ՙՙՙՙՙԱՎՈՆԵՐ՚ ԷԼԻ ԿԱՆ ՈՒ ԿԾՆՎԵՆ
Արխիվ 12-16ՙԱՎՈՆԵՐ՚ ԷԼԻ ԿԱՆ ՈՒ ԿԾՆՎԵՆ
Օրերս` հունիսի 12-ին ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ մահվան 19-րդ տարելիցն էր: Այդ կապակցությամբ մենք զրուցեցինք նրա զինակիցներից մեկի հետ` նրանից նախ խնդրելով ներկայացնել իրեն եւ իր մարտական ուղին:
Պատասխանն ուշագրավ էր. ՙԻմ մարտական գործողություններն այնքան փոքր են եղել այդ հսկայի կողքին, որ հարկ չեմ համարում նրա մասին խոսելիս ինձ անձնավորել: Ինձ ներկայացրեք որպես Հայրենիքին նվիրված շարքային ազատամարտիկ Հ. Ավետիքյան՚:
-Ինձ համար շատ դժվար է, որպես ականատեսի, գրել մի մարդու մասին, որը ոչ միայն հերոս է, այլ նաեւ լեգենդ, նաեւ, ինչո±ւ ոչ, մտավորական: Մի առիթով նա ասաց. ՙԿարելի է լինել ազգասեր, բայց ոչ ազգայնամոլ, կարելի է լինել մտավորական, բայց ոչ վերնախավային՚: Նա նաեւ ուսուցիչ էր, եւ նրա հրամանատարության տակ գտնվող զինվորներս շատ բան էինք սովորում նրանից: Չափազանց խստաբարո էր եւ պահանջկոտ կարգապահության առումով: Լինելով անտարբեր իր հագուկապի հանդեպ` խիստ պարտաճանաչ էր, իր խոսքի տերը: Իմիջիայլոց, նա տիրապետում էր հինգ լեզուների, այդ թվում նաեւ` ճապոներենի, որը սովորել էր, իր ասելով, մեկ տարում` Ճապոնիայում փոխանակման ծրագրով: Չմոռանամ ասել, որ հայերենին չտիրապետելով` նա մագիստրատուրան ավարտել էր ուրարտական վիմագիր պատկերների վերաբերյալ աշխատությամբ` որպես հնագետ:
- Ձեր կարծիքով` ի±նչն էր խթան հանդիսացել նրա` այդքան խորը հայրենասիրության համար:
- Ավարտելով մագիստրատուրան` ընտանիքով մեկնում են Արեւմտյան Հայաստան` շրջագայելու: Լինում են իրենց գյուղի պապական տանը, որտեղ արդեն թուրքեր էին ապրում: Դա նրա վրա շատ ծանր ազդեցություն է թողնում եւ, չնայած հայերենի չիմացությանը, ընդգրկվում է ՙՀայաստանի ազատագրման հայկական գաղտնի բանակի՚ մեջ (ՀԱՀԳԲ կամ ASALA): Սա իր վճիռն էր` անբեկանելի, ինչպես եւ մյուս որոշումները:
- Երբեւէ երկընտրանք կամ զղջում չի± ունեցել:
- Անցնելով պայքարի թոհ ու բոհի միջով (6 տարվա ազատազրկում Ֆրանսիայում)` նա տեղյակ էր Ղարաբաղյան շարժման մասին եւ մեծ դժվարությամբ կարողացավ ոտք դնել Հայաստան: Այստեղ իրեն էր սպասում նաեւ նշանածը (հետագայում` կինը)` Սեդան: Առաջին իսկ օրերից նա բուռն կերպով նետվեց ռազմական գործողությունների մեջ ու նշանակվեց հրամանատար:
- Ի±նչ աշխատանք էր տանում, բացի անձնուրաց կռվելը, ինչո±վ էր աչքի ընկնում:
- Նա ոգեւորում ու քաջալերում էր բոլորին: Ղարաբաղից երբեմն կազմակերպչական հարցերով հայտնվում էր Երեւանում, ու պետք էր տեսնել նրա անհանգիստ եւ կրակոտ բնավորությունը. երբեք հնարավոր չէր լինում մի փոքր երկար զրույցի բռնվել, անմիջապես հետեւում էր նրա պատասխանը. ՙժամանակ չունիմ, Ղարաբաղը մեզի կսպասե, եւ թուրքը քնած չէ՚:
- Ի±նչ տեղ էր զբաղեցնում անձնական կյանքը նրա առօրյայում:
- Բոլորս էինք ձգտում նրա հետ մի փոքր շատ շփվել, բայց դա անհնար էր: Անգամ իր նշանածի` Սեդայի հետ էր սակավ հանդիպում, որի հետ ամուսնացավ: Նրանք մտերիմներ էին դեռ 1978թ.` Բեյրութից:
- Նրանք ժառանգ ունեցա±ն:
- Ցավոք, նրանք ժառանգներ չունեցան, քանզի նա այրվում էր ազատագրական պայքարի կրակով: Բայց վստահաբար կարող եմ ասել, որ նա ժառանգներ ունեցավ մարտադաշտում, որտեղ իր ամբողջ ուժն ու եռանդը դնելով պայքարի մեջ` նույնը ներարկում էր նաեւ մարտիկներին, որոնց հետ վերաբերվում էր հայրաբար:
- Դուք կամ մյուս մարտական ընկերները գիտակցո±ւմ էիք, որ կռվում եք նման մեծ ու անգնահատելի մարդու կողքին:
- Ցավում եմ, որ այն ժամանակ չէինք զգում, որ մեր կողքինն ապագայի ազգային հերոսն է: Նա այնքան հասարակ էր, անմիջական, բռնկվող, մի փոքր էլ թափթփված իր հագուկապի մեջ, որ, կարծես, ընդամենը մի տաքարյուն պատանի լիներ:
- Ինչպե±ս զոհվեց Մոնթեն, կարո±ղ եք այդ տխուր օրը վերհիշել:
- Այդ օրերին նրա գլխավորությամբ գրավեցինք Քարվաճառը, ապա շարժվեցինք դեպի Աղդամ եւ տեղակայվեցինք Մարզիլ գյուղում: Հենց այդտեղ էլ ճանապարհից պատահաբար շեղված մի ադրբեջանական զրահամեքենա խուճապահար կրակ բացեց Մոնթեի ՙՋիփ՚ մեքենայի վրա: Մոնթեն փորձեց մեքենայից դուրս նետվել եւ դիրքավորվել մոտակա մի կիսավեր պատի հետեւում, բայց թշնամու արձակած արկը պայթեց պատի մեջ, եւ հետհարվածով բեկորը կպավ Մոնթեի աջ քունքին ու հավիտյանս փակեց մեր մեծ հայրենասերի աչքերը:
- Ձեր կարծիքով` նրան մատուցվե±լ է արժանին, ինչը վայել է հերոսին:
- Նրա աճյունն ուղղաթիռով տեղափոխվեց Երեւան և ամփոփվեց Եռաբլուրում: Ըստ լրատվամիջոցների` թաղմանը ներկա էր 150-200 հազար մարդ: Ժողովրդական սիրուց արժանի ես ոչինչ չգիտեմ: Դա Մոնթեն ուներ եւ ունի:
- Ի±նչ խոհեր են համակում Ձեզ այսօր` տարիներ անց նրա շիրմին այցի գնալիս:
- Այսօր ինձ համար չափազանց ծանր է բարձրանալ Եռաբլուր. հիշողությունները խեղդում են: Այդպիսի հերոսներն են, որ որոշում են պատերազմի ելքը: Իսկ ՙԱվոներ՚ էլի կան եւ կծնվեն, ուշադիր նայենք մեր շուրջը:
ԼԱՈՒՐԱ ԲԱԼԱՅԱՆ

