ՙԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՚

Արխիվ 12-16


ՙԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՚



Հայտնի է, որ օրերս հանրապետության տարբեր մարզերում` Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, տեղացել են հորդառատ անձրեւներ, կարկուտ, որից առաջացել են հեղեղներ: Արագածոտնի մարզում կարկտահարությունը տեւել է շուրջ 1 ժամ, որի հետեւանքով ամբողջությամբ վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաներ, ցորենի դաշտեր, բերքատու ծառեր: Իսկ դա նշանակում է, որ ինչքան էլ տարիներ շարունակ խոսում են Հայաստանում հակակարկտային համակարգ ձեւավորելու մասին, մեկ է, հայ գյուղացին տուժել եւ տուժում է կարկտահարությունից:
Մանրամասները ճշտռելու ակնկալիքով զրուցեցինք Նոր Ամանոսի գյուղապետ Ա. Ալեքսանյանի հետ:
- Էլ ինչ ասեմ, բան մնա±ց ասելու: Գյուղն ամբողջությամբ ավերվել է կարկուտից: Բերքը խակ-խակ թափվել է, ցորենը ոչնչացվել Է, քսան գլուխ ոչխար է դաշտում սատկել:


Բայց էդ լրիվ հեչ. էդ չարաբաստիկ սելավի զոհը դարձավ գյուղի բնակիչ 15-ամյա Կարեն Գալոյանը: Էրեխեն հոր հետ դաշտում չոբանություն էր անում, կարկուտի ուժեղանալուն պես հերը էրեխուն տուն ա ուղարկել: Ճանապարհին սելավը ուժեղացել ա, էրեխեն սայթաքել է, ջուրը քշել-տարել, հասցրել ա մինչեւ Մեծամոր: Խեղճ ընտանիքի էրեխա էր, ծնողները հազիվ են ծերը ծերին հասցնում:
Իսկ նույն մարզի Ձորագլուխ համայնքում, նախնական տվյալներով, կարկուտը վնասել է 10հա կարտոֆիլի ցանքատարածք:
Արմավիրի մարզում տեղացած կարկուտի եւ անձրեւների հետեւանքով վարարել են մարզի Այղր լճի ջրերը եւ լցվել գյուղերը: Ինչպես փաստում են գյուղացիները, վնասվել են ոչ միայն ցանքատարածություններ եւ պտղատու ծառեր, այլեւ բնակելի տներ, խախտվել է էլեկտրականությունը:
Կարկտահարությունից տուժել են մարզի Մեծամոր քաղաքը, Մայիսյան, Ակնա լիճ, Արշալույս, Ծաղկունք, Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ, Նորավան գյուղերը:
Ըստ Արմավիրի մարզից ստացած նախնական տվյալների, մարզում շուրջ 600հա գյուղատնտեսական նշանակության տարածքներ են լրջորեն վնասվել: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը համայնքներում վնասի հաշվարկ է կատարում: Դեռեւս հայտնի չեն ստույգ թվեր, բայց նախնական գնահատականներով` վնասի չափն այս անգամ շատ մեծ է: Չնայած անհասկանալի է, թե ամեն մի կարկտահարությունից հետո ինչո±ւ են համառորեն հաշվարկներ կատարում, դրանից գյուղացուն ի±նչ օգուտ...
Գեղարքունիքի մարզում շուրջ 45 րոպե տեւած ուժեղ կարկուտից տուժել են ոչ միայն ցանքատարածություններ, այլ նաեւ հեղեղվել են գետափնյա բազմաթիվ տներ: Լճափ համայնքում կարկտահարության հետեւանքով սատկել է 10 գլուխ ոչխար, Գավառ քաղաքի Զ. Անդրանիկ փողոցից դեպի Կարմիր գյուղ տանող ճանապարհահատվածի շուրջ 8 մետր բարձրությամբ պատը փլվել է` փակելով ամբողջ ճանապարհահատվածը: Իսկ Նալբանդյան փողոցում փլվել է հին տան պատը:
Տավուշի մարզի բնակիչներն էլ ասում են, որ նման կարկուտ դեռ չեն տեսել. ՙՁվի մեծության կարկուտ էր գալիս՚: Այստեղ կարկտահարության հետեւանքով սատկել են ընտանի կենդանիներ:
Աղետի պատճառած վնասի ծավալներն իմանալու ակնկալիքով դիմեցինք ԱԻՆ-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից էլ ստացանք հետեւյալ պատասխանը.
- Աղետի պատճառած վնասների չափերը ճշտվում են: Յուրաքանչյուր մարզում ստեղծվել է համապատասխան հանձնաժողով: Առայժմ այսքանը կարող ենք ասել:
Մենք փորձեցինք ճշտել նաեւ, թե ի±նչ է մտածում Գյուղնախարարությունը կարկտահարությունը կանխելու ուղղությամբ, եւ դիմեցինք այդ կառույցի լրատվական բաժին, եւ ստացանք հետեւյալ պատասխանը.
- Նախկինում Գյուղնախարարությունից հակակարկտային կայաններ տեղադրում էր, բայց հետո այդ գործառույթը վերցրեցին, եւ արդեն որերորդ տարին է, այդ գործառույթները համակարգում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Այնպես որ, ի±նչ պետք է անի Գյուղնախարարությունըª ըստ Ձեզ:Եվ իրոք, ի±նչ պետք է անի Գյուղնախարարությունը: Քանի որ հարցադրումը մեզ էր հասցեագրված, փորձենք հուշել: Ելնելով վերջին քսանամյակի այն տխուր փորձից, որ այդպես էլ անհասկանալի է, թե առհասարակ ինչ պետք է անի, ավելի ճիշտ` ինչ է անում գյուղնախարարությունը, երեւի այս դեպքի համար էլ կարելի է ասել` ոչինչ:
Բայց մյուս կողմից էլ, ի վերջո, չմոռանանք, որ գյուղնախարարն ու արտաքին իրավիճակների նախարարը կուսակցական գործընկերներ են` այդ երկու նախարարություններն էլ դեռ վերահսկվում են ՕԵԿ-ի կողմից եւ, հնարավոր է, որ էլի կվերահսկվեն: Այնպես որ, գոնե կուսակցությունում մեկ-մեկ հանդիպելիս գյուղնախարարը կարող էր բողոքել արտակարգ իրավիճակների նախարարին, թե այդ ի±նչ է հակակարկտային համակարգի վիճակը: Ընդ որում, կուսակցությունը եւս պետք է արտակարգ իրավիճակների նախարարին հորդորեր այդ հարցը կարգավորել, քանի որ դրանից իրենց նախարարության վերապահված մյուս ոլորտն է հայտնվում ծանրագույն վիճակում:
Գյուղնախարարության չինովնիկներին հիշեցնենք նաեւ, որ այդ երկու նախարարները նաեւ նույն կառավարության անդամներն են: Այնպես որ, որպես ՙինչ անենք՚ հարցադրման պատասխան, հուշում ենք, որ կառավարության մակարդակով գյուղնախարարը կարող էր դժգոհել հակակարկտային համակարգի վատթարագույն վիճակից:
Եվ, վերջապես, եթե այս ամենից հետո էլ անելու բան չեն տեսնի, ապա ճիշտ կլիներ գյուղնախարարության բարձրաստիճան չինովնիկներով առաջին իսկ կարկտահարության ժամանակ դուրս գային դաշտ` բաց երկնքի տակ: Դրանից հետո հաստատ անելու բան կգտնեին:
Եվ, քանի որ կարկտահարության թեմայից անցանք գյուղատնտեսությանը, մեկ դրվագի եւս անդրադառնանք: Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ խորհրդակցություն էր գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) ղեկավարների մասնակցությամբ: Եվ ահա, նախարարությունը տարածել էր նման հպարտ տոնայնությամբ հաղորդագրություն, թե. ՙԳԱՄԿ-երի ղեկավարները մանրամասնորեն անդրադարձել են ցածրադիր գոտում արդեն սկսված բերքահավաքին, կերի կուտակմանը, բույսերի պաշտպանության ուղղությամբ կատարվող աշխատանքներին, կենդանիների հակահամաճարակային բուժումներին, ընդհանրացնելով, որ տարվա ցուցանիշները անհամեմատ բարձր են լինելու 2011 թվականից՚:
Ճիշտն ասած, այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչով է պայմանավորված այդ ոգեւորությունը, մասնավորապես` որ ՙտարվա ցուցանիշները անհամեմատ բարձր են լինելու 2011 թվականից՚: Որտեղի±ց են դա մոգոնել, երբ նույնիսկ պաշտոնական տվյալներով ներկայումս գյուղատնտեսությունը անցած տարվա համեմատ աճել է ընդամենը 1,1 տոկոսով: Ցուցանիշ, որը ոչ թե գլուխ գովելու, այլ միայն պատկան չինովնիկներին չվաստակած հանգստի քշելու տրամադրություն է առաջացնում:

Պատրաստեց ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում