ՙՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ Է՚
Արխիվ 12-16ՙՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ
ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ Է՚
Ինչպես տեղյակ է ընթերցողը, ՙՀանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացումը)՚ հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ, որն առնչվում է նրան եւ նրա հիմնադրած ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի գործունեությանը: Թե° նախկին արտգործնախարարը, թե° որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ դա համարում են ՙքաղաքական պատվեր՚:
ՙ
ՊԵՏՔ ՉԷ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՈՐԵՎԷ ԲԱՆ
ՊԻՏԱԿԱՎՈՐԵԼ՚
Մենք ցանկացանք վերոնշյալի վերաբերյալ իմանալ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի պատասխանատու ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ կարծիքը:
-Ոմանց կարծիքով` Վարդան Օսկանյանի դեմ գործ հարուցելը քաղաքական դրդապատճառներ ունի:
- Ինձ համար առնվազն զարմանալի է, որ փորձառու քաղաքական գործիչները, այդ թվում` նաեւ նախկին արտգործնախարարը, միանգամից քաղաքական պիտակ են կպցնում այդ խնդրին եւ փորձում են դրա տակ տեսնել քաղաքական պատվեր: Հայաստանում քաղաքական հետապնդումների ժամանակաշրջանը անցյալում է, այսօր Հայաստանը կառուցում է ժողովրդավարական հանրապետություն: Այդ բոլոր քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին, ես չգիտեմ` շահագրգիռ ու ոչ շահագրգիռ լրատվամիջոցներին, բոլոր նրանց, ովքեր որ միանգամից քաղաքական պատվեր են տեսնում, կցանկանայի եւս մեկ անգամ կոչ անել, որ զերծ մնան իրավական խնդիրներին քաղաքական գնահատական տալուց: Ի վերջո, ամեն ինչ մեր երկրում հրապարակային է, եւ պետք չէ նախաքննության փուլում միանգամից որեւէ բան պիտակավորել:
- Շատերի կարծիքով` Վ. Օսկանյանը, այսպես ասած, Ռ. Քոչարյանի մարդն է: Ի վերջո, ՀՀ երկրորդ նախագահը տեր կկանգնի± նրան:
- Երկրորդ նախագահի վերաբերյալ ձեռնպահ կմնամ որեւէ մեկնաբանությունից. նրա պլանների, գործունեության վերաբերյալ իրավունք ունեն խոսելու կոնկրետ երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանը եւ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Երբ որ երկրորդ նախագահը կամ Վիկտոր Սողոմոնյանը այս կամ այն հարցի շուրջ հստակ գնահատական կտան, այն ժամանակ ես դա կարող եմ վերագրել երկրորդ նախագահին կամ նրա գրասենյակին: Քանի դեռ նրանք ո°չ այս, ո°չ մնացած հարցերի շուրջ որեւէ գնահատական չեն տալիս, ես լրատվամիջոցների մտացածին մեկնաբանություններին անդրադառնալու կարիք չեմ տեսնում:
ՙՓՈՐՁԵՔ ԱՅԴ ՀԱՐՑԸ ՀԵՆՑ ՀՀ ԵՐԿՐՈՐԴ
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՈՒՂՂԵԼ՚
Իսկ այժմ ներկայացնենք ՀՀՇԿ վարչության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ կարծիքը.
-Չեմ զարմանա, եթե դա պատվեր լինի, որովհետեւ այս ամբողջ հինգ տարիների ընթացքում հարյուրավոր անմեղ մարդիկ հետապնդումների են ենթարկվել, մասնավորապես, իմ ընկերներից բանտերում են հայտնվել 150 հոգի: Որեւէ բան չեմ բացառում, չեմ զարմանա ցանկացած ելքից, բայց ամբողջապես, լրիվ տեղեկությունները բավարար չեն վերջնական եզրակացություն, վերջնական կարծիք հայտնելու համար:
- Այսինքն` Դուք չեք բացառում քաղաքական պատվերի առկայությունը, քանի որ այդ ամենը Ձեր կաշվի վրա± եք զգացել:
- Այո, չեմ զարմանա, դառն փորձս հուշում է, որ կարող է այդպիսի բան էլ լինել:
- Շատերն են ասում, որ Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ում հայտնվելը, այսպես ասած, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագիծն է: Ի վերջո, Ռ. Քոչարյանը կերեւա±, կխոսի± այդ մասին:
- Փորձեք այդ հարցը հենց իրեն` ՀՀ երկրորդ նախագահին ուղղել:
ՙՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՊԱՐՏԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ
ԴՈՒՐՍ ԳԱԼ՚
Մեր մյուս զրուցակիցը ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆՆ է.
-Որ քաղաքական նպատակներով է գործը հարուցված, դա արդեն տեսանելի է դառնում, այսինքն` ակնհայտ է, որ այս գործի հարուցումից ակնկալվում են քաղաքական հետեւանքներ: Իսկ կոնկրետ գործի մասին դեռեւս դժվար է խոսելը, որովհետեւ մենք ունենք երկու կողմերի հայտարարություններ: Անկեղծ ասած, արդեն իսկ փորձը ցույց է տալիս, որ պետք է պետական մարմինների հայտարարություններին վերապահումներով մոտենալ: Չեմ ուզում իսպառ կասկած հայտնել դրա կապակցությամբ, բայց, համենայնդեպս, երբ տեսնում ես, որ գործի հարուցումը ակնկալում է քաղաքական հետեւանքներ, բնականաբար, չես կարող տեղի ունեցածը քաղաքական չհամարել:
- Ոմանք ժամանակին ՀՀ մեկ այլ նախկին արտգործնախարարի` Ալեքսան Արզումանյանի, այսօր էլ Վարդան Օսկանյանի դեմ գործ հարուցելու մեջ նմանություն են տեսնում` նշելով, որ գործերը հարուցվել են նրանց ակտիվանալուց հետո:
- Այնքանով են նման, որքանով որ ակտիվացումն է պատճառ:
- Շատերի կարծիքով` Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, նախագիծն է: Ըստ Ձեզ, ՀՀ երկրորդ նախագահը տեր կկանգնի± իր արտգործնախարարին:
- Ես կարծում եմ, որ, եթե ոչ բացահայտ, եթե ոչ ուղղակի, ապա ինչ-որ կերպ Ռ. Քոչարյանն անպայման կփորձի աջակցություն ապահովել: Այլ բան է, թե որքանով դա արդյունավետ կլինի:
- ՀԱԿ ներկայացուցիչների մոտ Վ. Օսկանյանի պահով տարբեր մոտեցումներ են դրսեւորվում: Օրինակ, Լեւոն Զուրաբյանը մի բան է ասում, Նիկոլ Փաշինյանը` բոլորովին այլ բան:
- Հաշվի առնելով, որ Լեւոն Զուրաբյանը բացարձակ կրկնում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, կրկնում է նրա գիծը (ամիսներ առաջ ամփոփվել է քաղաքագիտական վերլուծության շրջանակներում), բնական է, որ ՀԱԿ-ի ներսում այդ թեւը` Լեւոն Տեր-Պետրոսյանի թեւը, նման վերաբերմունք պիտի ունենա խնդրի նկատմամբ: Դա ոչ թե պայմանավորված է նրանով, որ Տեր-Պետրոսյանը եւ, ասենք, նույն Լեւոն Զուրաբյանը սկզբունքային քաղաքականության գծի կողմնակիցներ են, այլ պարզապես չեն կարող հերթական շախմատային պարտիայի շրջանակներից դուրս գալ: Եվ եթե այդ պարտիան ենթադրում է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության հետ որոշակի տեսակի հարաբերություն, բնականաբար, զուտ այդ նկատառումներով էլ դա արվում է: Եվ ոչ թե նրա համար, որ, ասենք, Լեւոն Զուրաբյանը շատ մտահոգված է քաղբանտարկյալ ունենալու հեռանկարից:
- Ըստ Ձեզ, եթե Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը ՀՀ գլխավոր դատախազությունը մտցնի խորհրդարան, խորհրդարանի մեծամասնությունը կքվեարկի± դրա օգտին: Ի±նչիսի զարգացումներ կարող են լինել խորհրդարանում այդ հարցի շուրջ:
- Նկատի ունենալով խորհրդարանի պատկերը, ուժերի հարաբերակցությունը, եթե իշխանությունը համարում է, որ պետք է զոհաբերվի ինչ-որ մեկը, նույնիսկ սեփական թիմից, ապա փորձը ցույց է տվել, որ այդ նույն խորհրդարանը րոպեական կատարում է այդ հրահանգը:
Պատրաստեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

