ՙՙՙՙՙՙՙՙՙՍԻՎԻԼԻԹԱՍԻ՚ ԵՎ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻ ԳՈՐԾԵՐՆ ԻՐԱՐ ՀԵՏ ԿԱՊ ՈՒՆԵՆ

Արխիվ 12-16

ՙՍԻՎԻԼԻԹԱՍԻ՚ ԵՎ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻ ԳՈՐԾԵՐՆ ԻՐԱՐ ՀԵՏ ԿԱՊ ՈՒՆԵՆ



Ենթադրելի էր, որ ՙՍիվիլիթասի՚ եւ Օսկանյանի հետ կապված պատմությունից հետո ԱԱԾ-ն կարող է նոր բացահայտումներով հանդես գալ: Եվ այդ կարծիքը կրողներին ԱԱԾ-ն կարծես թե որոշեց հուսախաբ չանել...
Երեկ անվտանգության ծառայությունը հայտարարեց հերթական ձերբակալության մասին: Համաձայն ԱԱԾ-ից հաստատված տվյալների` այս անգամ ձերբակալվել է քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը: ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը փաստել է նաեւ, որ այդ ձերբակալությունը տեղի է ունեցել նախկինում քննվող գործի շրջանակներում: Ինչի± մասին է խոսքը` ԱԱԾ-ն դեռ չի պարզաբանում:


Այս պատմությունը, ինքնըստինքյան, առաջ է քաշում մեկ տրամաբանական հարց. արդյոք պատահականությո±ւն է, որ Ս. Հովհաննիսյանի ձերբակալությունը տեղի ունեցավ Օսկանյանի հետ կապված սկանդալի հետ գրեթե միաժամանակ: Որեւէ կերպ այս հարցի պատասխանին մոտենալու համար նախ նկատենք, որ եթե որոշակի տրամաբանական բացատրություն ունի այն, թե ինչո±ւ է Օսկանյանի հետ կապված գործը քննում ԱԱԾ-ն, ապա Ս. Հովհաննիսյանի դեպքում այդ բացատրությունը չկա: Բանն այն է, երեկ լրատվական դաշտում շրջանառության մեջ դրվեց մի տեսակ տեղեկատվական արտահոսքի նմանվող բացատրություն, թե Ս.Հովհաննիսյանը կասկածվում է դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանություն նախապատրաստելու մեջ: Եթե նույնիսկ այդ կարգի լուրջ հանցագործության մասին է խոսքը, մեկ է, տրամաբանորեն դրանով պետք է ոչ թե ԱԱԾ-ն զբաղվեր, այլ ոստիկանությունը կամ հատուկ քննչական ծառայությունը: Ուրեմն ինչո±ւ է այդ գործը ԱԱԾ-ում...
Քանի որ տվյալ գործը կարող լինել դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանություն նախապատրաստելու մասին, այստեղ ակամա մտաբերում ենք մեկ դեպք, որը տեղի է ունեցել այն օրերին, երբ պարոն Հովհաննիսյանը դեռ կալանավայրերի վարչության պետն էր: 2006թ.-ի կեսերին վերաբերող մեկ պաշտոնական հաղորդագրություն նման տեղեկություն էր փոխանցում. ՙ2006թ. մայիսի 20-ին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի բուժմասի լոգարանում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Նիկոլայ Ս.-ն՚: Այս պատմության ուշագրավ պահն այն էր, որ մինչեւ այդ ՙինքնասպանության պատմությունը՚ տվյալ անձնավորությունը սկսել էր ցուցմունքներ տալ մեկ այլ գործով, որը վերաբերվում էր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պետությունից հսկայական գումարներ թալանելու փաստին: Որոշ տվյալներով` խոսքը 5 մլրդ դրամի մասին է, չնայած կային խոսակցություններ, որ իրականում թալանվել է 2-3 անգամ մեծ գումար: Այն ժամանակ խոսվում էր նաեւ, որ այդ գործով անձամբ հետաքրքրվում էր այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում ընթացքի մասին պարբերաբար զեկույցներ է ներկայացրել գլխավոր դատախազը: Շրջանառության մեջ կային խոսակցություններ, որ հենց Նիկոլայ Ս.-ի ղեկավարած կազմակերպության միջոցով է իրականացվել պետական այդ հսկայական գումարների ՙլվացումը՚: Ընդ որում, խոսակցություններ կային նաեւ ՙԼինսի՚ հիմնադրամից չարված աշխատանքների դիմաց դուրս գրված հսկայական գումարների մասին: Մի խոսքով, եթե Նիկոլայ Ս.-ն սկսել էր խոսել, ապա շատ բարձրաստիճան չինովնիկներ էին հայտնվելու վանդակաճաղերի ետեւում: Մի խոսքով` ՙինքնասպանությունը՚ ճիշտ պահին էր, սակայն դրանից մեկ  ամիս անց` հունիսի 29-ին, Ռ. Քոչարյանի հրամանագրով Սամվել Հովհաննիսյանը ազատվեց աշխատանքից:
Սակայն այդպես էլ միլիարդների թալանի հետ կապված գործը ջրի երես դուրս չեկավ, թեեւ դրա հետ կապված խոսակցությունները երկար ժամանակ չէին դադարում: Ընդհուպ մինչեւ, ժամանակին հենց այդ գործով էր վարկածներից մեկը բացատրում նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը: Եվ, ինչպես հայտնի է, այս սպանությունը եւս մինչ օրս մնում է չբացահայտված, թեեւ երկու-երեք տարի առաջ պաշտոնապես հայտարարվեց ձերբակալվածներ լինելու մասին:  Եվ, բնականաբար, հարց է ծագում, թե այդ ի±նչ բարձր ՙմիջնորդություն՚ կար, որ միլիարդների թալանի մասին գործն այդպես ՙանհետացավ՚:
Ճիշտ է, ժամանակի ընթացքում Ս. Հովհաննիսյանին հասցեագրված էլի են մեղադրանքներ եղել: Օրինակª արդեն պաշտոնազրկվելուց հետո խոսվեց այն մասին, որ նա ՙՍամոշ՚ ՍՊԸ-ի միջոցով Մամիկոնյանց 51/2 հասցեում 2007թ.-ին իրականացրել է բնակելի շենքի շինարարություն, բնակարանների դիմաց 68 քաղաքացուց ստացել է 1,5 միլիարդ դրամ, 1,3 միլիոն դոլար էլ` Զարգացման հայկական բանկից: Շինարարությունը պետք է ավարտվեր 2010թ.-ի ամռանը, սակայն այդպես էլ նախատեսված ժամկետներում գնորդներին տները չեն տրվել: Ի դեպ, ՙչար՚ լեզուները շշնջում են, որ այդ շինարարության թույլտվությունը ժամանակին Ս. Հովհաննիսյանը ստացել է իր նախկին խնամի, եւ այն օրերին Երեւանի քաղաքապետ, Երվանդ Զախարյանից:
Մեկ այլ դեպքում էլ մամուլը Ս. Հովհաննիսյանի հասցեին հնչեցրեց մեղադրանք, թե նա նպաստել է, որ թրաֆիկինգի համար դատապարտված Անուշ Զախարյանցը 2006թ.-ի փետրվարին փախնի ոչ միայն կալանավայրից, այլեւ` հանրապետությունից:
Եվ, վերջապես, 2007թ-ին Ս. Հովհաննիսյանի դեմ քրեական գործ հարուցվեց` ՙՄարդու առեւանգում` կազմակերպված խմբի կողմից՚ մեղադրանքով: Նա 5 ամիս մնաց կալանքի տակ, որից հետո գործը կարճվեց:
Եվ ահա այս նոր ձերբակալությունը: Հիշատակված պատմություններից ավելի հավանական է թվում, որ Ս. Հովհաննիսյանի այս նոր ձերբակալությունը, եթե, իհարկե, դրա պատճառն, իրոք, դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանություն նախապատրաստելն է, ավելի հավանական է, որ վերաբերվում է Նիկոլայ Ս.-ի ՙինքնասպանությանը՚: Իսկ դա, արդեն տանում է դեպի պետական հսկայական գումարների թալանի հիշատակված գործը: Գործ, որով ժամանակին այդքան հետաքրքրվում է Ռ. Քոչարյանը եւ որն այդպես անակնկալ էլ ՙանհետացավ՚...
Ուրեմն կապ ունի Ս. Հովհաննիսյանի այս պատմությունն Օսկանյանի հետ: Դեռ դժվար է ասել, բայց չմոռանանք, որ Օսկանյանը համարվում է Ռ. Քոչարյանի հովանավորյալը...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում