ՙՙՙՙԿԸՆԴՈՒՆՎԵՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԴՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ՚

Արխիվ 12-16

ՙԿԸՆԴՈՒՆՎԵՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԴՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ՚



Երեկ, ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբի հյուրն էր ԵՊՃՀ ռեկտոր ԱՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, ով լրագրողներին փոխանցեց, թե ինչպես է Պոլիտեխնիկական համալսարանը նախապատրաստվում 2012 թվականի ընդունելության քննություններին:
-Մեր նախապատրաստական աշխատանքները սկսել ենք նախորդ տարվա նոյեմբեր ամսից, երբ կառավարությունը նիստով հաստատեց 2012-13 ուս. տարվա ընդունելությամբ նախատեսվող մասնագիտությունները եւ դրանց ուղղված քննությունները: Պատրաստեցինք գովազդային բուկլետներ եւ 30 րոպեանոց ֆիլմª այն մասին, թե որտեղ են սովորում պոլիտեխնիկցիները եւ որտեղ են աշխատում տնտեսության մեջ: Սա շատ կարեւոր էր հասարակությանը եւ դիմորդին, որպեսզի հստակ պատկերացնեն, թե ուր են գնում եւ ինչի համար:

Պոլիտեխնիկը, իրականացնելով ինժեներական, տեխնիկական կրթություն, բազմահերթ, ծավալային, կարեւոր տեղ ունի հենց տնտեսության զարգացման մեջ, որը պետք է լինի տեխնիկա-տեխնոլոգիական, ժամանակակից եւ առաջադեմ մտքերի ու նախագծերի հաշվին: Այն պատրաստելուց հետո` սկսեցինք աշխատանքները ՙՊոլիտեխնիկի շրջանավարտներ՚ հ/կ-ի հետ: Այստեղ ներգրավված են մեր բուհի գործնականում բոլոր շրջանավարտ-գործարարները,եւ նրանք եւս համաձայնեցին, որ շատ կարեւոր է միասնական ձեւով բացատրական աշխատանքներ կատարելու նախաձեռնությունը:
Նշեմ նաեւ, որ այս տարի, մի շարք կազմակերպություններ, արտադրություններ ինչպիսիք են` ՙԳրանտ քենդին՚, ՙՍինոփսիսը՚, հանքարդյունաբերության երեք տարբեր կազմակերպություններ եւ այլն, մեզ մասնագետներ պատրաստելու պատվերներ են տվել: Այս առումով մեկ կարեւոր բան կազմակերպվեց. հանձնաժողովի անդամները, ովքեր արտադրությունից են, քննությունների ավարտից հետո կներկայացնեն ուսուցման բովանդակություն, դիպլոմային աշխատանքի ցանկեր, քննական առաջադրանքների բովանդակություն եւ այլն: Սա կարեւոր է այն իմաստով, որ բովանդակային պատվերը պետք է տնտեսությունը ձեւակերպի, թե ի±նչ գիտելիքով, ունակությամբ մասնագետ է նրանց հարկավոր: Իսկ ՕԳԳ-ի տեսակետից ավելի վատ կլինի, քանի որ այն առաջադեմ երկրների առաջավոր բուհերի մոտ նման գործընթացը հաշվարկված է իրենց տնտեսության զարգացման մակարդակին համապատասխան: Մենք հիմա գտնվում ենք այդ զարգացման փուլում:
Եթե երկու տարի առաջ բակալավրիատ ընդունվում էին 1221 դիմորդ, ապա  այս տարի հայտով ներկայացրել ենք մոտ 1460 տեղ: Տեղերի թիվը ընդհանուր առմամբ մնացել է 1286: Երբ հայտերը ներկայացնելուց հետո մենք ԳԹԿ-ից ընդհանուր պատկերը ստացանք, պարզվեց, որ պոլիտեխնիկ հայտագրել են, տարբեր բուհեր դիմած 4243 դիմորդ, որից 1302-ը առաջին հայտով` մեզ մոտ են:
- Ի±նչ մասնագիտություններ են ավելացել այս տարի ձեր բուհում:
- Ատոմային էլէկտրակայաններ, ատոմային անվտանգություն, ատոմային էներգետիկայում էներգետիկ անվտանգության եւ ավտոմատացման համակարգեր: Բացի այդ, ունենք երկու մասնագիտացում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում` տեղեկատվության անվտանգություն եւ չիպերի արտադրություն: Նոր մասնագիտություններից է նաեւ մեքենաշինական ոլորտում` մեխատրոնիկան:
- Այս մասնագիտությունները ավելացել են շուկայի պահանջարկո±վ:
- Սրանք ավելի շատ էներգետիկայի ոլորտում էներգետիկայի առավել ծավալուն եւ առաջնահերթ անվտանգության հետ կապված խնդիրներն են, որոնց նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է:
- Կար մշակված ռազմավարություն նախարարության կողմից, որ պետք է բուհ ընդունվելը դարձներ հեշտ, իսկ ավարտելը` դժվար: Կա±ն արդյոք նման նախադեպեր արդեն:
- Մեր բուհում, անցյալ տարի ազատումներն ու հեռացումները համեմատաբար ավելի քիչ են եղել, քան նախորդող երկու տարիներին: Առաջին կիսամյակում հեռացումներ ավելի շատ եղել են բացակայությունների, դասաձախողումների հետ կապված: Եթե ունեն 120 ժամ բացակայություն` անխտիր հեռացնում ենք բուհից, իսկ 60-80 ժամի դեպքում զգուշացնում ենք: Չնայած պետք է նշեմ, որ ուսանողի գնահատականը, լավ կամ վատ, հասցեագրված չէ միայն իրեն, այլ դասախոսներին եւ ամբիոնին եւս վերաբերվում է: Այս տարի պետական քննություններից 17 հոգի եւ մի այդքան էլ դիպլոմային աշխատանքների պաշտպանությունից` կտրվել են: Իսկ հեռակայի ամփոփները դեռ չկան:
- Կա± առաջընթաց Բոլոնյան համակարգի գործածումից:
- Անշուշտ կա եւ այս առումով Պոլիտեխնիկն ունի կատարած մեծ աշխատանք: Տվյալ պահին մենք գտնվում ենք միջազգային երկու ծրագրային հավատարմագրման փուլում: Մեկը տեղեկատվական անվտանգության մասով է, իսկ մյուսը` էլեկտրաէներգետիկան:
- Ինչպե±ս եք վերաբերվում 12-ամյա կրթությանը, քանի որ խոսակցություններ կան, որ աշակերտները դեռ չեն ադապտացվում  այդ վիճակին եւ հնարավոր է, որ այն փոխվի:
- Խոսակցությունները բազմազան եւ բազմաբնույթ են, եւ ես դրանց ուշադրություն չեմ դարձնում: Իմ մոտեցումն այն է, որ դա ճիշտ համակարգ է: Պարզապես հարկավոր է ճիշտ աշխատացնել: Մեր հանրությունը կարող է եւ պատրաստ չլինել: Մասնագիտական հիմնավորումներն ու պարզաբանումները պետք է հասարակությանը հասցնել, իսկ որ դա անհրաժեշտ էª միանշանակ է:
- Պարոն Ավետիսյան, արդյոք այս տարի Պոլիտեխնիկում կա±ն փոփոխություններ վճարովի եւ անվճար համակարգում:
- Նշեմ, որ չկա փոփոխություն. նախանցած տարվա հետ համեմատ անվճար տեղերը չեն փոխվել, իսկ վճարովիները կրճատվել են: Բայց միեւնույն է ընդունվելու են նրանք, ովքեր կստանան դրական գնահատականներ:
- Երկու տարի առաջ, ԵՊՃՀ պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանը ասում էր, որ Պոլիտեխնիկը բանվորագյուղացիական բուհ է: Դուք եւ±ս այդպես եք կարծում:
- Պոլիտեխնիկը տեխնիկական, ստեղծագործ մտքի ծիլերով օժտված հասարակության բուհ է: Բոլոր այն մարդիկ են ինժեներիայի ձգտում, որոնց մեջ հիմքից կա այդ պրպտումը: Չեմ կարող չասել, որ պատահական մարդիկ եւս հայտնվում են բուհում:
- Պարոն Հովհաննիսյանը բանվորագյուղացիական ասելով նկատի ունի աղքա±տ լինելու փաստը:
- Ինչ բառապաշար կօգտագործի կամ կանվանի փող չունեցողին պարոն Հովհաննիսյանը, աղքա±տ, թե± բանվորագյուղացիական, դա իր խնդիրն է, եւ ես այդ կածիքին չեմ: Ես ծնվել եմ գյուղում, ծառայողի ընտանիքում, սովորել պետ համալսարանում, եւ մեզ մոտ եւս հիմնականում գյուղական շրջաններից էին ուսանողները, ովքեր ցանկանում էին ինչ-որ բան ստեղծել: Սա ոչ մի կապ չունի, պարզապես պետք է մարդու միտքը անընդհատ աշխատի:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում