ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ` ԻՍՊԱՆԻԱՆ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱ՚

Արխիվ 12-16

ՙՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ` ԻՍՊԱՆԻԱՆ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱ՚



Լեհաստանում եւ Ուկրաինայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչ փուլում այսօր կկայանա D խմբի երկրորդ տուրի երկու հանդիպում` Ուկրաինա-Ֆրանսիա եւ Շվեդիա-Անգլիա: Իսկ արդեն վաղը A խմբում կկայանան երրորդ տուրի Չեխիա-Լեհաստան եւ Հունաստան-Ռուսաստան հանդիպումները:
Մենք տեղեկացրել էինք, բայց հիշեցնում ենք, որ երրորդ տուրի բոլոր հանդիպումներն սկսվելու են միեւնույն ժամին` 22:45-ին: Կիրակի օրը B խմբում միմյանց հետ կմրցեն Պորտուգալիա-Հոլանդիա եւ Դանիա-Գերմանիա զույգերը: Հունիսի 18-ին արդեն հայտնի կդառնան C խմբի հաղթողները, երբ կհանդիպեն Խորվաթիա-Իսպանիա եւ Իտալիա-Իռլանդիա զույգերը: Եվ վերջապես, հունիսի 19-ին կտրվեն խմբային մրցաշարի բոլոր հարցերի պատասխանները, երբ D խմբում իրենց հարաբերությունները կպարզեն Անգլիայի ու Ուկրաինայի, ինչպես նաեւ Շվեդիայի եւ Ֆրանսիայի հավաքականները:


Իսկ մինչ այդ ՈՒԵՖԱՆ որոշել է Եվրո-2016-ի ընտրական փուլի ընթացքում Ռուսաստանի հավաքականին պայմանականորեն զրկել 6 միավորից: Դա պայմանավորված է Վարշավայում ռուս ֆուտբոլասերների պահվածքով: Պատիժն ուժի մեջ կմտնի այն ժամանակ, եթե ռուս ֆուտբոլասերների կողմից այդպիսի պահվածք դրսեւորվի մինչեւ ընթացիկ առաջնության ավարտը: Բացի այդ, Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պատժվել է 120 հազար եվրոյով: ՈՒԵՖԱ-ի ղեկավարներն ուշադրություն են դարձրել խաղի ընթացքում խաղադաշտ նետված ճայթրուկների, ինչպես նաեւ տրիբունաներում հայտնված ցուցապաստառների վրա: Զարմանալի է, որ եվրոպական արժեքներ, հանդուրժողականություն քարոզող եվրոպացիները, մասնավորապես` լեհերը անհանդուրժողականության եւ ռասիզմի տարրեր են դրսեւորում իրենց պահվածքում, իսկ նրանց կառույցներից մեկը` ՈՒԵՖԱ-ն, պատժում է ավելի շատ տուժողներին...
Ինչ որ է, այդ թեմային նորից կանդրադառնանք, իսկ այժմ ներկայացնենք մեր փոքրիկ հարցազրույցը ՙԲանանց՚ ակումբի նախագահ ՍԱՐԳԻՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ:
- Ի±նչ տպավորություն եք ստացել Եվրոպայի առաջնության արդեն կայացած հանդիպումներից:
- Միջին տպավորություն ունեմ: Ինձ համար մեծ անակնկալ էր Հոլանդիայի վատ հանդես գալը, փաստորեն, ունենալով լավ կազմ, նրան չհաջողվեց ցույց տալ այն խաղը, որին ինքն արժանի էր: Դա ինձ հիասթափեցրեց:
- Չէր ստացվում հատկապես Ռոբենի խաղը...
- Ես համարում եմ, որ այս տարի Ռոբենի տարին չէր, եւ դա ապացուցեցին նաեւ ՙԲավարիայի՚ կազմում նրա ելույթները: Նա այս տարի, մեղմ ասած, այնքան էլ լավ մարզավիճակում չէր: Կարելի է ուրախալի համարել Ուկրաինայի վստահ խաղը, Ռուսաստանի հավաքականը վատ չի նայվում, բայց առաջին հաղթանակից հետո, կարծես, ՙյոթերորդ երկնքից՚ դեռ չէին կարողացել իջնել:
- Ամենայն հավանականությամբ, նրանց խաղի վրա հոգեբանորեն ազդել էին լեհ եւ ռուս ֆուտբոլասերների բախումները, հակառուսական տրամադրությունները: Ոմանց կարծիքով` թիմերը ոչ-ոքիի համաձայնության էին եկել, որպեսզի ավելի չշիկացնեն բորբոքված կրքերը:
- Բայց ամեն դեպքում խաղից հետո էլ բախումներ են եղել: Ես նման բան չեմ ընդունում, քանի որ ՈՒԵՖԱ-ն շատ խիստ է մոտեցել, ու պայմանականորեն 6 միավոր է հանել Ռուսաստանի` Եվրոպայի հաջորդ առաջնության նախնական փուլում վաստակելիք միավորներից: Դա վերջնական որոշում չէ:
- Ո±ր թիմերի խաղն է Ձեզ դուր եկել:
- Գերմանիայի խաղը շատ ուրախացրեց. դիտարժան է: Երկրորդ տուրից հետո կարելի է ավելի լավ պատկերացում կազմել, իսկ առաջին տուրում բոլորն էլ զգույշ են խաղում:
- Երբ դեռ չէր սկսել առաջնությունը, ո±ր թիմերին էիք համարում ֆավորիտ:
- Ցանկանում եմ, որ Իսպանիան դառնա չեմպիոն, եւ, եթե մինչեւ եզրափակիչ չխաչվեն ուղիները, եզրափակչում հանդիպեն Իսպանիան ու Գերմանիան: Եվ չեմպիոն դառնա Իսպանիան:
- Եթե Հայաստանի հավաքականին հաջողվեր դուրս գալ եզրափակիչ փուլ, նա կարո±ղ էր արժանի մրցակից լինել մյուս թիմերի համար:
- Կան թիմեր, օրինակ, նույն Իռլանդիան, որը մեզ ոչնչով չի գերազանցում: Կամ վերցնենք Չեխիային... Մի խոսքով` Հայաստանի հավաքականը կարող էր արժանի տեղ զբաղեցնել, շատ թիմերի հետ կարող էր հավասարի պես խաղալ:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում