանը դեմ գնացող մի ուշագրավ փաստ կա: Թեեւ ԱԱԾ-ն, Օսկանյանը պնդում են, թե ՙՀանթսման Բիլդինգ Փրոդաքս՚ ընկերությունը Հանթսմանինն էր, սակայն որոշ փաստաթղթեր բոլորովին այլ բանի մասին են խոսում: Այսպես` որպեսզի ՙՀանթսման Բիլդինգ Փրոդաքս՚ ձեռնարկությունը հնարավոր լիներ վաճառել, ՀՀ գործող օրենսդրությունը պարտադրում էր նախ ստանալ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի թույլտվությունը: Դա բացատրվում է նրանով, որ նմանատիպ գործարքների պարագայում, գնորդը` գնորդը, ով հնարավոր է, որ նույն ոլորտում գործող այլ ձեռնարկություն ունենա, այն չմիավորի նոր ձեռք բերածի հետ եւ մրցակցային գերիշխանություն ձեռք բերի: Մի խոսքով, ՙՀանթսման Բիլդինգ Փրոդաքս՚-ի առքուվաճառքի գործարքը եւս անցել է հանձնաժողովով, տրվել համապատասխան թույլտվություն: Սակայն այստեղ էականը այլ հանգամանք է. բանն այն է, որ հանձնաժողովի 2010թ. դեկտեմբերի 28-ի թիվ 344-Ա որոշման մեջ  ՙՀանթսման Բիլդինգ Փրոդաքս՚-ի պատկանելության իրավիճակը ներկայացվում է այսպես. ՙՙՀանթսման Բիլդինգ Փրոդաքս՚ ՍՊԸ-ն եւ ֆիզիկական անձ Սամվել Բեգլարյանը ¥նա, ըստ նույն փաստաթղթի` ՙհանդիսանում է ՙՇեն-Կոնցեռն՚ ընկերության 99,91 տոկոսի բաժնետեր՚- Ք.Ս.) 2010 թվականի նոյեմբերի 29-ի գրությամբ դիմել են Հանձնաժողով` հայտնելով, որ ՙՀանթսման Բիլդինգ Փրոդաքս՚ ընկերության միակ մասնակից Տիգրան Կարապետյանի եւ ՀՀ քաղաքացի Սամվել Բեգլարյանի նախնական պայմանավորվածության համաձայն, Տիգրան Կարապետյանը նախատեսում է իրեն պատկանող 100 տոկոս բաժնեմասը վաճառել Սամվել Բեգլարյանին...՚:
Սա նշանակում է մեկ բան. ՙՀանթսման Բիլդինգ Փրոդաքսի՚ սեփականատերը ոչ թե Հանթսմանն էր, այլ` Տիգրան Կարապետյանը: Համենայնդեպս, իրավաբանորեն: Սակայն դա էլ բավական է` ասելու համար, ընկերության սեփականատիրոջ առումով, որ կա ակնհայտ հակասություն ՏՄՊՊՀ-ի հիշատակված որոշման եւ ԱԱԾ-ի ներկայացրած ու Օսկանյանի կողմից չհերքված վերը նշված փաստերի միջեւ:
Բայց, այդ դեպքում, ինչո±ւ է ԱԱԾ-ն Հանթսմանին ներկայացնում որպես սեփականատեր. այս հարցի հետ կապված պարզաբանումներ ստանալ չհաջողվեց հասկանալի պատճառով. կա հարուցված եւ այն էլ` աղմկահարույց քր.գործ, եւ նախաքննության շահեր ասված հասկացությունն էլ հնարավորություն չի տալիս տեղեկատվության արտահոսք: Իսկ ահա ՏՄՊՊՀ-ից մեզ ակնարկեցին, որ նման դեպքերում ներկայացվում է նաեւ Ձեռնարկությունների գրանցման պետռեգիստրից տեղեկանք: Իսկ դա նշանակում է, որ պետռեգիստրում էլ այդ պահին, որպես տվյալ ընկերության սեփականատեր, միանշանակ պետք է որ գրանցված լիներ Տիգրան Կարապետյանի անունը:

ՙԱՓԱՇՔՅԱՐԱ՚ ՙՇՊԻՈՆ ՕՆՈ՚

Իհարկե, Տ. Կարապետյանը ձեւական սեփականատեր էր, ընդ որում, սեփականատեր էր դարձել ձեռնարկության վաճառքից ոչ շատ առաջ. ընկերությունը նրան էր վաճառվել ընդամենը 1000 դրամով: Ու հանուն այդ ձեւական սեփականատեր լինելու էլ` փողերի մի մասը հայտնվեցին նրա հաշվին: Նման բաներ շատ են լինում, բայց, որպես կանոն, ձեւական սեփականատերեր են գրանցվում իրական սեփականատիրոջ կինը, զավակը, ծնողները, քեռու տղան, բաջանաղը, սանիկը, եւ այլք: Մի խոսքով, փաստացի սեփականատիրոջ անվերապահ վստահությունը վայելող որեւէ մեկը: Եվ այդ տրամաբանությամբ ի±նչ է ստացվում, որ ՙՍիվիլիթասի՚ խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանը մորմոնական աշխարհի տեր ու տիրակալ Հանթսմանի անվերապահ վստահությունը վայելող անձնավորությո±ւնն էր: Դե, պատկերացրեք. Օսկանյանն այդքան ՙզզվում՚ է Հանթսմանից, մինչդեռ նրա հիմնադրած եւ ղեկավարած կառույցի ղեկավար դեմքերից մեկը համաշխարհային մորմոնիզմի ղեկավարի մերձավորն է: Իսկ ավելի ճիշտ, եթե այստեղից հանում ենք Օսկանյանի ՙզզվելու՚ դրվագը, ստանում ենք, որ ՙՍիվիլիթասն՚ այն աստիճան է վայելել համաշխարհային մորմոնիզմի ղեկավարի վստահությունը, որ հերիք չէ` Օսկանյանի ստեղծած այդ կառույցի տեր ու տնօրինությանն է հանձնել իր եկամտաբեր բիզնեսը, դեռ այն վաճառելուց հետո էլ փողերը թողել է այստեղ:
Թե ինչ է իրենից ներկայացնում մորմոնիզմն աշխարհում, թե ինչ լրտեսական գործառույթներ է այն իրականացնում, ում համար եւ ինչու, բազմիցս ներկայացվել է հանրությանը, եւ կրկնելու կարիք էլ չկա: Բայց ահա, երբ պարզվում է, որ ընդամենը 5 տարի առաջ մեր երկրի արտաքին գերատեսչությունը ղեկավարած անձը, կարող է պարզվի նման սերտագույն կապեր է ունեցել մորմոնական այդչափ վտանգավոր համակարգի հետ, դա արդեն հիմքեր է տալիս եսթադրելու, թե ինչ ահռելի վտանգի առաջ է հայտնվել մեր երկրի անվտանգությունը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում