ՙՙՙՙՙՙՈՎ ՎՃԱՐՈՒՄ Է, ՆԱ ԷԼ ՊԱՏՎԻՐՈՒՄ Է ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՈՎ ՎՃԱՐՈՒՄ Է, ՆԱ ԷԼ ՊԱՏՎԻՐՈՒՄ Է ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ՙ
Փաստարկ՚ ակումբում, ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, հիմնականում խոսեց արտաքին քաղաքականության եւ սահմանամերձ գյուղերում տեղի ունեցած վերջին դիվերսիոն հարձակումների եւ դրա հետեւանքների մասին:
դրբեջանի կողմից իրականացված սադրանքները մեկ անգամ եւս վկայում են այն մասին, որ այն ֆաշիստական, նացիստական եւ տեռորիստական պետություն է: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչու է միջազգային հանրությունը քաջալերում Ադրբեջանի նման գործողությունները: Մենք, բնականաբար, պետք է հարց ուղղենք, թե ինչպես պատահեց, որ Քլինթոնի այցի կապակցությամբ հատկապես տեղի ունեցան այդ դեպքերը եւ ակնհայտ է, որ այդ այցը ու Ադրբեջանի տեռորիստական գործողությունները նորից համընկան:
Բանն այն է, որ Միացյալ Նահանգները եւ որոշ եվրոպական երկրներ իրենց քաղաքականությամբ քաջալերում են Ադրբեջանի ռասիստական դրսեւորումները եւ զավթողական քաղաքականությունը: Այն նույն ձայնապնակը, որը վերաբերվում է տարածքային ամբողջականության սկզբունքին, որը որեւէ կապ չունի ԼՂՀ-ի խնդրի հետ, ԱՄՆ-ն ու եվրոպական որոշ երկրներ, անընդհատ կրկնում են ու դրանով քաջալերում ադրբեջանցիներին, եւ չեն հասկանում, որ այսօր դրա հետեւանքով Ադրբեջանը ցանկանում է նորանոր ագրեսիաներ իրականացնել: Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը եւ Հայաստանում ՌԴ-ի ռազմակայանի ղեկավարությունը պետք է հանդես գան համապատասխան հայտարարությամբ, որովհետեւ ՀԱՊԿ-ի անդամ երկրիª այսինքն Հայաստանի սահմանները ենթարկվում են հարձակումների, որի արդյունքում, ցավոք, ունեցանք զոհեր:
ՕՏԱՐ ՇԱՀԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐԸ
Իսկ ՀՀ-ի որոշ քաղաքական գործիչներ ամեն բան օգտագործում են, նույնիսկ ամենասուրբ ու նվիրական գաղափարները, ներքաղաքական ու սեփական խնդիրները լուծելու համար, ինչպես օրինակª ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն է, Րաֆֆի Հովհաննիսյանը, ովքեր վերջին դեպքերի հետ կապված ասացին, թե իբրեւ բալանսը փոխվել է հօգուտ Ադրբեջանի, այն դեպքում, որ պատկերն ամբողջությամբ հակառակն է եւ թշնամին բազմակի ավելի շատ զոհեր է տվել: Ես չէի ցանկանա, որ ընդդիմությունը գոնե այդ հարցում, իրեն պահեր որպես օտար պետության շահերի գործակալ: Առանձին դեպք է Օսկանյանը, որը համագործակցելով ֆինանսավորվել է մի շարք երկրների պետական աղբյուրներից, իսկ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը:
ՍԻՄ կուսակցությունը վրդովված է ԱՄՆ-ի պահվածքից, հատկապես վերջին շրջանում ինչ-որ պարգեւատրումներ եւ դրամաշնորհներ են տալիս, այն մարդկանց, ովքեր Հայաստանում չեն ընկալվում եւ չեն ընդունվում: Միացյալ Նահանգները քաջալերում են այն մարդկանց գործողությունները ովքեր իրենց պահվածքով հասարակության հանդեպ վիրավորական դրսեւորումներ են ունենում, փորձելով դրանք ներկայացնել որպես Հայաստանում մարդու իրավունքների պաշտպաններ: Նախ ես կոչ եմ անում ԱՄՆ-ին ու Բրիտանիային չխառնվել Հայաստանի ներքին գործերին, չփորձեն ոտնահարեն մեր հասարակության իրավունքը ազատորեն ապրելու այնպես ինչպես մենք ինքներս ենք ցանկանում: Ինչ վերաբերվում է փոքրամասնությունների իրավունքներինª սեռական, կրոնական, ապա ոչ ոք չի պատրաստվում սահմանափակել կամ վիրավորել նրանց, բանն այն է, որ նրանք դրսեւորում են ագրեսիվ վարքագիծ: Իսկ մենք պարտավոր ենք մեր հասարակությանը պաշտպանել նման ագրեսիվ դրսեւորումներից եւ որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ պետք է պահպանենք մեր կրոնը, դա մեր իրավունքն է: Իսկ սեռական փոքրամասնությունները փորձում են իրենց այլասերված դրսեւորումները ի ցույց դնել հասարակությանը: Այսպիսով, մենք դիմում ենք ԱՄՆ-ին ասելով, որ իրենց այլասերվածությունն ու անբարոյականությունը, որը մտած է իրենց հասարակության մեջ ու քայքայում է այն, պահեն իրենց եւ չփորձեն բերել մեր երկիր, քայքայելու ու ոչնչացնելու մեր ինքնությունը:
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ԿԱԶԱՏԱԳՐԵՆՔ
-Որքան շարունակելի կլինեն Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները, եւ ի±նչ եք կարծում, պատերազմ կսկսվի, թե± ոչ:
- Քանի դեռ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը քաջալերում են Թուրքիայինª չճանաչելով Ցեղասպանությունը, քաջալերում են Ադրբեջանինª չճանաչելով ԼՂՀ-ի անկախությունը, ապա այս երկրները շարունակելու են իրենց ագրեսիվ գործողությունները ՀՀ-ի դեմ. լինի դա շրջափակումը, դիպուկահարների պատերազմը, դիվերսիոն խմբերի հարձակումը, ինֆորմացիոն պատերազմը, նացիստական դրսեւորումները: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ պատերազմ չի լինի, որովհետեւ Ադրբեջանը հասկանում է, յուրաքանչյուր գործողության դեպքում տալու է տասնապատիկ ավելի զոհեր եւ Հայաստանը կճեղքի շրջափակումը եւ այս անգամ չի կորցնի Նախիջեւանը ազատագրելու հնարավորությունը:
Եթե Ադրբեջանը գտնվի այնքան անխելք, կամ նրանց ինչ-ինչ ուժեր դրդեն պատերազմի, իսկ ինչպես հայտնի է նրանց հիմնականում դրան է դրդում Թուրքիան, ապա միակ պետությունը, որը կշահի դրանից` Հայաստանն է: Այդկերպ մենք կազատագրենք Նախիջեւանը, որը թույլ կտա մեզ բացել երկաթգիծ դեպի Իրան, կպրծնենք հսկայական ծախսերից, որը պետք է իրականացնեինք Սյունիքով դեպի Իրան նոր երկաթգիծ կառուցելու համար:
Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ իբր իրենց հասարակությունը, ռազմական ուժերը արդեն չեն դիմանումª պատերազմել են երազում, եւ այդ հնարքով Միացյալ Նահանգների եւ որոշ եվրոպական երկրների ձեռքով փորձում են լուծել այն խնդիրը, որը իրենք չեն կարողանում իրականացնելª Հայաստանին պարտադրել զիջումների գնալ: Բայց Հայաստանը պատերազմական վիճակում իրավունք ունի կանխարգելիչ գործողություններ իրականացնել եւ բացել իր ճանապարհները: Միաժամանակ, նման իրավիճակում պետք է դադարեցնել ամերիկացիների կողմից սիրված փոքրամասնութունների գործունեությունը, եւ, եթե օրինակª Եհովայի վկաները չեն գնում բանակ, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն ու բանտ նստեն:
- Ի±նչ եք կարծում, արդյոք հայկական կողմի պատասխանը, մինչ օրս, եղել է համարժեք, թե° ռազմական, թե° դիվանագիտական ասպարեզում:
- Կարծում եմ, որ մենք պարտավոր չենք լինել համարժեքության դաշտում, այլ կարող ենք նաեւ ոչ համարժեք պատասխան տալ, որը ավելի էֆեկտիվ կլինի:
- Քննարկման առարկա դարձավ ԱՊՀ ինստիտուտի ղեկավար Զատուլինի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ ամենայն հավանականությամբ խնդրի լուծման բանաձեւն է եւ ինչը Մոսկվան փորձելու է ամեն կերպ իրականացնել, որ Արցախի անկախության դիմաց տրվեն որոշ տարածքներ: Ի±նչ եք կարծում, որքանով է դա հնարավոր:
- Այդ բանաձեւը կարելի է ասել, որ վաղուց շրջանառության մեջ է, եւ բանն այն է, որ բանակցությունների գործընթացը ենթադրում է ինչ-որ փոփոխություններ, սակայն առաջին հերթին Ադրբեջանը պետք է հասկանա, որ պետք է ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը: Բայց Ադրբեջանը, պատրաստ չէ գնալու բանակցային գործընթացին, քանի որ որեւէ կերպ չի պատկերացնում ԼՂՀ-ի անկախության ճանաչումը իր կողմից: Բայց մինչեւ Ադրբեջանը չհայտարարի, որ պատրաստ է ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, ապա, ըստ էության, բանակցային գործընթացը եւ քննարկումները որեւէ բանաձեւի շուրջ պարզապես ավելորդ են:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

