ՙԻՆՁ ԵՎ ԵՐԿՈՒ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻՍ ՏԵԳՐՍ ՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ Է ՀԱՆՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙՙԻՆՁ ԵՎ ԵՐԿՈՒ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻՍ ՏԵԳՐՍ ՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ Է ՀԱՆՈՒՄ՚


Հունիսի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Եվ դրա ֆոնին ողջ հունիս ամիսն է դարձել երեխաների պաշտպանությանը նվիրված ամիս:

Իսկ որ նրանց իրավունքները հաճախ են խախտվում, գաղտնիք չէ եւ ոչ մեկի համար:
Որպես մեր խոսքի հավաստիք, ներկայացնենք Save the children երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպության զեկույցը, ըստ որի` ՙմոլորակի ամեն 4-րդ երեխան տառապում է թերսնումից, իսկ առաջիկա 15 տարիներին քրոնիկ թերսնման պատճառով շուրջ կես միլիարդ երեխա ենթակա կլինի լուրջ առողջական խնդիրների վտանգին՚: Ըստ Save the children-ի, քրոնիկ թերսնումը հիմնականում. ՙԹաքնված ճգնաժամ է համարվում, սակայն դրանից ամեն ժամ աշխարհում 300 երեխա է մահանում: Դա կազմում է տարեկան մոտ 2 մլն մանկահասակ մահացության դեպք: Կազմակերպությունն ահազանգել է, որ եթե քայլեր չձեռնարկվեն, մինչեւ 2025թ. քրոնիկ թերսնուցումից առաջացած բարդությունից տառապող երեխաների թիվը կկազմի 450 մլն՚:  
Ամեն մի երկրում երեխայի իրավունք, դաստիարակություն ասելով` յուրովի են հասկանում: Իհարկե, կան համամարդկային, քրիստոնեական արժեքներ, սակայն, ամեն դեպքում, յուրաքանչյուր պետություն, ազգ ունի իր առաձնահատուկ չափանիշները: Հայկական ընտանիքում երեխան միշտ էլ եղել է համընդհանուր ուշադրության, սիրո առարկա: Սակայն սոցիալական ծանր կացությունը, գործազրկությունը հաճախ երեխային դարձնում են ավելորդ բեռ, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Եվ երեխաները հայտնվում են մանկատներում, ինչո±ւ չէ` փողոցներում կամ էլ... Հայտնի են նաեւ երեխաների սպանության դեպքեր:
Մեր այս պատմության հերոսները այլ խնդիր ունեն. բանն այն է, որ նրանք ոչ միայն սարսափելի ծանր պայմաններում են գտնվում, այլ նաեւ տանը մեծանում են մտավոր, թերի զարգացած երեխաներ: Մեր զրուցակիցն է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակչուհի Արմիկ Խաչատրյանը, ով էլ մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց.
- Թալին քաղաքի բնակչուհի եմ, խնամքիս են գտնվում երկու անչափահաս, մտավոր խնդիրներ ունեցող երեխա` 11տ. Էլյաս եւ 13տ. Սիմաս: Ամուսինս մահացած է: Ինքս չեմ աշխատում: Ապրում ենք սոսկալի ծանր պայմաններում, նույնիսկ տունը, որտեղ հիմա ապրում եմ, իմը չէ. սկեսուրս այն կտակել է տեգրոջս: Հիմա ես ՙօդի մեջ՚ եմ, ինձ եւ երկու անչափահաս երեխաներիս տեգրս տանից դուրս է հանում: Իսկ ես ի վիճակի չեմ, որ բնակարան վարձեմ: Չգիտեմ ոնց է լինելու: Տեգրս ամեն օր մի մահանա է գտնում, որ կռվի, երեսով տա, թե` ձեր տունը չի, գնա քո ու երեխեքիդ ճարը տես: Բայց ես ո°չ տեղ ունեմ, ո°չ էլ ճար: Ասում ա` գնա Կոշ, ախպորդ մոտ: Երկու երեխեքի հետ ախպերը մի օր կպահի, երկու օր, մի ամիս, բա հետո±, հո չե±մ կարա իրենց վզին բեռ դառնամ:
- Իսկ ինչպե±ս եք կարողանում հոգալ ձեր եւ երեխաների առօրյա հոգսերը, չէ± որ չեք աշխատում:
- Հարեւաններն են օգնում, եկեղեցուց Տեր Հայկն է հաճախակի այցելում, ինչով կարողանում է, օգնում է: Նպաստով ու երեխաների թոշակով յոլա ենք գնում, հազիվ օրվա հացն եմ հասցնում: Ձմռանը վառարան չունեի, չնայած վառելիք էլ չունեի, երեխեքի բերնից կտրել եմ, պլիտա եմ վերցրել, սենյակում վառում էի, մի երկու ժամ  հավաքվում էինք կողքը, հետո պառկում, որ շատ լույսի փող չտանք, օգնող չունենք: Բակում երկաթ կար թափած, ես վաճառեցի, այսինքն` ապրանքափոխանակում արեցի. երեխեքս սոված էին, էլ ուրիշ ճար չունեի, ասի` գոնե մի քանի օր երեխեքը յոլա կգնան, հո սոված չե±մ պահի: Տեգորս կինն եկավ եւ հետս կռվեց` ասելով. ՙԴու ո±վ ես, էդ քո տունը չի՚, անպատվեց ու գնաց: Գնում եմ խանութներից օրը երկու հաց բերում պարտքով, մինչեւ երեխեքի թոշակը ստանամ` տամ: Հասարակությունն էլ միշտ մեզ մի ուրիշ ձեւ ա նայում: Էս վերջում Սիմայիս դպրոցում ձեռ էին առել, թե` դու հեր չունես, անտեր ես: Երեխան լացելով եկավ ու ասում ա. ՙՄամա, ինչի± իմ պապան պետք ա մահանար, որ էսօր էլ իմ վրա ծիծաղեն, որ ես պապա չունեմ՚: Չգիտեի ինչ ասեի, բացատրեցի, որ երեւի չեն հասկացել, երեխա են: Հորեղբոր անընդմեջ վեճերից երեխաներիս մոտ վախ էլ է առաջացել, երեխաները հանգիստ չեն կարողանում քնել, անընդհատ վախենում են, ասում են. ՙՄամա, որ հոպարը ուզենա` պատով կթռնի, մեզ տանից գիշերը դուրս կհանի՚: Ասում եմ, որ նման բան չեն անի, հարեւանները մեզ հետ են, կողքից բոլորը մեզ կօգնեն, մեկ ա, երեխաներիս միջից էդ վախը չի հելնում:
Թե իրականում ինչ վախեր ունեն երեխաները, փորձեցինք իմանալ հենց երեխաներից: 11տ. Էլյան պատմեց հետեւյալը.
- Հոպարս ամեն օր կռիվ ա սարքում, ասում ա` հելեք իմ տնից: Ես վախենում եմ իրանից: Ես որ փոքր էի, իջնում էի երեխեքի հետ խաղալու, ինքը միշտ ինձ խփում էր: Դպրոցում էլ դասարանցիներս ինձանից զզվում են: Ինձ ծեծում են, ծիծաղում են վրաս, ինձ հետ ոչ ոք չի շփվում:
Իսկ 13-ամյա Սիման այսպես պատասխանեց.
- Մենք շատ վատ վիճակում ենք ապրում, մաման հիվանդ ա, ստիպված նպաստ, թոշակով ենք ապրում: Տունն էլ, որ ապրում ենք, հոպարը ստիպում ա, որ թողնենք-գնանք: Ես շատ եմ ուզում, որ տուն ունենանք ու մամաս առողջ լինի: Մեր համար կարեւորը` մաման առողջ լինի ու միշտ մեզ հետ, թեկուզ սոված ու անտուն մնանք, բայց մաման միշտ մեր կողքից տեղ չգնա:
Էս ուր ենք հասել, արդեն հարազատ հորեղբայրն է տանից դուրս հանում եղբոր երեխաներին, էլ ի±նչ սպասեն նրանք ուրիշներից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում