ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Արխիվ 12-16
Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` այժմ հույժ սրվել են ԼՏՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները այն հարցի շուրջ, թե արդյոք պետք է շարունակել ջանքեր գործադրել ԲՀԿ-ի ՙնարնջագույն՚ թեւի հետ ընդհանուր ծրագրերի վերաբերյալ, եւ ինչպես վերաբերվել Վարդան Օսկանյանի քրգործին: ԼՏՊ-ն այն կարծիքին է, որ այդ ջանքերը դեռ պետք է շարունակել, ու բազմանշանակ ակնարկում է, որ առաջիկա օրերին ամբողջ տարածաշրջանում կլինեն իրադարձություններ, որ հիմնովին կփոխեն վիճակը, հետեւաբար` նոր շունչ կարող է ստանալ, այսպես կոչված, ՙմիասնական շտաբը՚: Նիկոլն իր հերթին համարում է, որ այդ ամեն ինչը դատարկություն է, որ ԲՀԿ-ի` ընդդիմադիր դառնալը բացառված է, իսկ Օսկանյանին որեւէ կերպ աջակցելը անմտություն է, ընդհակառակը, պետք է նպաստել նրա կործանմանը եւ փորձել կրկին ամերիկացիների բարի հայացքը շրջել դեպի ՀԱԿ:

