ՙԺառանգության՚ մոտ կանգնած մեր վստահելի աղբյուրները...
Արխիվ 12-16ՙԺառանգության՚ մոտ կանգնած մեր վստահելի աղբյուրները տեղեկացնում են, թե Օսկանյանի եւ ՙՍիվիլիթասի՚ հետ կապված այս խառը պատմությունները բավականին հետաքրքիր արձագանք է ստացել Րաֆֆիի մոտ:
Իհարկե, այդ պատմությունը մեկնաբանելիս Րաֆֆին որդեգրելու է` ՙայս ինչ երկիր է, ում բռնում նստեցնում են՚ արտահայտությանը խստիվ համապատասխան կերպար: Սակայն, ըստ մեր աղբյուրի, ամենամերձավոր զինակիցների ներկայությամբ Րաֆֆին չի կարողանում ուրախությունը զսպել: Ըստ նրա տրամաբանությանª եթե գործերն այնքան բարեհաջող ընթացք ստանան, որ հանթսմանական փողերը գողանալու մեղադրանքով Օսկանյանը հայտնվի ճաղավանդակի ետեւում, ապա մի կողմից դա Րաֆֆիի համար նշանակում է ՙնարնջագույն՚ լիդերի համար պայքարում հիմնական մրցակիցներից մեկի ոչնչացում: Բացի այդ, վերջին ժամանակներս Րաֆֆին առաջին իսկ պատահած ամերիկացուն լացակումած տոնով պատմում էր, թե` ՙձեր ողջ ՙհեղափոխական՚ օգնությունը տալիս եք ՙՍիվիլիթասին՚՚, եւ հիմա պարզապես հրճվում է, որ նույն ամերիկացիներին կարող է մատնանշել, թե` ՙտեսաք Օսկանյանն ինչ արեց ձեր տված փողերի գլխին՚: Ու, հասկանալի է, փորձելու է ներքին խողովակներով օտարերկրյա ֆինանսական աղբյուրներին համոզել-բացատրել, թե Օսկանյանի հետ կապված պատմությունը ամենեւին էլ սարքովի գործ չէր: Եվ վերջում էլ, թե` ՙփողերն ինձ տվեք ու տեսեք թե ինչ կանեմ՚:

