ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ՄՈՐՄՈՆՆԵՐԻ ՙՎԵՐՋԻՆ ՕՐԵՐՆ՚ ԵՆ ԳԱԼԻՍ
Արխիվ 12-16ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ՄՈՐՄՈՆՆԵՐԻ ՙՎԵՐՋԻՆ ՕՐԵՐՆ՚ ԵՆ ԳԱԼԻՍ
Եվ այսպես, մի քանի եվրոպական դեսպաններ վազեցին ՙՍիվիլիթաս՚` իրենց զորակցությունն արտահայտելու:
Ավելի ուշ ՙոեւէ՚ ձեւով օգտակար լինելու համար ժամանեց եւ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, որը հայտարարել է. ՙՍիվիլիթասը՚ շատ կարեւոր գործընկեր է մեզ համար, եւ մենք կարծում ենք, որ այն շատ կարեւոր է Հայաստանի համար քաղաքական առումով, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների համար՚: Այդպիսի ոչ դիվանագիտական ձեւակերպումով դիվանագետը հանդես է գալիս այն ժամանակ, երբ խնդիրը առավել քան հրատապ է դառնում իր երկրի շահերի տեսանկյունից կամ, ինչպես կասեր ժողովուրդը, ՙպաժառ՚ է:
ՅՈԹ ԴԱՅԱԿԻ ՊԱՀԱԾԻ ԱՉՔԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ
Ամերիկյան դեսպանը չի էլ թաքցնում, որ իր երկրի համար ՙՍիվիլիթասի՚ հետ տեղի ունեցածը քաղաքական հրատապություն ունի: ՙԺամանակն է փոքր-ինչ անհանգստացնող: Այն փաստը, որ դա տեղի է ունենում քաղաքական այս ժամանակահատվածում, դա անհանգստացնող է՚, - երեկ ՙԱզատություն՚ ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը` պատասխանելով այն հարցին, թե ինչպե±ս կգնահատեր ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե փողերի լվացման կասկածանքով ԱԱԾ-ում հարուցված գործի հետեւում ՙակնհայտ քաղաքական պատվեր կա՚: Այսինքն` Վարդան Սիվիլիթասիչը, որը արդեն ինքն իր մասին ասում է, թե հարցաքննվում է որպես կասկածյալ եւ այդ պատճառով հրաժարվում է ցուցմունք տալուց, ՙքաղաքական այս ժամանակահատվածում՚ շատ կարեւոր է ԱՄՆ-ի շահերը սպասարկելու տեսանկյունից: Դե, պարզ է` ինչով է տվյալ ժամանակահատվածը կարեւոր ՙքեռի Սեմի՚ համար` Մերձավոր Արեւելքում տեղի են ունենում վճռորոշ իրադարձություններ, խոսքը պատերազմ լինել-չլինելու մասին է, իսկ Հարավային Կովկասում վճռվում է, թե ով է լինելու գերիշխողը` ԱՄՆ-ն, թե Ռուսաստանը:
Սակայն վերջերս կարծես թե եվրոպական կառույցների ու, հատկապես` ամերիկյան դեսպանատան կողմից պաշտպանված լինելը դարձել է վատ նշան հայաստանյան իրականության պայմաններում: Հայտնի ՙգոմիկանոցի՚ հրկիզումից եւ ՙբազմազանության շքերթ՚ կոչեցյալ երկնավարդագունոտ խայտառակ շքերթի տապալման հետքերով նույն ԱՄՆ դեսպանատունը տարածել էր ՀՀ ներքին գործերին կոպտորեն միջամտող հայտարարություն` ի պաշտպանություն ՙսեռական փոքրամասնություն՚ կոչվող թափոնների: ՙԳոմիկանոցի՚ սեփականատեր Ծոմակը անգամ Քլինթոնի անձնական ուշադրությանն էր արժանացել, բայց... փաստը մնում է փաստ, որ սույն խայտառակ որջը այժմ փակված է:
Ճիշտ է, ՙՍիվիլիթասի՚ պարագայում հրի ու ներկի հետ կապված միջադեպեր չկան, սակայն դա էլ ունի իր պարզագույն պատճառը: Եթե ՙծոմականոցի՚ պարագայում պետությունը ոչինչ չէր ձեռնարկել այդ որջի գործունեության առնչությամբ, եւ դա որոշ երիտասարդների դրդել էր հուսահատ ծայրահեղ քայլերի, ապա ՙՍիվիլիթասով՚ զբաղվում են Ազգային անվտանգության մարմինները, եւ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիները, հասարակ հայ մարդիկ, կարող են հանգիստ լինել:
ՙԾոմականոցի՚ պարագայում փորձ էր արվել բարձրացնել ագրեսիվ պաշտպանության ալիք, որի ձեւավորմանը մասնակցեցին ինչպես ՙՍիվիլիթասի՚ ինտերնետային հեռուստատեսությունը, այնպես էլ ԲՀԿ-ի (իսկ ավելի ճիշտ` Ռոբերտ Քոչարյանի) կողմից վերահսկվող հեռուստաալիքը, փորձ արվեց նաեւ այդ խայտառակ որջի ու ոչ պակաս խայտառակ ՙբազմազան՚ փոքրամասնության պաշտպանությունը իրականացնել սոցիալական ցանցերում, սակայն գարշելի ՙտոլեռաստիայի՚ դոզան այնքան հսկայական էր, որ անգամ սովորաբար լիբերալ-արեւմտամետ տրամադրվածություն ունեցող ՙՖեյսբուքի՚ հայկական հատվածի ջախջախիչ մեծամասնությունը պարզապես պայթեց վրդովմունքից:
Այս անգամ նույն սոցցանցերում Օսկանյանի պաշտպանության փորձ անգամ չարվեց: Ինչպես նկատել է բլոգերներից մեկը` ժամանակին ՙՖեյսբուքում՚ նույնիսկ անառակ աղանդավոր-տաղանդավոր Անժելա Սարգսյանի պաշտպանության բավականին մեծ խումբ ստեղծվեց, պաշտպանության խմբեր էին ստեղծվել հայտնի կամ անհայտ տարբեր անհատների մոտ խնդիրներ առաջանալու դեպքում, բայց Օսկանյանի պաշտպանության խումբ չկա ու չկա: Դե, պարզ է, եթե ՙծոմականոցի՚ փորձը ցուցանում է, որ արդեն ՙֆեյսբուքահայությունը՚ նույնիսկ մինչեւ կոկորդը կուշտ է լիբեռաստական կեղծ արժեքներով, ապա առանձին անհատներն էլ հավես չունեն ինչ-ինչ ՙպաշտպանական՚ ակտիվություն ծավալելու, քանզի շարքային հայ ՙյուզերների՚ կողմից պարզապես կարժանանան թուքումուրի հեղեղների: Բավականին հետաքրքրական է նաեւ, օրինակ, ապազգային եւ լիբեռաստական բազում նյութերով հայտնի հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի կոչը` գոնե չմասնակցելու Օսկանյանի ու ՙՍիվիլիթասի՚ քարկոծմանը, եւ գոնե պարզապես լռելու: Այսինքն` մթնոլորտ է փոխվել երկրում, եւ եթե ՙնարնջագույնների՚ եւ ՙբազմազանների՚ համար անգամ արեւմտամետ տրամադրություն ունեցողների միջնաբերդ ՙՖեյսբուքում՚ այդքան աննպաստ միջավայր է, ապա կարելի է պատկերացնել, թե սրանց հանդեպ ինչպես են տրամադրված այն հայորդիք, որոնք անգամ ինտերնետի տեղը չգիտեն...
Քաղաքական գործիչների պարագայում նույնպես չի երեւում բուռն ցանկություն` պաշտպանելու Վարդան Սիվիլիթասիչին: Ե°վ ՀԱԿ-ը, ե°ւ ՙԺառանգությունը՚, ե°ւ ՙԱզատ դեմոկրատները՚, ե°ւ դաշնակները սահմանափակվում են իրենց գործիչների շուրթերով հնչեցրած զգուշավոր գնահատականներով, որ միգուցե ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը կարող է լինել քաղաքական հետապնդում: Նույնիսկ բացառություններ կան` այսպես, օրինակ, Նիկոլ Փաշինյանը առանց այլեւայլության հայտարարում է, որ վատ չէր լինի ԱԱԾ-ն փողերի լվացման ՙմանր՚ դրվագի հետ մեկտեղ հետաքններ Օսկանյանի կապը ՙմարտի 1-ի՚ հետ, ու արդեն քոչարյանական քարոզչամիջոցները հասցրել են Նիկոլ Փաշինյանին, Անդրանիկ Քոչարյանին եւ Ստյոպա Սաֆարյանին պիտակել նախագահական նստավայրի ՙկամակատար՚: Ու այդ վերաբերմունքը շոշափելիորեն տարբերվում է ՙծոմականոցի՚ պատմությանը հաջորդած ՙնարնջագույն՚ քաղաքական գործիչների վարքագծից. եթե Րաֆֆի Հովհաննիսյանը անձամբ էր գնացել այրված ՙգոմիկանոց՚` իր համերաշխությունը հայտնելու, եւ բացահայտ այդ թափոնների պաշտպանությամբ հանդես էր գալիս Ստյոպա Սաֆարյանը, ապա ՀԱԿ-ը դրանց պաշտպանության ագրեսիվ արշավը փորձում էր իրականացնել ավելի շուտ բազում շարքային ակտիվիստների ձեռամբ: Այս անգամ դա էլ չկա:
Ու հետաքրքրական է, որ գրանտածիծ կազմակերպություններն էլ են պահպանում լռություն, չնայած միգուցե Ջոն Հեֆֆերնի հրապարակային քայլից հետո ամերիկյան տերերից ուղղակի հրաման ստանան տեղից շարժվելու: Պարզապես փոփոխված մթնոլորտի պատճառով շատերը ձգտում են ինչքան հնարավոր է անդարդ գլուխները ուրիշի դարդի տակ չդնել:
Հա, մի հետաքրքրական դրվագ եւս. նույն ՙՍիվիլիթասը՚ իր ողբի մեջ չի մոռանում հիշատակել բարձր վարձատրովի 60 աշխատատեղերը, որոնք զբաղեցված են հույժ ՙառաջադեմ՚ եւ ՙտաղանդավոր՚ երիտասարդների կողմից, եւ որոնք կկորչեն, եթե ՙՍիվիլիթասը՚ փակվի: Ընդհանրապես, եթե դիտարկենք ամերիկյան ՙ5-րդ շարասյուների՚ ցանցի մեջ մտնող հիմնարկությունները, ապա կան առավել քան 2000 հ/կ-ներ, որոնց ջախջախիչ մեծամասնությունը հենց ամերիկյան ցանցի մասն են: Ճիշտ է, մեծամասնությունը Օսկանյանի ստեղծած հիմնարկի պես ճոխ չեն ու սահմանափակվում են 5-10 աշխատակիցներով (նույն գրանտածիծները գերադասում են քիչ վարձու աշխատող ունենալ, որպեսզի ավելի շատ անձամբ իրենք լափեն), բայց, ընդհանուր առմամբ, ստացվում է, որ ամերիկյան ֆինանսական ասեղի վրա նստած է հակապետական եւ հակազգային գործունեությունը սպասարկող շուրջ 15-20 հազարանոց անձնակազմ: Բնականաբար, հակապետական հիմնարկությունները փակելուն զուգընթաց այդքան մարդու աշխատանքի հարց է առաջ գալիս, բայց տրամաբանական է ենթադրել, որ համակարգչային լավ մասնագետները, պրոֆեսիոնալ իրավաբանները, տնտեսագետները, PR-ի մասնագետները, լրագրողները եւ այլն կարող են աշխատանք գտնել եւ միանգամայն այլ ոլորտներում ու հաստատություններում, որոնք ամենեւին զբաղված չեն ՀՀ ազգային անվտանգությունը խարխլելով: Բայց առկա է այսպիսի մի ֆենոմեն` գրանտածիծ հիմնարկություններում աշխատողների մեծ մասի մենթալիտետը ենթարկվում է բավականին խոր փոփոխության, նրանք դառնում են հայ իրականության հետ կապ չունեցող եւ բացարձակ կոսմոպոլիտ կարծրատիպերի գրեթե զոմբիացած կրողներ, որոնք կարող են գոյատեւել միայն ԱՄՆ-ի շահերը սպասարկող հիմնարկությունների միջավայրում: Այդ հիմնարկություններից դուրս հայտնվելու դեպքում նրանցից կձեւավորվի ավելի ագրեսիվ կոնտինգենտ, քան ՀՀՇ-ական այն զանգվածը, որ 2008-ի նախագահական ընտրությունների շրջանում բնակվում էր Ազատության հրապարակի վրաններում, ու այնուհետ դարձել էր մարտիմեկյան անկարգությունների մասնակից: Ուստի գրանտածիծ հիմնարկությունները փակելուն զուգընթաց (իսկ այդպիսի տենդենցը, աչքով չտանք, կարծես թե ուրվագծվում է) նաեւ կառաջանա այդ մարդկանց հոգեբանական եւ սոցիալական ռեաբիլիտացիայի խնդիրը, մանավանդ որ, նրանցից շատերը բավականին լավ մասնագետ են, հակառակ դեպքում` կունենանք նորանոր հումք նորանոր ՙնարնջագույն՚ խժդժությունների համար:
ՄՈՐՄՈՆԱԿԱՆ ՑԱՆՑԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՋՐԻ ԵՐԵՍ
Բոլորի համար ուշագրավ էր այն, թե ինչպիսի սարսափով Վարդան Օսկանյանը ասում էր, թե ՙփողերի լվացում-Օսկանյան-Հանթսման՚ շղթան մեկ նախադասության մեջ չի կարող լինել: Դե, Ջոն Հանթսմանը, ինչպես հայտնի է, մորմոնների աղանդի (այսպես կոչված` Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի) պարագլուխն է, որը բազում հիմնարկությունների եւ ձեռնարկությունների համաշխարհային ցանցերի սեփականատեր է: Ի դեպ, ուշագրավ է, որ մեկ ուրիշ Ջոն` ԱՄՆ դեսպան Հեֆֆերնը, հենց ՙԱրմենիա Մարիոթ՚ հյուրանոցում երեկ հայտարարեց, որ ամերիկյան ներդրումների համար Հայաստանի մթնոլորտը բարենպաստ չէ, եւ հարկ է հիշեցնել, որ ՙՄարիոթ՚ հյուրանոցային ցանցը աշխարհով մեկ նույնպես մորմոնների սեփականությունն է: Չգիտես ինչու, հիշեցի այն երգը, որը երգում էի 7-8 տարեկան հասակում անգլերենի մասնավոր դասընթաներին. ՙԱրդյոք դու քնա±ծ ես, արդյոք դու քնա±ծ ես, եղբայր Ջոն, եղբայր Ջոն՚: Տվյալ դեպքում ՙեղբայր Ջոնը՚ ոչ թե քնած է, այլ հույժ անհանգիստ արթնացել է...
Սակայն վերադառնանք այն Ջոնին, ով մորմոնների պարագլուխ Հանթսմանն է: Մամուլում եղած արտահոսքերում արդեն ներկայացվել է, թե կոնկրետ ինչ դրվագներով Օսկանյանը մորմոնական փողերի լվացում է արել, ինչպես է շուրջ 250 հազար դոլար դրել իր անձնական գրպանը, որ դրվագներով է խուսափել հարկերից, եւ իրականում ինչ կապեր ունի մորմոնների հետ: Բայց լույս աշխարհ եկան եւ տեղեկությունները (որոնք երբեք էլ գաղտնիք չէին) նույն Հանթսմանի եւ Օսկանյանի շեֆի` Ռոբերտ Քոչարյանի սերտագույն կապերի վերաբերյալ: Դե, ով համացանցով փնտրում էր ՙՔոչարյան եւ Հանթսման՚ վերնագրով տեսանյութեր, առաջին հերթին ընկնում էր Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքէջ, ուր զետեղված է ՀՀ երկրորդ նախագահի ջերմագույն մասնակցությունը Հանթսմանի հետ մեկտեղ Գյումրիի հանդիսավոր միջոցառումներից մեկին 2006-ի օգոստոսի 23-ին:
Ու բազում վերլուծաբաններ վերհիշեցին Ռոբերտ Քոչարյանի եւ Ջոն Հանթսմանի սերտագույն համագործակցության բազմաթիվ դրվագներ, այդ թվում եւ Հանթսմանին անձամբ ընդունելու, Հանթսմանին կրթական եւ առողջապահական ծրագրերի կանաչ լույս տալու, անգամ Ռոբերտ Քոչարյանի` Յուտա նահանգում Հանթսմանի տուն կատարած այցի մասին: Էլ չենք խոսում, որ հենց ՙՍիվիլիթասը՚ ահագին ուսանողներ է ուղարկել Յուտա նահանգ` հավանաբար ուղեղների հիմնավոր լվացման նպատակով:
Հա, ի դեպ, այդ նույն ՙՀանթսման Բիլդինգ Փրոդաքթս՚ ընկերությունը, որի 100 տոկոս բաժնեմաս տոմսերի 2 միլիոն դոլարով վաճառքի շուրջ է կառուցված ԱԱԾ-ի հարուցած փողերի լվացման քրգործը, հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք է սովորական հայկական ձեռնարկությունից վերածվել Հանթսմանի ամբողջական սեփականություն: ՙԱրմենիա՚ հյուրանոցն էլ հենց Քոչարյանի օրոք է դարձել մորմոններին պատկանող ՙՄարիոթ՚, եւ երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին կարելի է այդպիսի կասկածահարույց սեփականաշնորհումների այլ օրինակներ էլ գտնել: Նաեւ մինչեւ 1989 խորանալու դեպքում հետաքրքիր բաներ կհայտնաբերվեն Հանթսմանի ու ԼՏՊ-ի, Հանթսմանի ու Վազգեն Մանուկյանի հարաբերությունների վերաբերյալ:
Ի դեպ, Վարդան Սիվիլիթասիչի քրգործի մանրամասն քաղաքագիտական վերլուծությամբ հանդես է եկել եւ լոնդոնասեր ու ժամանակին նաեւ հեռուստաեթերով գոմիկներին պաշտպանած Ստյոպա Սաֆարյանը: Հավանաբար` մարդն արդեն մտածում է ինչ-ինչ վերակողմնորոշումների մասին (հիշենք, որ Նիկոլի հետ մեկտեղ նրան էլ քոչարյանականներն արդեն պիտակել են նախագահի նստավայրի պատվեր կատարող): Սակայն հետաքրքրական է Ստյոպա Սաֆարյանի ՙլավաշ՚ վերլուծականի հետեւյալ դրվագը. ՙՙՀանթսման Բիլդինգ Փրոդաքթս՚ ՍՊԸ-ի բարձր հովանավորչությունն ավարտվում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանո±վ, թե այն շարունակվում է մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահություն, ով մոտ անցյալում քաղաքագիտական վերլուծությամբ բացահայտեց ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցությունը, որը առավել քան տեսանելի դարձավ խորհրդարանական ընտրություններին միասնական շտաբի շրջանակներում, ինչպես նաեւ` կոլաիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու քայլը ՀԱԿ-ի կողմից ողջունելու տեսքով: Մեղադրանքի սլաքի ՙերկարությունից՚ կախված կլինի նաեւ այն, թե արդյո±ք Տեր-Պետրոսյանը իր պաշտպանության տակ կառնի ԲՀԿ քաղաքական դեմքը հանդիսացող Վարդան Օսկանյանին, թե կնախընտրի իրեն պաշտպանելու նպատակով չզորակցել Օսկանյանին ու դրա դիմաց սլաքը չհասցնել նաեւ դեպի իրեն…՚:
Եվ, իրոք, մինչեւ ուր կխորանան Ազգային անվտանգության մարմինները, արդյոք բանը կհասցվի± մորմոնների կողմից Հայաստանում դրված հույժ վտանգավոր քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, գործակալական-հետախուզական ողջ ցանցի բացահայտմանը` սկսելով այն օրվանից, երբ մորմոնների պարագլուխ Հանթսմանը ոչ բարով-խերով ոտք դրեց հայոց հող` ընդամենը 20-30 միլիոն դոլարի բարեգործական շինարարության դիմաց ստանալով եւ մորմոնական սեփականություն դարձնելով ինչպես կոնկրետ ձեռնարկություններ, այնպես էլ աղանդավորական հույժ վտանգավոր ցանց ստեղծելու հնարավորություն, որի շոշափուկները հասել էին ընդհուպ մինչեւ իշխանության ամենավերին մակարդակ: Մնում է հուսալ, որ, իրոք, բացահայտումը կհասնի մինչեւ վերջ, եւ ՙայբ՚ ասող իշխանությունը անպայման այդ հարցում կհասնի մինչեւ ՙֆե՚:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

