ՙԱրդեն մի քանի օր է, ինչ չի գործում...
Արխիվ 12-16Արդեն մի քանի օր է, ինչ չի գործում Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական կայքէջը: Մինչդեռ ԱԱԽ գործառույթների մեջ մտնում է նաեւ մեր երկրի տեղեկատվական անվտանգությունը:
Հետաքրքիր է` ինչ է մտածում դրա մասին ԱԱԽ քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ինչպե±ս է նա պատրաստվում ապահովել մեր բոլորի ազգային անվտանգությունը, եթե, զարմանալիորեն, ընդամենը մեկ հասարակ կայք չեն կարողանում անխափան աշխատացնել:
Հերթական գլուխգործոցը լսեցինք ՙԺառանգության՚ վարչության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ. ՙՐաֆֆի Հովհաննիսյանը 91-92թթ.-ից սկսած` միշտ եղել է ընդդիմադիր դաշտի սպասարկման դաշտերում, եւ ինձ համար միանշանակ է, որ որպես խարիզմատիկ առաջնորդ` այս պահին ընդդիմադիր դաշտում նրանից ավելի լավ թեկնածու չկա՚: Ախր, մի ընդդիմադիր դաշտ էլ լիներ` ակամա հիշում ես Տերյանի խոսքը. ՙԴաշտ է տեղը եւ չկա քար քարի վրա՚: Բայց դա դեռ ոչինչ, Արմեն Մարտիրոսյանը, կամա թե ակամա, խոստովանում է, որ ՙխարիզմատիկ առաջնորդը՚ մշտապես գտնվում է ՙսպասարկման դաշտերում՚, այսինքն` նա պատկանում է սպասարկող անձնակազմի, այլ ոչ թե առաջնորդների դասին: Հետաքրքիր է, իսկ հիմա, որպես լավագույն թեկնածու, ո±ւմ ՙսպասարկման դաշտերն՚ է ընկնելու բեղաթրաշ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մի պարադոքսալ բացահայտում է արել ՀԱԿ-ին հրաժեշտ տված ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ. ՙՈւզում եմ ամրագրել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արեց մի բան, որը երկար տարիներ չէր հաջողվում ՀՀ իշխանություններին. նա միջազգային հանրությանն ապացուցեց, որ անհնար է, որ Լեռնային Ղարաբաղը երբեւէ լինի Ադրբեջանի ենթակայության տակ՚: Անշուշտ, թեեւ ինչ-որ տեղ վիճելի, բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր միտք է, որը միանգամից ի ցույց է հանում, թե ինչպես է ավելորդություններից մաքրվում մարդու ուղեղը, հենց որ մարդը հրաժեշտ է տալիս այն մղձավանջին, որը կոչվում է ՀՀՇ: Եվ այդ դրական գործընթացին չի կարող խանգարել անգամ ԼՏՊ-ի հետ ունեցած վաղեմի խնամիական կապը:
Այն, որ ՀԱԿ-ը, որպես բազմակուսակցական միավորում, բարեհաջող քայքայվել է եւ տակը մնացել է համարյա թե անխառն ՀՀՇ, ակնհայտ է բոլորին: Սակայն զարմանալիորեն կան մարդիկ, որոնք պնդում են, որ դա չի կարող լինել, քանի որ չի կարող լինել երբեք: Այդ պնդողների մեջ է եւ ՙյուղը վրեն՚ ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Ու ինչով է նա պայմանավորում դա. ՙՈովհետեւ մենք ունենք շատ գիտակից եւ խարիզմատիկ լիդեր, որը, իրոք, շատ ճիշտ կարողանում է հաշվարկել մեր հնարավորությունները, նաեւ որի շուրջը համախմբված ենք մենք բոլորս: Ուրիշ բան, որ` այո, Կոնգրեսում մենք պիտի կարողանանք վերանայել մեր ձեւաչափերը, պիտի կարողանանք ուժեղացնել քաղխորհուրդը, ներգրավել մարդկանց, որոնք մեծ փորձառություն ունեն եւ կարող են շատ ավելի ակտիվ աջակցություն ցույց տալ մեր քաղաքական որոշումներին ու գործընթացներին՚: Լավ, էլ ո±ւմ է պետք այն միավորումը, որը բաղկացած է զրոներից ու պահպանվում է զուտ այն պատճառով, որ ամեն ինչ որոշում ու հաշվարկում է ՙանփոխարինելի առաջնորդը՚: Էլ ի±նչ վերադասավորումներ, ձեւաչափերի փոփոխություն, չէ± որ զրոներն ինչքան էլ իրար գումարես ու հանես կամ թեկուզ, իրարով բազմապատկես, տակը նույն զրոն է մնում: Ավելի լավ չէ±ր լինի բերեիք, Արշակ Սադոյանի ասած, ՙՀՀՇ-ի պոլի փետերը՚: Չէ որ ո°չ գրասենյակային ծախս կպահանջեն, ո°չ հաց, ո°չ ջուր, այլ ընդամենը մի պահարան:

