ՙԻՍԿ ՈՒՄ ՀԵՏ ԵՔ ԿԻՍԵԼ ՓՈՂԵՐԸ, ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍԻՉ

Արխիվ 12-16

ԻՍԿ ՈՒՄ ՀԵՏ ԵՔ ԿԻՍԵԼ ՓՈՂԵՐԸ, ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍԻՉ


Ինչպես ասում են` ՙընկերովի մահը հարսանիք է՚, եւ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, իր ՙզիբիլիթաս՚ դարձած ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամն ու քրեականախառը գործընթացը միայնակ չեն մնա:

ԲՀԿ-ական պատգամավոր Վ.Օսկանյանը օրերս որոշել է այս ամենի մեջ ներքաշել մի շարք արտասահմանյան պետական ու ոչ պետական կառույցների: Այս մասին վերջինս նշում էր. ՙՙՍիվիլիթաս՚-ի գործունեության առաջին օրերից` 2008-ից սկսած` հիմնադրամին ֆինանսավորել եւ նրա հետ համատեղ ծրագրեր են իրականացրել Նիդեռլանդների եւ Լեհաստանի կառավարությունները, Նորվեգիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները, Շվեյցարիայի եւ Միացյալ Թագավորության զարգացման գործակալությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ինչպես նաեւ այլ հեղինակավոր կազմակերպություններ, կորպորացիաներ եւ անհատներ՚: Հետաքրքրվելով վերոնշյալ կառույցներից, թե ի±նչ նպատակներ է հետապնդում  եւ տվյալ պետության կամ կառույցի ո±ր շահի իրականացման համար է ֆինանսավորվում ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամը, ստացանք առայժմ միայն ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամուլի եւ հանրային կապերի պատասխանատու ԳՈՀԱՐ ԱՎԱԳՅԱՆԻ պատասխանը. ՙԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատը այլ գործունեության հետ միասին ներառում է նաեւ Հայաստանում քաղաքացիական հասարակության հզորացում` հրատարակություններին, ուսուցողական ծրագրերի եւ համաժողովների կազմակերպմանն աջակցելու միջոցով: Այս գործունեության նպատակն է նպաստել թե° քաղաքացիական հասարակության դերակատարների, թե° իշխանությունների կարողությունների զարգացմանը, որը գրասենյակը դիտարկում է լայն եւ ներառական տեսանկյունից` շատ տարբեր դերակատարների ներգրավմամբ՚:
Իհարկե, հաշվի առնելով` ՙօսկանյանական կեղտոտ խաղերի՚ մասին վերջին շրջանում լայնորեն քննարկվող քրեական գործընթացը, համաձայնեք, որ շատ ռոմատիկ եւ լիրիկական է հնչում այս ամենի մեջ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատասխանը, թեպետ գուցե նրանք էլ տուժած կողմն են այս պատմության մեջ:
Իսկ ՙՍիվիլիթասին՚ ՙթափանցիկ՚ ֆինանսավորած մյուս աստվածահաճո արեւմտյան հիմնարկություններից պատասխան դեռ չենք ստացել, բայց բնականաբար հետամուտ ենք լինելու ՙթափանցիկ՚ փողերի ոչ թափանցիկ ճակատագրի հարցով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում