ԵՎ ՆՈՐԻՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՙԿԱԽՈՒՄ՚ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԼԽԻՆ

Արխիվ 12-16

ԵՎ ՆՈՐԻՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՙԿԱԽՈՒՄ՚ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԼԽԻՆ



Նախագահ Բարաք Օբաման երեկ պարգեւատրեց Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին` նրան անձամբ հանձնելով ԱՄՆ բարձրագույն պարգեւըª Ազատության շքանշանը: ՙԻսրայել պետությունը մեր մերձավոր բարեկամն է եւ ուժեղագույն գործընկերներից մեկն է՚,- այդ արարողության ժամանակ հայտարարեց Օբաման: Պերեսն էլ, իր հերթին, արձագանքեց նույն տիպի հաճոյախոսություններով:

ՍԻՐԻԱԿԱՆ ԹՆՋՈՒԿԸ

Իսկ ահա մեկնաբանները Պերեսին ամերիկյան բարձրագույն շքանշան տալու առիթով հասցրել են գնահատել, որ այդ սիրալիրությունների տակ ոչ այնքան Իսրայելի նախագահի արածն ու չարածը գնահատելն էր, որքան ընդգծված կերպով ցույց տալը, թե այն որոշակի սառնությունը, որը վերջին ժամանակներս պարբերաբար առաջ են գալիս

ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում, ամենեւին էլ չի նշանակում, որ այս երկու երկրները միմյանց լավագույն ռազմավարական դաշնակիցները չեն: Եվ մասնավորապես` այս պատմությունը, թերեւս, պետք է որ ահազանգ լինի Թուրքիայի համար, որը, տեւական ժամանակահատված է, բավականին վտանգավոր պայքար է սկսել Իսրայելի հետ ոչ միայն տարածաշրջանային առաջատարի դիրքեր ստանձնելու, այլ նաեւ դրան հասնելու համարª նաեւ աշխարհի այս հատվածում ԱՄՆ-ի թիվ մեկ գործընկերոջ ՙկարգավիճակը՚ Իսրայելից խլելու նպատակով:
Սակայն ԱՄՆ-Իսրայել սերտ հարաբերությունների փաստն ապացուցող այս պատմությունն այս օրերին ամենեւին էլ միակ դրվագը չէ, որը կարող է լուրջ մտահոգություններ առաջացնել Անկարայի համար: Տպավորությունն այնպիսին է, որ այս օրերին Իսրայելը մի տեսակ լայնամասշտաբ գրոհ է սկսել թուրքերի վրա: Դրա մասին վկայող գործոններից մեկը, թերեւս, պետք է համարել այն հայտարարությունը, որով Օբամայի ձեռքից մեդալ ստացած Պերեսն Արեւմուտքին կոչ արեց` չխառնվել Սիրիայի իրավիճակին. ՙԱրաբական պետությունները պատրաստ են դրան, թող որ ստանձնեն պատասխանատվությունը, իսկ մենք նրանց ինչով կարող ենքª կաջակցենք: Արաբական պետությունների լիգան պետք է եւ ընդունակ է դա անել՚: Իսկ դա մի իսկական մղձավանջ է խոստանում Թուրքիային: Բանն այն է, որ Էրդողանի կառավարությունը վերջին ժամանակներս իր տարածաշրջանային արտաքին քաղաքականությունը կառուցում է Սիրիային ռազմական հարված հասցնելու գերնպատակով: Դրանով Էրդողանը փորձում է լուծել Թուրքիայի համար կենսական նշանակություն ունեցող միանգամից մի քանի խնդիր: Առաջինը, բնականաբար, քրդական հիմնահարցն է: Տեսանելի է դարձել Մեծ Քուրդիստանի ստեղծումն եւ այդ ֆոնինª Թուրքիան մասնատելու հեռանկարը: Իսկ Թուրքիայի համար այդ խնդրի լուծման լավագույն ելքերից մեկն է իրեն սահմանակից Սիրիայի քրդաբնակ շրջաններում սեփական զորքերի տեղակայումը եւ, հնարավորության դեպքում, Սիրիայի կառավարման ղեկը իր կողմից այս կամ այն չափով վերահսկվող ծայրահեղ իսլամիստական ուժերին հանձնելը: Այդ գործընթացը մյուս սայրով էլ ուղղված է հենց Իսրայելի դեմ, եթե Եգիպտոսի օրինակով Սիրիայում եւս իշխանության գան ծայրահեղ իսլամիստները:
Եվ ահա, այդ հաշվարկները, որոնք առանց այդ էլ գործնականում աչքի առաջ ձախողվում են, վերջնականապես կտապալվեն, եթե, Պերեսի կոչին համաձայն, Արեւմուտքը հրաժարվի ՙխառնվել Սիրիայի իրավիճակին՚: Եվ, կարծես թե, Պերեսի այդ կոչը ԱՄՆ-ը համարում է ինչ-որ տեղ ընդունելի, քանի որ, ի պատասխան դրա, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ ՙԱՄՆ-ը նախկինի նման աջակցում է Սիրիայի վերաբերյալ  ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի նախագծին՚:
Բայց նաեւ տիկին Քլինթոնի խոսքում կան նրբերանգներ, որոնք գալիս են կրկին ու կրկին ապացուցելու, որ սիրիական, ասենք` նաեւ իրանական խնդիրները պետք է ավելի շատ դիտարկել ՌԴ-ԱՄՆ հակասությունների շրջանակներում: Այսպես` պետքարտուղարը նախª հայտարարեց, թե ՌԴ-ն զինում է Ասադին, եւ, ապաª թե այդ ամենի արդյունքում ՙՌուսաստանը կարող է կորցնել իր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում, եթե չփոխի իր մոտեցումը սիրիական հարցի առնչությամբ՚: Իմաստը մոտավորապես հետեւյալն է. Սիրիայում ամեն օր մարդկանց են սպանում, իսկ Ռուսաստանն արգելափակում է դրսից ռազմական միջամտությամբ Ասադին իշխանությունից հեռացնելը: Ուրեմն` Մերձավոր Արեւելքում բոլոր ՙդեմոկրատական՚ ուժերը երես կթեքեն Մոսկվայից: Պետքարտուղարի այս հերթական եւ, անկեղծ ասած, բավականին թույլ փաստարկներին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրանից արձագանգեց շատ ավելի կոշտ տոնայնությամբ: Նախ նա պարզաբանեց, թեª ՙՄոսկվան Դամասկոսին է տրամադրում միայն այն, ինչ անհրաժեշտ է արտաքին հարձակումը հետ մղելու համար՚: Իսկ այդ արտաքին հարձակումների տակ Լավրովն ուղղակիորեն մեղադրեց ԱՄՆ-ին, որ այնտեղից ՙզենք են մատակարարում Սիրիայի ընդդիմությանը...՚: Ընդ որում, այս օրերին սիրիական ընդդիմությանը զինելու մասին կոչեր են հնչեցվում նաեւ տարբեր ահաբեկչական ուժերի, մասնավորապես` Ալ-Քաիդայի կողմից, եւ Լավրովն էլ, փաստորեն, անուղղակի մեղադրանքներ է հասցեագրում ԱՄՆ-ին` իր իսկ կողմից ահաբեկչական ճանաչված կառույցների հետ նույն նպատակին ուղղված ծրագրեր իրագործելու դեմ:
Սակայն այս ամենն ավելի շուտ սկսել է լեզվակռվի նմանվել, եւ ընդհանուր տպավորությունն այն է, որ չնայած վերջին սրացումներին, Սիրիային ռազմական հարցած հասցնելու հավանականությունը գնալով նվազում է, եւ, որ դեռ կնվազի` ինչքան մոտենան ԱՄՆ նախագահական ընտրությունները: Իսկ արդյունքում, փաստացի կյանքի է կոչվում Պերեսի կոչը, դրանից բխող Թուրքիայի համար բոլոր տխուր հետեւանքներով հանդերձ:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԿՆԵՍԵՏՈՒՄ

Երկրորդ ուղղությունը, որով ներկայումս Իսրայելը գրոհում է Թուրքիայի վրա, Հայոց ցեղասպանությանը նվիրված այն քննարկումների թեման է, որն օրերս կազմակերպվեց իսրայելյան խորհրդարանում` Կնեսետում: Ավելի ճիշտ, տպավորությունն այնպիսին է, որ Իսրայելում պարբերաբար կազմակերպվող Ցեղասպանության թեմայով քննարկումներն արդեն, այսպես ասած, նմանվում են ՙքոռ դանակով թուրքերին մորթելու՚: Սակայն այս անգամ հրեաները սովորական ստանդարտ չափից բավականին առաջ անցան: Նախ` կառավարությունից ոչ միայն տեսակետ չներկայացվեց, թե այդ քննարկումները կարող են անդրադառնալ թուրք-իսրայելյան հարաբերությունների վրա, այլ նույնիսկ կառավարությունը ներկայացնող  շրջակա միջավայրի նախարար Գիլադ Էրդանը հայտարարեց, թեª ՙԿարծում եմ, արժե, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Հոլոքոստը՚: Մի կողմից` այս նախարարը համարվում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի մտերիմ զինակիցը, մյուս կողմից էլ` նա ոչ թե պարզապես խորհուրդ է տալիս` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլ այն նույնիսկ համեմատում էՀոլոքոստի հետ: Ու դա ամենեւին էլ միակ համեմատությունը չէր. ելույթներում նույնիսկ տեսակետ հնչեց այն մասին, որ եթե Հայոց ցեղասպանության անպատժելիությունը չոգեւորեր Հոլոքոստի կազմակերպիչներին, ապա դա տեղի չէր էլ ունենա: Անշուշտ, մեզ մոտ վաղուց ընդունված հասկացություն է, որ Հոլոքոստի պատճառները պետք է փնտրել նաեւ Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտելու մեջ: Սակայն այլ բան է, երբ այդ մասին ասվում է Կնեսետում եւս, այսինքն` դեռ միայն վերջերս Թուրքիայի մերձավոր դաշնակից պետություններից մեկի խորհրդարանում:
Եվ, վերջապես, Կնեսետի խոսնակ  Ռեուվեն Ռիվլինն էլª իր հերթին, հայտարարեց, թե Իսրայելը պարտավոր է  հիշել  ավելի քան մեկ միլիոն հայերի սպանությունը: Եվ հարցը տեղափոխվեց Կրթության հանձնաժողով` քննարկման ու նորից խորհրդարան ներկայացնելու նպատակով:

ԻՆՉՔԱՆ ԿՁԳԻ ԹՈՒՐՔԻԱՆ

Իհարկե, այսքանից հետո էլ ասել, թե Իսրայելը մոտ ժամանակներս կճանաչի Հայոց ցեղասպանությունը, միամտություն կլիներ: Այսինքն այն, որ այս անգամ էլ այս հարցն ընդամենը Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու նպատակ է հետապնդում, ապացուցում է թեկուզեւ այն պարզ փաստը, որ Ցեղասպանության թեման նախորդեց, այսպես կոչված, ՙԱզատության նավատորմ՚ հայտնի պատմության հետ կապված քննարկումներին, ու հենց այս պատմության առիթով էր, որ թուրք-իսրայելյան հարաբերություններն այսչափ վատթարացան: Եվ հիմա էլ կան լուծման սահմանափակ ճանապարհներ: Անկարան Իսրայելից պահանջում է միջադեպի հետ կապված պաշտոնապես ներողություն խնդրել: Եթե զիջի Իսրայելը, ապա դա Թուրքիայի կշիռը իսլամական աշխարհում շեշտակիորեն բարձրացնելու է, որն Իսրայելին ապագայում բազում ոչ պակաս տհաճ իրավիճակներ է խոստանում: Բայց ահա ԱՄՆ-ը տարբեր առիթներով ցույց է տալիս, որ տարածաշրջանում հենց Իսրայելն է իր լավագույն ընկերը, ինչը քիչ հավանական է դարձնում, թե վերջինս կզիջի: Եթե զիջի Թուրքիան, ապա պետք է մոռանա իսլամական աշխարհի նկատմամբ իր լիդերային հավակնություններն ու վերստին ստանձնի ԱՄՆ-ի եւ Իսրայելի խամաճիկի այն համեստ դերակատարությունը, որից, տեւական ժամանակ է, փորձում է դուրս գալ Էրդողանը: Իսրայելյան հիշատակված բուռն ճնշումները հենց դրան էլ միտված են, եւ խնդիրն այն է, թե Թուրքիան ինչքա±ն կդիմադրի: Եթե դեռ փորձի ատամներ ցույց տալ, ապա այդ դեպքում չպետք է բացառել, որ, ի վերջո, Իսրայելը սպառնալիքներից կանցնի պրակտիկ քայլերի եւ, մասնավորապես, Ցեղասպանության ճանաչման հարցում:
Այստեղ չմոռանանք, որ մյուս կողմից էլ ԱՄՆ-ն է լուրջ ճնշումներ սկսել Թուրքիայի վրա` հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցով: Ընդ որում, այս դեպքում եւս խաղարկվում է Ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու խաղաթուղթը: Եվ այս ֆոնին հենց Թուրքիայում է այս օրերին խմորվում այն գաղափարը, թե ինչքա±ն կարելի է գոյատեւել Ցեղասպանության սուրը գլխներին կախված: Չէ± որ հենց այդ սպառնալիքի տակ մեկ հարցում զիջում ես, վաղը-մյուս օրը նոր խնդիրներ են ծագում, եւ նույն սպառնալիքը կրկին կիրառման մեջ է դրվում: ՙՈւրեմն որն է ավելի մեծ վնաս` միանգամից Ցեղասպանությունն ընդունելն ու հայերի հետ լեզու գտնելը, թե այս ճնշման տակ մշտապես դողալը, լրջագույն կորուստներ կրելը՚,- կարծիք էր ներկայացրել թուրքական վերլուծաբաններից մեկը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում