ՙՙՙՙՙՙՙՙՙՙՄԱՐԻԱՆՆԱ՚ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌԸ ՀԱՅՏՆԻ Է
Արխիվ 12-16ՙՄԱՐԻԱՆՆԱ՚ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌԸ ՀԱՅՏՆԻ Է
ՙԵրկու երես՚ մամուլի տանը խոսվեց կարուսելների եւ գործարանների անվտանգության մասին:
Ասուլիսի հյուրերն էին Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կոմիտեի փոխտնօրեն Վլադիմիր Հովսեփյանը եւ նույն նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյան:
Բանախոսները նշեցին, որ Հայաստանում կա թվով 114 գրանցված կարուսել, որոնցից 95-ն արդեն անցել են փորձաքննություն: Ընդհանուր առմամբ մասնագետները վիճակը համարում են բավարար: ՙԱյս տարի համեմատաբար նախորդների, ավելի պարտաճանաչ են դարձել կարուսել շահագործողները, ժամանակին դիմում են համապատասխան մարմիններին եւ անցկացնում են այդ փորձաքննությունները՚:
Ինչ վերաբերվում է վերջերս ՙՄարիաննա՚ ընկերությունում տեղի ունեցած պայթյունին, ապա մասնագետները նշեցին, որ ՙնախնական պատճառները արդեն հայտնի են: Կաթսան ավտոմատ համակարգից անջատվել է, հնոցում կուտակվել է գազ եւ երկրորդ անգամ կրկնակի այրում է տեղի ունեցել, որի հետեւանքով տեղի է ունեցել պայթյունը՚:
ԱՍՏՂԻԿ ԲԱԼԱՅԱՆ

