ՙՀԱԿ-Ի ԴՈՒՆՉԸ ԵԽԽՎ-ԻՆ ՉՀԱՍԱՎ, ԱՍԱՑ` ԽԱԿ Է
Արխիվ 12-16ՙՀԱԿ-Ի ԴՈՒՆՉԸ ԵԽԽՎ-ԻՆ ՉՀԱՍԱՎ, ԱՍԱՑ` ԽԱԿ Է
ՙՀԱԿ-ին ԵԽԽՎ պատվիրակության կազմում չընդգրկելը եւս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունը վախենում է, թե Կոնգրեսի ձայնը կհասնի ԵԽԽՎ՚,- ահա այսպիսի եզրակացության է եկել Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը
, ում այդպես էլ չի հաջողվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին համոզել, որ նմուշի համար մի ՀԱԿիստ ընդգրկվի պատվիրակության մեջ: Թե որքանով է ահուսարսափ ներշնչում ՀԱԿ-ը կամ արդյոք վախեր ունի իշխանությունը ԵԽԽՎ-ում ՀԱԿ-ի ձայնից, պարզեցինք ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ, ում Լ.Զուրաբյանի հայտարարությունը մի լավ ծիծաղեցրեց. ՙԸստ իս` ոչ, իսկ թե ինչով է պայմանավորված նման հայտարարությունը` հարցրեք Զուրաբյանին՚:
Ինչպես ասում է հին ասացվածքը` ՙԱղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է խակ է՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

