ԻՆՉ ԷՐ ՓՆՏՐՈՒՄ ԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ

Արխիվ 12-16

ԻՆՉ ԷՐ ՓՆՏՐՈՒՄ ԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ


Առաջին հայացքից շատ պարզ ու հասարակ հարցին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան համար բավական բարդ է պատասխանելը:

Սա նույնն է, երբ տանտիկնոջը հարցնեն, թե երեկ ում էիր հյուրընկալել քո տանը, բայց վերջինս մի քանի օր մտածի` ինչ պատասխանել: Ընդամենը, մեզ հետաքրքիր էր, թե արդյոք, շրջանառվող տեղեկությունների համաձայն ՙԿյանքի խոսք՚ աղանդի պարագլուխ Արթուր Սիմոնյանը ներկա է եղել ԱՄՆ դեսպանատանը հունիսի 4-ին կայացած միջոցառմանը, որին մասնակցում էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Գուցե դեսպանատան լռությունը համաձայնության նշան է, թե  Ա.Սիմոնյանից եւ Հ. Քլինթոնից դեռ պետք է ճշտեն` հիմա ինչ պատասխանել, որ ո°չ հերքենք, ո°չ էլ հաստատենք: Այնուամենայնիվ, մենք դեռ համբերությամբ զինված կսպասենք պաշտոնական պատասխանի եւ վաղը կնշենք հարցի հինգ օրականը, թեեւ բազում բլոգերներ սեփական աչքով են այդտեղ տեսել ՙԿյանքի խոսքի՚ պարագլխին: Ի դեպ, վերջերս էլ համացանցում տեսանյութեր են շրջանառվում, ուր առկա է պնդում, որ Արթուր Սիմոնյանը նախապատրաստում է իր փախուստը ԱՄՆ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ՄԻԱՅՆ ՎԱՆՈՆ ԷՐ ՄԵԶ ՊԱԿԱՍ


Ֆեյսբուքյան ՙԵլք՚ խումբը, ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի Հայաստան վերադառնալուն, սկսել է Like-երով ստորագրահավաք, որին արդեն հասցրել է մասնակցել մի քանի տասնյակից ավելի օգտատեր: Բայց ստորագրահավաքը հարուցել է նաեւ որոշ օգտատերերի զայրույթը: ՙՎանոյի նման հարյուրավոր մտավորականներ, արվեստագետներ, դերասաններ ու, վերջապես, սեփական հողը սիրող մարդիկ են գնացել: Ինչի իրենց համար ստորագրահավաք չենք կազմակերպում: Չեմ հասկանում` ինչ օգուտ պիտի տա Վանոն իր ձեռքով ավիրած ու հրեշներ ծնած Հայաստանին՚,- գրում է օգտատերերից մեկը: Իսկ ոմանց էլ այնքան է զայրացրել Սիրադեղյանի` Հայաստան վերադառնալու հավանականությունը, որ հայտարարել են, թե այդ դեպքում իրենք իրենց ընտանիքներով կլքեն Հայաստանը: Մի մասն էլ Երեւանում նրան տեսնելուն պես` խոստանում է ՙցխել՚ նրա գլուխը:


ՔՈՉԱՐՅԱՆ, ՎԱԽԵՑԻ°Ր ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ՚

Հիմա էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սպասարկող լրատվամիջոցները, ի դեմս Ստյոպա Սաֆարյանի, ՙԺառանգության՚ ներկայացուցիչներին մեղադրում են իշխանությանը, հատկապես նախագահական նստավայրին, սպասարկելու մեջ: Թե ինչ ունի Ռ.Քոչարյանը կիսելու ՙԺառանգության՚ հետ, այդպես էլ չհաջողվեց պարզել, քանի որ վերջին շրջանում ՙԺառանգություն՚ կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը կարծես ընդհատակ է անցել կամ էլ ՙամառային արձակուրդի՚ մեջ է: Այնուամենայնիվ, որպես ՙԺառանգության՚-ը փորձագիտական մակարդակով մոտիկից ճանաչող անձ, ստացանք ԱԺ ընտրություններում ՙԺառանգություն՚ կուսակցության համամասնական ցուցակում 9-րդ համարում գտնվող, անկուսակցական, հայտնի բլոգեր ԻԶԱԲԵԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԻ մեկնաբանությունը. ՙԱյդ լրատվամիջոցները դեռ խորհրդարանական քարոզարշավի ժամանակ ցույց տվեցին, թե որքան են սարսափած ՙԺառանգությունից՚: Հիմա էլ պատրաստվում են նախագահականի եւ շարունակում են իրենց սեւ գործը՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում