ՙԿԱՐԾԻՔԸ ՄԻ ԲԱՆ Է, ՔՎԵԱՐԿԵԼԸ` ԱՅԼ ԲԱՆ

Արխիվ 12-16

ԿԱՐԾԻՔԸ ՄԻ ԲԱՆ Է, ՔՎԵԱՐԿԵԼԸ` ԱՅԼ ԲԱՆ


Ի տարբերություն բազմակարծիք ՀԱԿ-ի, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը չի շտապի հայտարարություններ անել, թե կքվեարկի կառավարության ծրագրի օգտին կամ կմերժի այն:

Այս մասին ՙԻրավունք՚-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության նախկին ղեկավար, ՀՅԴ Բյորոյի անդամ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ. ՙՄեր քվեարկելը եւ ծրագրի վերաբերյալ մեր մեկնաբանությունը տարբեր բաներ են: Ես հիմա չեմ կարող մեկնաբանել մի բան, որը չեմ կարդացել: Բայց հարցը այն չէ, թե ինչ է գրել կառավարությունը, հարցն այն է, թե որքանով արժանահավատ է կառավարության ծրագիրը իրականացնելու ցանկությունը: Հենց այդտեղ է, որ ես որոշակի լուրջ կասկածներ ունեմ՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱԼ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

ՙ
Քոչարյանին պետք է քաղբանտարկյալի շորեր հագած նախագահի թեկնածու, սա սցենարի վարդագույն տարբերակն է. մնաց ճիշտ բեմադրության նյուանսները մշակեն, իհարկե եթե մինչեւ հիմա չեն մշակել... TV-ներին էլ առաջարկում եմ էլ շատ չտանջվել, վերցրեք, պատրաստի սցենար, վերնագիրն էլ հուշեմ. ՙՔոչարյանի գերիները՚,- ահա այսպիսի գրառում է թողել ՙՖեյսբուքում՚ ՙԺառանգության՚ երիտասարդական թեւի ամենաակտիվ գործիչներից մեկըª Դավիթ Սանասարյանը: Հիշեցնենք, որ նա այն ՙժառանգականներից՚ է, որ հակադրվում  է Րաֆֆի Հովհաննիսյանի անհասկանալի գծին: Իհարկե, կոնսպիրոլոգիայի տեսակետից հետաքրքիր միտք է, մանավանդ որ Օսկանյանիª ՙկրակն ընկնելու՚ եւ ԱԱԾ-ում ցուցմունքներ տալու ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէր: Ինչեւէ, դժվար է պատկերացնել, որ ՀՀ երկրորդ նախագահը կարողանա ռեալ ազդեցություն ունենալ ԱԱԾ-ի վրա, որ մի բան էլ ՙքաղբանտարկյալության՚ տեխնոլոգիայով ռեյտինգ բարձրացնելու օպերացիա իրականացնի:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԿՈՂՄ ԿՔՎԵԱՐԿԻ


ՀԱԿ-ն էլի ՀԱԿասությունների մեջ է: Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ խմբակցությունը ՀՀ կառավարության ծրագրին դեմ է քվեարկելու: Մինչդեռ ՀԱԿ անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշել է, որ եթե ներկայացվածը լավ ծրագիր լինի, ապա կողմ են քվեարկելու: Թե ինչպես հասկանալ այս տարաձայնությունն ու ում հավատալ ՀԱԿ-ում` ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ էլ չգիտի. ՙԵթե դուք հակասություն եք տեսնում, ոնց ուզում եք հասկացեք: Ես չեմ հասկանում, պարզ չեմ ասե±լ իմ վերաբերմունքը: Ասել եմ կբերեն ծրագիրը` կտեսնենք՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ԱՐԱՄ ԶԱՎԵՆԻՉԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԸ


ՙԱյս շրջանում ես հարցազրույցներ չեմ տալիս` լինի դա մեկ հարց, թե երեք՚,- ի պատասխան մեր զանգին, հայտնում է ՙՀանրապետություն՚ կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւ լռության ուխտ կապում լրատվամիջոցների հետ: Թե ինչո±ւ շատ հարցերի պատասխաններ չունի Արամ Զավենիչը, հավանաբար կիմանանք արդեն սեպտեմբերին նախընտրական խոստացված հանդիպումների ժամանակ, բայց այն, որ ստեղծված իրավիճակում վերջնական չի կողմնորոշվում վերոնշյալ կուսակցության առաջնորդն ու դեռ երկար չի ունենա որեւէ պատասխան, կամաց-կամաց պարզ է դառնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում