ՙՙՙՙՙՙՙՙՙԲԱՆԱԿԸ ԻԴԵԱԼԱԿԱՆ ՏԵՂ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՂԱՆԴԱՎՈՐԻՆ ԴԱՐՁԻ ԲԵՐԵԼՈՒ

Արխիվ 12-16

ԲԱՆԱԿԸ ԻԴԵԱԼԱԿԱՆ ՏԵՂ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ

ԱՂԱՆԴԱՎՈՐԻՆ ԴԱՐՁԻ ԲԵՐԵԼՈՒ

Արարատ-Զոդ զորամասի հոգեւոր առաջնորդ Տեր Համբարձում քահանա Դանիելյանը  մամուլի հետ հանդիպմանը  խոսեց հոգեւոր առաջնորդների դերի մասին հայոց բանակում, թե ինչ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ, կա± արդյոք բանակում հոգեւոր սպասավորություն, թե` ոչ:


Քահանայի խոսքերով հոգեւոր սպասավորությունը բանակում մեծ առաքելությամբ է օժտված: Հոգեւոր կառույցի առաքելությունը, ըստ քահանայի, կայանում է զինվորի մեջ քրիստոնեական դաստիարակության, ոգու բարձրացման, քրիստոնեական գիտելիքների ամրապնդման եւ հայրենասիրական գաղափարների մեջ:
Պարբերաբար կազմակերպում են դասընթացներ, հատկապես նորակոչիկների հետ` հոգեւոր թեմաների շուրջ. ՙԱյդ դասընթացների շնորհիվ զինվորների մոտ ամրանում է հավատքի գործոնը, իսկ կիրակի օրերը զինվորները մասնակից են դառնում Սուրբ Պատարագի՚,- նշեց քահանան:
Քահանայի խոսքերով բանակը իդեալական տեղ է յուրաքանչյուր աղանդավորին դարձի բերելու, շատ արդյունավետ է բանակում իրենց հետ աշխատելը: Բանակում, ընդհանուր առմամբ, աղանդավորները այդքան շատ չեն, ովքեր էլ որ կան հսկողության տակ են:
Քահանան նշեց նաեւ, որ բանակում արվում է ամեն բան հնարավորինս կանխարգելելու աղանդավորների գործունեությունը: ՙԱռաջին հերթին հաճախակի եկեղեցի են բերում զինվորներին, բացի այդ, պաշտպանության նախարարությունը մի նախագիծ ունի` սրբությունների բարեկարգման ծրագիր: Զինվորները տարեկան մի քանի անգամ այցելում են սրբավայրեր եւ աղանդավորները հնարավորություն են ստանում ծանոթանալու այդ սրբավայրերի հետ՚:
ՙԻրավունքի՚ այն հարցին, թե կան հ/կ-ներ, եւ, այսպես կոչված իրավապաշտպաններ, ովքեր գործում են բանակի դեմ, փորձում թուլացնել այն, ի±նչ է արվում այդ ուղղությամբ, պարզվեց, որ քահանան պարզապես տեղյակ չէր այդ կազմակերպություններից:

ԱՆՈՒՇ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում