ՙԼՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ, ՈՐ ԿԱ ԿՈՂՄՆԱՊԱՀ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ՚
Արխիվ 12-16ՙԼՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ,
ՈՐ ԿԱ ԿՈՂՄՆԱՊԱՀ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ՚
Այս օրերին ԲՀԿ-ական ՙռմբարկու՚ պատգամավոր Վարդան Օսկանյանի շուրջ տեղի ունեցող դրամատիկ զարգացումների մասին զրուցեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ եւ ԲՀԿ հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ:
-Ինչպես հայտնի է, պարոն Օսկանյանը հայտարարել է, որ սերտ համագործակցել է եվրոպական մի շարք երկրների կառավարությունների հետ եւ գրանտներ ստացել: Արդյոք սա չի± նշանակում, որ այս կամ այն չափով, վերջինս, կախվածության մեջ է գտնվում այդ երկրներից:
- Իհարկե ոչ, որովհետեւ տարբեր քաղաքացիաիրավական հարաբերությունների կողմից, եւ տարբեր գործողությունների շուրջ կնքվող տարբեր պայմանագրերի կողմեր հանդիսացողները կարող են լինել տարատեսակ կարգավիճակ ունեցող անձինք, կազմակերպություններ, կառույցներ եւ, այդ թվում, նաեւ օտարերկրյա պետական կառույցներ: Տվյալ դեպքում կարեւոր է, թե ինչ գործառույթներ են իրականացվում այդ իրավական հարաբերությունների կամ պայմանագրերի շրջանակում, այլ ոչ թե ովքեր են կողմերը: Այսինքն, եթե ՀՀ-ի որեւէ պետական մարմին պայմանագրային հարաբերություններ ունեն որեւէ այլ երկրի կառավարության հետ, դա նշանակում է, որ մեր երկիրը կամ մարդիկ կախվածության մե±ջ են ընկնում:
- Չե±ք կարծում, որ հենց այնպես ոչ ոքի գրանտներ չեն տալիս կամ նման մասշտաբի պայմանագրեր չեն կնքում, իսկ եթե դա այդպես է, ուրեմն փոխադարձ մի բան պետք է ստանան:
- Փոխադարձ պետք է արվի այն, ինչ նախատեսված է պայմանագրով:
- Տեղյա±կ է արդյոք ԲՀԿ-ն այդ պայմանագրերից:
- Իհարկե ոչ, ես ինչ գործ ունեմ ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի` այլ կազմակերպությունների հետ ունեցած փաստաթղթերի կամ պայմանագրերի հետ:
- Պարոն Ուրիխանյան, կարելի± է ենթադրել, որ այս կապերը, տարբեր երկրների կառավարությունների հետ, ձեւավորվել են դեռեւս պարոն Օսկանյանի ԱԳ նախարար լինելու ընթացքում:
- Հարցը միանշանակ չէ եւ կարելի է ենթադրել հազար ու մի բան, եւ կարելի է ենթադրել ե°ւ այո, ե°ւ ոչ, ի±նչ պարտադիր է:
- Եթե հաշվի առնենք, որ նախարար լինելու ժամանակ լծակներն ավելի շատ են, չե±ք կարծում, որ հնարավոր է վաղուցվանից կնքված լինեին այդ պայմանագրերը:
- Ես քանի որ ԲՀԿ-ի պատասխանատուն եմ` հետեւաբար չեմ կարող այդ հարցին հստակ պատասխան տալ:
- Այդ դեպքում, արդյոք ԲՀԿ-ն համամի±տ է Վ. Օսկանյանի այն հայտարարությանը, որ իր նկատմամբ կիրառվում է քաղաքական հետապնդում:
- Ուզում եմ տեղեկացնել, որ իմ նախորդ օրվա հայտարարության համեմատ, այսօր ցանկանում եմ ընդգծել, որ ինձ համար արդեն զարմանալի է դառնում այն տեղեկատվական տարափը, եւ յուրահատուկ եզրույթներով ձեւակերպումների շրջանառությունը տեղ են գտնում լրատվամիջոցներում, այդ թվում մատուցվում Ազգային անվտանգության ծառայության կողմից, որը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ սակայն նորմալ չի ասվում եւ նույնիսկ հակառակը, այնտեղ ասվում է, որ ինչ-ինչ պայմանագրային թերի ձեւակերպումների պատճառով առաջացել են հարկային պարտավորություններ, որոնք չեն կատարվել, որի առթիվ հարուցվել է քրեական գործ: Չե±ք կարծում, որ սա առաջին հերթին վարչական գործողությունների առիթ հանդիսացող երեւույթ է, եւ, ի դեպ, հաղորդագրության սկզբում նշվում է, որ դրանից հետո, քրեական գործի շրջանակներում հարկային ստուգումներ են նշանակվել: Չե±ք կարծում, որ սկզբից պետք է հարկային մարմինները սրանով զբաղվեին, եւ միայն հետո որեւէ հանցակազմ հայտնաբերվելու դեպքում հարուցվեր քրեական գործ:
- Ձեր խոսքից, այնուամենայնիվ, ենթադրելի էր այն, որ Դուք եւս կարծում եք, որ պարոն Օսկանյանի նկատմամբ կան քաղաքական հետապնդումներ, այդ դեպքում ի±նչ է պատրաստվում անել կուսակցությունը
- Ինձ թվում է, որ նման ձեւակերպումները ավելի շատ կոնկրետ նպատակ են հետապնդում եւ դա, իմ կարծիքով, ավելի շատ անձի համբավը ստվերելու նկրտումներ ունի: Այնուամենայնիվ լուրջ մտահոգություն ունեմ, որ կա կողմնապահ վերաբերմունք, որովհետեւ որեւէ մեղադրանք եւ փաստեր հրապարակված չեն, եւ խոսք է գնում ինչ-որ թվերի մասին, որ տարբեր թվեր տարբեր տեղեր կարող են շրջանառվեն, տվյալ դեպքում հարց է, կա± այդտեղ հանցակազմ, թե± ոչ, եւ եթե չկա, ապա ինչի± համար տարածել այդպիսի խոսակցություններ, որը ոչ միայն ձեր, համեմատաբար անկողմնակալ թերթը, այլ բազմաթիվ այլ` կողմնապահ լրատվամիջոցներ հաճույքով շրջանառում են: Այդ առումով ես հայտարարել եմ, որ մենք ուշի-ուշով հետեւելու ենք դեպքերի զարգացումներին եւ անիրավաչափ գործողություններ նկատելու դեպքում անմիջապես արձագանքելու ենք:
- Նախընտրական եւ հետընտրական շրջանում Վ. Օսկանյանը, Գ. Արսենյանը եւ Ն. Զոհրաբյանը քննադատության են ենթարկում կառավարության գործունեությունը: Ինչպե±ս եք վերաբերվում կառավարության նոր ծրագրին:
- Նոր ծրագրին կարող եմ անդրադառնալ այն ժամանակ, երբ այն կներկայացվի ինձ` որպես ԱԺ պատգամավոր մասնավորապես եւ, ընդհանուր առմամբ, խորհրդարանին: Հնգօրյա ժամկետում այն կուսումնասիրենք եւ կկազմենք եզրակացություն:
- Եթե հաշվի առնենք այն, որ արդեն իսկ Ձեր կուսակիցների կողմից կառավարության ծրագրերի հետ կապված կան դժգոհություններ, ի±նչ կասեք:
- Պետք է հիշեցնեմ, որ ես տարբեր առիթներով քննադատության եմ ենթարկել նախկին կառավարության գործունեությունը, որը ինձ համար անհայտ է, նույն կազմով է պահպանվելու, թե` ոչ, բայց, ըստ վարչապետի եւ սակավաթիվ նշանակվածների, կարծում եմ, որ պահպանվելու է:
- ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ կուսակցությունը քվեարկելու է միատեսակ: Սակայն ԱԺ նախընտրական շրջանում բազմիցս նկատվում էր կուսակցության ներսում տիրող տարակարծությունը: Ակնհայտ նկատվում էր օսկանյանական թեւը, ովքեր անընդհատ դժգոհություններ էին արտահայտում ամեն ինչի նկատմամբ, եւ կար մի թեւ, ովքեր հիմնականում գոհ էին կառավարությունից, իշխանություններից եւ այլն: Ինչպե±ս կարող են այս երկու տարբեր խմբերը միատեսակ քվեարկեն:
-Կարծիքներ կարող են հնչել տարբեր, բազմաթիվ ու բազմապիսի, բայց կարծիքը դեռ քվեարկություն չի, բացի այդ, կարծում եմ, որ կարեւոր ու վճռորոշ հարցերում մենք հիմնականում միակարծիք ենք եւ միահամուռ արտահայտվել ու արտահայտվելու ենք: Խոսքը գնում է այսօրվա խմբակցության մասին, եւ եթե Դուք նկատել եք, խմբակցության կազմում կան զգալի փոփոխություններ, այդ թվում գուցե տարակարծությունների պատճառով:
- Կարելի± Է իմանալ, թե կոնկրետ որտեղ կոմպրոմիսի եկան ԲՀԿ-ում գտնվող երկու ծայրահեղ հակառակ կարծիքներ ներկայացնող ներկայացուցիչները:
- Անկեղծ ասած չեմ հասկանում, թե ի±նչ ծայրահեղությունների մասին եք խոսում:
- Խոսքը գնում է այն մասին, որ ձեր կուսակցության ներսում կար ակնհայտ օսկանյանական թեւ, որը անընդհատ դժգոհում էր կառավարությունից, իսկ դրան հակառակ ԲՀԿ նախարարները նշում էին, որ բավական գոհ են թե կառավարության, եւ թե իրենց աշխատանքից:
- Մեր նախարարների աշխատանքը չի կարող հանդիսանալ որպես դրական գնահատական ամբողջ կառավարության աշխատանքի հանդեպ: Ինչ վերաբերվում է կոմպրոմիսի գալուն, ապա նման բան չկա, եւ պարզապես կարեւորագույն հարցերի շուրջ վստահ եմ, որ մենք միակարծիք ենք: Ժամանակը կգա ցույց կտա, եւ այն ինչը դեռ տեղի է ունենալու, չեմ կարող խոսել դրա մասին:
- Ի±նչ եք կարծում այնուամենայնիվ, ԲՀԿ-ն կո±ղմ, թե± դեմ կքվեարկի կառավարության ծրագրին:
- Անկեղծ ասեմ, մենք ունեցել ենք խմբակցության նիստ եւ եկել ենք այն եզրակացության, որ մինչեւ չծանոթանանք ծրագրերին, շարունակել քննարկումը անիմաստ է:
- Բայց չէ որ ԲՀԿ նախագահը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի հետ:
- Այո, ԲՀԿ առաջնորդը հանդիպել ու քննարկել է որոշակի հարցեր, այդուհանդերձ կառավարության ծրագիրը քննարկվելու է խմբակցության կողմից, որը կներկայացվի խորհրդարան:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

