ԷՍ ԷԼ ԵՎՐՈՊԱՆԵՐԻ ԽԵՐԸ
Արխիվ 12-16![]()
ԷՍ ԷԼ ԵՎՐՈՊԱՆԵՐԻ ԽԵՐԸ
Եթե սխալվում եմ, ինձ կուղղեն Հայաստանի Երրորդ Հանրապետության Արդարադատության բոլոր ժամանակների նախարարները: Այսինքն, նրանք պետք է հերքեն այն փաստը, որ քրեական ու քրեադատավարական օրենքներով ազգին երջանկացնելու չարաբաստիկ պահերին չեն հավաստիացրել մեզ, որ իրավական այդ ակտերը համաձայնեցվել էին Վենետիկյան միջազգային հանձնաժողովի հետ, որոնք հայ ազգի լավագույն եվրոբարեկամներն են: Այսօր պարզվում է, որ մեզ դեպի համամարդկային արժեքները տանող օրենքների նախագծերը մենք առաջին հերթին պետք է համաձայնեցնեինք… աղանդավորական կազմակերպությունների հետ: Այսպիսի եզրակացության, եթե ոչª համոզմունքի ես հանգում, երբ տեղեկանում ես, որ արդարադատության ներկայիս նախարարը ՙուշացած՚ բանակցություններ է նախաձեռնել… հանցագործների հետ:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Ելնելով սույն հրապարակման ներածական մասում նշված անցյալի հեռանկարներից, ողբալի է ներկայանում նողկալի այն փաստը, որ ՀՀ կառավարությունը այսօր մտահոգված է այն փաստով, որ` ՙԵհովայի վկաներ՚ կրոնական կազմակերպության բազմաթիվ անդամներ Եվրոդատարանում ՙՀայաստանի դեմ բողոքներ են ներկայացրել՚: Լրջագույնս քննարկելով օրահաս այդ հարցը, կառավարությունը հանգել էր այն եզրակացության, որ եկել է ժամանակըª մեր Եռագույնը փոխարինել սպիտակ լաթով, գնալ-մտնել բանտախցեր եւ սիրաշահել այնտեղ իրենց ՙհամաեվրոպական՚ հաղթանակը տոնող դասալիքներին… Կոպի±տ է հնչում: Այնինչ` սա դեռ իրավապաշտպանի բառապաշարից է. լսեք ու ընթերցեք Անկախ Հայաստանի Քաղաքացուն.
Ոչ հեռու անցյալումª Արդարադատության նախարար եւ ոչ հեռու ապագայումª նույն սպասումներ ունեցող Հրայր Թովմասյանը ամենայն լրջությամբ համարում է, որ հանցագործների հետ բանակցությունները կնպաստեն պետությանը տնտեսել մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար դոլար: Բանը նրանում է, որ Եվրոպական դատարանը արդեն դատապարտել է Հայաստանինª 10-հազարական դոլարի չափով փոխհատուցել 3 աղանդավոր-կալանավորներին, ովքեր անազատության մեջ են հայտնվել զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով: Որպեսզի 3-ը չդառնա 30 կամ 300, նախարարը որոշել է նրանց խնդրել հետ կանչել Միջազգային դատարան ներկայացված բողոքները…
ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՌԻԹ
Ինչ խոսք. ՙկառավարական՚ այդ նախաձեռնությունը անչափ օրահաս է, քանի որ, օրինակ, 10 օրից ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պետք է լսի 18-ամյա հերթական ՙԵհովայի վկա՚
Արթուր Մհերի Ասլանյանի գործը: Կրոնական ուսմունքների մեջ յուրովի ՙխորացած՚ գյումրեցի այդ պատանին մարզային դատարանի դատավճռով դատապարտվել է 30 ամիս ժամկետով ազատազրկման:
Ինչի համար…
Եթե հրապարակված չլինեին Եվրոդատարանի որոշումները, կարելի կլիներ պնդել, թե Արթուրը գիտակցաբար ՙզոհաբերում՚ է իրենª հանուն իր հավատի, որը նրան թույլ չի տալիս ծառայել Հայկական բանակում կամ անցնել այլընտրանքային զինծառայության: Միջազգային դատարանի վերը հիշատակված որոշումների համաձայն, Արթուրի ՙնախորդները՚, նման պատժին արժանանալու դիմաց, ստանալու են 10.000 եվրո (ըստ եվրոպական արժեքների` 330 եվրո յուրաքանչյուր ՙնստած՚ ամսվա համար.- Ա. Ա.): Իսկ թե ո±վ է վճարելու այդ ՙաշխատավարձը՚` այդ մասին քիչ հետո:
Դատավարության ընթացքում Արթուրը եւ նրա մայրը մոտավորապես ՙնույնաբովանդակ՚ ներկայացրեցին իրենց կրոնական-գաղափարական համոզմունքները…
ՄԱՏԹԵՈՍԸ` ՙԵՀՈՎԱԿԱՆ՚
Քաղվածք դատավճռից. ՙԱռաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչելով նշել է, որ ինքը հարգում է օրենքները, գիտակցում է քրեական պատասխանատվության մասին, սակայն Աստվածաշնչի 2-րդ օրենքի համաձայն 5;17 համարում նշված է ՙմի սպանիր՚, Մատթեոսի ավետարանում` 5;44 համարում նշված է ՙՍիրիր թշնամուդ եւ աղոթիր նրանց համար՚, եւ այդ ու մյուս սկզբունքներից, կրոնական համոզմունքներից ելնելով հրաժարվում է մեկնել ծառայության: Նա հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը, անդամակցելով Եվրոպայի խորհրդին, ստանձնել է եվրոպական չափանիշներին համապատասխանող այլընտրանքային քաղաքացիական ծառայություն ստեղծելու պարտավորություն, ընդունել է այլընտրանքային ծառայության մասին օրենք, սակայն այդ օրենքով Հայաստանի Հանրապետությունում գործող այլընտրանքային ծառայությունը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, քանի որ այդ ծառայությունները գտնվում են զինվորական վերահսկողության ներքո, այն երկարաժամկետ է, եւ նման պայմաններում էլ ինքը հրաժարվում է մեկնել ժամկետային եւ այլընտրանքային ծառայության՚:
Այդ ո±ր սրիկան է մտցրել երիտասարդի գլուխը, թե իմ Քրիստոս-Աստծո աշակերտ Մատթեոսը որեւէ կապ ունի այն Յախվեի (Եհովայի) հետ, որի նողկալի փարիսեցի ծառաները մշտապես փորձել են հերքել Հիսուս Քրիստոսիª Աստված լինելու փաստը, վերագրելով նրան Եհովայի կամակատարի դերը…
Պետք չէ լինել աստվածաբան, արձանագրելու համար, որ ՙԵՎ՚-ները հայ երիտասարդներին ուղղորդում են ժամանակակից Հուդայի ճանապարհով` վաճառել հայրենիքը 330 եվրոպական արծաթով…
ՎՃԱՐԵԼՈՒ Է ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐԸ
Եվրոպական ՙփալանը՚ ենթակա է փակվելու պետական բյուջեից: Իսկ տեղյա±կ են արդյոք, թե ինչ գումարներից է հիմնականում կազմավորվում ՙբոյախանի՚ այդ կարասը…
Ամսական 330 եվրոն` Հայաստանի բնակչության առնվազն 90 տոկոսի երազանքն է: Իսկ այդ 90 տոկոսը կազմում են զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները, թշնամու գնդակից ու ականից հաշմանդամ դարձածները, Հայկական բանակում ծառայածներն ու ծառայողները, նրանց ծնողները, պատերազմող երկրի թոշակառուները, երեխաները…
Այս ամենը ՙեվրոպաներին՚, անշուշտ, չի հետաքրքրում:
Իսկ մե±զ, մեր շփոթված կառավարությանը, դատական համակարգին…
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ Է ԵԴ-Ի ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Հրայր Թովմասյանը հայտարարել էր, թե ուսումնասիրելու է Եվրոդատարանի որոշումները: Ուշացած, սակայն շատ գովելի մտադրություն:
Իսկ ո±րն է լինելու ՙուսումնասիրությունների՚ հերթականությունը: Եթե` աղանդավորների ՙխախտված՚ իրավունքների առաջնահերթությամբ, ապա դա միանշանակորեն կլինի ազգավնաս աշխատանք: Համոզված եմ, որ շատ ավելի հետաքրքիր եւ արդյունավետ կլինի ուսումնասիրությունները սկսել այն ՙորոշումներից՚, որոնցով քաղաքացիների բողոքները թողնվել են առանց քննության: Կարծում եմª իսկը ժամանակն է պահանջել միջազգային դատարանից, որպեսզի նա հիմնավորի չքննված բողոքների պատճառները, քանի որ դրանցից պարզ կդառնա, որ մեր քաղաքացիների դարդերն ու ցավերը այդ դատարանին հետաքրքրում են բացառապես ՙչաղ ու երջանիկ՚ Եվրոպայի չափանիշներից ելնելով…
Հեռու գնալ պետք չէ: Այդ առումով անչափ պերճախոս է դատական մեր բարձրագույն ատյանի` ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից օրերս արձանագրված փաստը: ՙՊաշտպանվելով՚ փաստաբանների կողմից իրեն ներկայացված մեղադրանքից առ այն, որ Վճռաբեկ դատարանն, առանց որեւէ պատճառաբանության, առանց քննության է թողնում քաղաքացիների վճռաբեկ բողոքները եւ ՙվագոններով՚ դրանք վերադարձնում է բողոքաբերներին, հայրենական դատարանի կարկառուն գործիչները, աղանդավորների պես, հղում էին կատարել Եվրոպական դատարանի ՙտղերքի՚ եզրակացությանը: Վճռաբեկ դատարանի ՙպաշտպանական՚ հայտարարությունից համապատասխան հատվածը ներկայացնում ենք առանց մեկնաբանության. ՙԲացի այդ, եթե հայտարարությունը հեղինակած փաստաբաններին հայտնի լիներ դատական համակարգի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հանձնարարականների պահանջները այն մասին, որ երրորդ ատյանի դատարան պետք է ներկայացվեն այնպիսի բողոքներ, որոնք արժանի են քննարկման այն հիմքով, որ զարգացնում են իրավունքը եւ նպաստում են օրենքի միատեսակ կիրառմանը, ապա կարծում ենք, որ հայտարարությունում նման մերկապարանոց եզրահանգումներ տեղ չէին գտնի:
Ինչ վերաբերում է հայտարարությունը հեղինակած փաստաբանների` վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին որոշումների բավարար պատճառաբանված չլինելու կարծիքին, ապա ներկայացնում ենք Եվրոպական դատարանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Ուշագրավ է, որ այն վերաբերում է հենց ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշման պատճառաբանությանը: Եվրոպական դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ Դիմումատուն պնդում է, որ Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունվարի 15-ի որոշումը բավարար պատճառաբանված չէ, Դատարանը, ինչպես նշել է նախկինում, հարգելով բողոքարկման իրավունքը, նշում է, որ այնտեղ, որտեղ գերագույն դատարանը մերժում է գործը քննության ընդունելը այն հիմնավորմամբ, որ նման գործերի ընդունելության համար իրավական հիմքեր չկան, շատ սահմանափակ հիմնավորումը կարող է բավարարել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները՚:
ԴԱՏԱՎՈՐՆ ԱԶԳՆ Է, ՄԵՂԱԴՐՈՂԸ` ՆՈՒՅՆՊԵՍ
Հրայր Թովմասյանը մոռացել էր տեղեկացնել կառավարությանը այն մասին, թե այն գործերը, որոնց առնչությամբ Հայաստանին ՙհոգնա՚ էր նշանակել եվրոպական բուժակը, քննվել էին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից, թե դրանք համարվել էին ՙչպատճառաբանված՚ բողոքներ: Եթե ճանապարհածախսերը անիմաստ չլինեին, նպատակահարմար կդառնար Ստրասբուրգ եւ ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ բանակցությունների գործուղել, օրինակ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին…
Եթե, իհարկե, մինչ այդ, պատերազմող Հայաստանի քաղաքացին չթքի այն եվրոպաների վրա, որը դարեր շարունակ ուսանելով համամարդկային արժեքները Մխիթար Գոշի ՙԴատաստանագրքով՚, այնուամենայնիվ, դավաճանեց թե իր Տիրոջը եւ թե մարդ-արարածի բնությանը…
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

