ՈՐՏԵՂ ԹԱՂՎԱԾ Է ԱԲՈՎՅԱՆԻ ՀԵՐՈՍ ԱՂԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՙՈՐՏԵՂ ԹԱՂՎԱԾ Է ԱԲՈՎՅԱՆԻ ՀԵՐՈՍ ԱՂԱՍԻՆ


Մենք անցյալ տարի անդրադարձել ենք Քանաքեռի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու, մեղմ ասած, անմխիթար վիճակին: Հիշեցնենք, որ այն 17-րդ դարի կառույց է:

Եկեղեցու գործունեությունը դադարեցվել է խորհրդային կարգերի հաստատումից սկսած եւ չի վերականգնվել մինչեւ այժմ: Վերջին անգամ եկեղեցին վերանորոգվել է 1985թ:
Օրերս ՙԱռավոտի՚ թղթակցին Քանաքեռ համայնքի բնակչուհի ԱՆԻՆ մասնավորապես ասել է. ՙԵս 15 տարի է` այստեղ եմ ապրում, եւ 15 տարիների ընթացքում եկեղեցու բանալին միշտ մեզ մոտ է եղել: Առաջ եկեղեցու տարածքում աղբանոց էր, տարբեր մարդիկ էին գալիս, այս տարածքում թղթախաղ էին խաղում: Հիմա ամուսնուս ջանքերով տարածքը մաքրվել է... Եկեղեցին գտնվում է հին Քանաքեռում` հենց այն վայրում, որը նկարագրված է Խաչատուր Աբովյանի ՙՎերք Հայաստանի՚ վեպում: Այս եկեղեցու բակում է թաղված Աբովյանի հերոս Աղասին: Բայց, ցավոք, նրա գերեզմանը գտնելը շատ դժվար կլինի՚:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատու ԷԼԶԱ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ իր կարծիքն ունի վերոնշյալի վերաբերյալ. ՙՀՀ կառավարության որոշմամբ` Քանաքեռի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին անհատույց տրամադրվել է Հայ առաքելական եկեղեցուն` մի շարք այլ եկեղեցիների հետ միասին: Եկեղեցին ներկայումս չի գործում, քանի որ արմատական լուրջ վերականգնման եւ ամրացման աշխատանքների կարիք ունի: 2011թ. աշնանը սկսվեց եկեղեցու վերականգնման եւ ամրացման նախագծային գործընթացը, որը կիրականանա ՀՀ հուշարձանների պահպանության գործակալության հետ համատեղ... Ինչ վերաբերում է եկեղեցու բակում կասկածելի մարդկանց հավաքվելուն եւ թղթախաղով զբաղվելուն, ապա եկեղեցու ներսում որեւէ մեկը թղթախաղով չի զբաղվել: Հավանական է, չգործող եկեղեցու հարակից տարածքում մարդիկ են հավաքվել` իրենց ազատ ժամանակն անցկացնելու համար: Երբ եկեղեցին բնականոն կգործի, այդպիսի բաներ չեն լինի՚:
Քանաքեռ համայնքի բնակչուհին եւս նշել է, որ եկեղեցին երբեմն այցելուներ է ունենում. ՙԿիրակի օրերին ու տոն օրերին գալիս է Սբ. Հակոբ եկեղեցու քահանան: Գալիս են նաեւ հավատացյալները՚:
Հույս ունենանք, որ եկեղեցին վերջապես կվերանորոգվի, ու կվերանան նաեւ նրա շրջակայքում թղթախաղով զբաղվելու վերաբերյալ խոսակցությունները, որոնք մի քանի տասնամյակի պատմություն ունեն:

ՙԳՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԵԼՈՒՅԹ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ՚

Բոլորը գիտեն, որ Երեւանն այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, որին նվիրված մի քանի ճոխ միջոցառումներ եղան ապրիլին ու...
Գրաքննադատ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ դժգոհ է Գրքի համաշխարհային մայրաքաղաքից, քանի որ, ըստ նրա, միջոցառումները կազմակերպվել էին ոչ մշակույթի մարդկանց համար. ՙԳրողների փոխարեն ելույթ էին ունենում պետական պաշտոնյաները, իսկ ՙArm EXPO՚ ցուցահանդեսին շուրջ 30 գրողի մուտքն արգելվեց: Բացի այդ, սերիալներին պետք է փոխարինեն մշակութային-գրական հաղորդումները՚:
Գրականագետի կարծիքով` գրքի շրջանառության շուկան կայանում է, սակայն այդ գործընթացում մեծ է նաեւ պետության դերը. ՙՄշակույթի մարդիկ, բան ու գործը թողած, պայքարում են գրքի հետ կապված խնդիրների վերացման համար: Կառավարությունից ակնկալում ենք, որ չխանգարի մշակույթի մարդկանց առաջընթացին եւ նոր գործեր ստեղծելուն՚:

ՀԱՆԳԻՍՏ ՉԵՆՔ ՏԱԼՈՒ ԳՐԱՆՏԱԾԻԾՆԵՐԻՆ

Երեկվա ՙԻրավունքի՚ ՙՄշակույտ՚ խորագրի ներքո մենք անդրադարձել էինք Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի (AICA-Հայաստան)` ՙԱնադոլու քուլթուր՚-ի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի եւ tranzit.at-ի հետ համատեղ ներկայացվող ՙՔաղցր վարանմունք` քաղցր վաթսունականներ՚ նախագծին: Հիշեցնենք, որ դրա շրջանակներում հունիսի 11-13-ը կազմակերպվում է հայկական եւ թուրքական մի շարք ֆիլմերի ցուցադրություններ եւ կինոքննադատների ու մշակութաբանների կոնֆերանս` Երեւանի ՙՆաիրի՚ կինոթատրոնում: Նախագծի վերնագիրը եւ դրան հետեւող բացատրությունները ոչինչ չեն ասում, եւ դրանք, ամենայն հավանականությամբ, պարզապես անգլերենից կամ թուրքերենից բառացի թարգմանություններ են: Եվ ընդհանրապես այդ կոնֆերանսի նպատակը ՙթուրքական կինո՚, ՙհարեւան երկիր՚, ՙբարեկամ թուրք՚, ՙժամանակակից թուրք՚ բառակապակցություններին հայ հանրությանը սովորեցնելն է: Եվ դա արվում է թուրքերի կրտսեր եղբայր ազերիների հերթական դիվերսիաներից հետո...
Մենք ցանկացանք վերոնշյալի վերաբերյալ իմանալ ՀՀ մշակույթի նախարարության` որպես երկրի մշակութային քաղաքականությունն իրականացնող մարմնի, կարծիքը եւ այն ստանալուն պես կներկայացնենք ընթերցողներին:
Կներկայացնենք նաեւ այս ամենով մտահոգ մտավորականների կարծիքներ: Մի խոսքով` հանգիստ չենք տալու թուրքամետ ու ադրբեջանամետ գրանտածիծ կազմակերպություններին ու նրանց հովանավորներին:  

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում