ՙՙԱՐՑԱԽԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ Ի ԶՈՐՈՒ ԵՆ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ՚

Արխիվ 12-16

ՙԱՐՑԱԽԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ

Ի ԶՈՐՈՒ ԵՆ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ՚

Ադրբեջանի արտգործնախարար Էլդար Մամեդյարովը հայտարարել է, որ իրենք համաձայն են, որպեսզի մոտ ապագայում մեխանիզմ ընդունվի, որ հետաքննություն անցկացվի միջսահմանային միջադեպերի առնչությամբ:

Բայց դրանից հետո միանգամից ասում է, որ դա կպահպանի ստատուս-քվոն, իսկ իրենք դրան դեմ են: Վերջում էլ հավելում է, որ եթե Հայաստանը ցանկանում է, որ իր զինվորները չզոհվեն, ապա պետք է ՙազատագրի օկուպացված տարածքները՚, եւ այդ դեպքում դիպուկահարների կարիք էլ չի զգացվի:
Վերոնշյալի վերաբերյալ խնդրեցինք կարծիք հայտնել ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո պատասխանատու ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ, ով ասաց.
- Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անգամ ցույց տվեց, որ իր գործունեությունը հիմնված է ցինիզմի եւ հակասականության վրա: Նախ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, թե միջադեպերի քննության վերաբերյալ իրենք պատրաստ են հետաքննության մեխանիզմ ստեղծել, սակայն դրանից հետո միանգամից ասում է, որ այդ մեխանիզմը ներկայիս պայմաններում անթույլատրելի է, քանի որ պահպանվում է ստատուս-քվոն: Այսինքն` պարոն Մամեդյարովը եզրակացնում է, որ, չնայած ադրբեջանական կողմը, իբր թե, համաձայնվում է սրա հետ, բայց իրականում ինքը որերորդ անգամ մերժում է դիպուկահարների դուրսբերումը կամ այդ հարցի քննարկումը: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է իրականացնել քաղաքականություն, որը չի բխում բանակցային գործընթացից:
Եվ երկրորդը. հայտարարելով, որ եթե հայերն ուզում են իրենց զինվորները չզոհվեն, պետք է դուրս գան, այսպես ասած, ՙօկուպացված տարածքներից՚, Ադրբեջանի արտգործնախարարը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանում կառուցվում է պետություն, որը հիմնված է ֆաշիզմի եւ ռասիզմի վրա: Եվ այդ հայտարարությամբ Ադրբեջանի արտգործնախարարը ցույց է տալիս իր պետության իրական դեմքը, որ նրանց համար գրոշ չարժե ոչ միայն հայ զինվորի, այլ նաեւ, առաջին հերթին, հենց ադրբեջանցի զինվորի կյանքը, որը զոհվում է իրենց արկածախնդրության հետեւանքով: Իսկ ինչ վերաբերում է ՙօկուպացված տարածքներին՚, ապա բազմիցս ասել եմ ու հիմա եւս մեկ անգամ կրկնում եմ` օկուպացված տարածքներ կան Արցախի Հանրապետության տարածքում, որոնք օկուպացրել է Ադրբեջանը, եւ ուշ թե շուտ Ադրբեջանը պետք է դուրս գա այդ օկուպացված տարածքներից` Մարտունաշենից, Գետաշենից, Շահումյանից... Իսկ եթե դուրս չգա, ես ավելի քան համոզված եմ, որ Արցախի ինքնապաշտպանական ուժերը ի զորու են ազատագրելու իրենց տարածքները:

Ռ. Թ.

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում