ՙԹՈՒՐՔԸ ՍՈՂՈՍԿՈՒՄ Է ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆ
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԸ ՍՈՂՈՍԿՈՒՄ Է ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆ
Մեր արնախում հարեւանների կեղտոտ ձեռքերը պարզվում է ոչ միայն հասնում են սահմանամերձ գյուղերին, այլեւ հենց քաղաքամայր Երեւանին:
Օրերս ավտոշուկայում հայտնվել են թուրքական ՀԴՄ-ներ, մինչդեռ նման դեպքերը քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ համար բոլորովին էլ նորություն չէ. ՙՍա երկրորդ լուրն է արդեն, երեկ հաղորդագրություն տարածվեց, թե հասարակական տրանսպորտում 50 դրամանոցի փոխարեն ադրբեջանական 10 գյապիկ են տվել, որն արտաքին տեսքով նման է: Իհարկե, շատ մտահոգիչ է նման երեւույթները, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջերս` մայիսի 9-ի տոների նախաշեմին, փաստացի մարտահրավեր է եղել, երբ Երեւանի փողոցներից մեկում նկարվել է Ադրբեջանի դրոշը: Պարզապես արդեն դժվարանում եմ նման երեւույթները չար կատակների շարքում դասել: Ինչպես տեսնում ենք, ժամանակ առ ժամանակ Երեւանում ադրբեջանական ինչ-որ նշաններ են հայտնվում: Հիշում եմ նաեւ, թե ինչպես երեք-չորս ամիս առաջ տեսախցիկը ֆիքսել էր Երեւանում ադրբեջանական համարներով ավտոմեքենա՚: Ըստ քաղաքագետի, սա ազգային անվտանգության տեսակետից բավական մեծ վտանգ է. ՙՊետք է բավական լուրջ ուշադրություն դարձնենք, ընդ որում, անհրաժեշտ է նաեւ հասարակական իրազեկության որոշակի միջոցառումներ իրականացնել: Ցավոք սրտի, մեր հասարակությունը հաճախ չի տարբերակում օրինակ` Պարսկաստանից եկած մարդկանց ազգությունը: Իսկ կարող է լինել, որ նաեւ Պարսկաստանում բնակվող ադրբեջանցիների միջամտությամբ են այդ իրերը հայտնվում Երեւանում: Իրականում չգիտեմ անգամ ինչ մեկնաբանություն տալ, բայց այն, որ նման բոլոր երեւույթների աղբյուրը պետք է բացահայտվի եւ հնարավորինս շուտ, դա ակնհայտ է՚:
Ամեն դեպքում, հա°յ ազգ, գոնե թուրքաադրբեջանական հագուստն ու երաժշտությունը տարբերում եք, չէ, եկեք սկսենք դրանք բացառելուց, այլապես վաղը ազերին կբախի մեր դռները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

