ՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՙՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ՚ ՓՈՂԵՐԸ

Արխիվ 12-16

 

 

ՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՙՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ՚ ՓՈՂԵՐԸ



Նախկին արտգործնախարար եւ գործող պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ կապված այս վերջին սկանդալային պատմությունն ի հայտ եկավ բավականին ուշագրավ ժամանակահատվածում: Ավելի կոնկրետ` այս օրերին` պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջին այցից հետո ինչպես Հայաստանում, այնպես էլ` շրջապատող տարածաշրջանում ակնհայտորեն հերթական աշխարհաքաղաքական խաղն է բուռն թափ ստանալու միտումներ ցուցաբերում: Իսկ Օսկանյանի հետ կապված, ավելի ճիշտ` դեռ մինչեւ վերջերս նրա ղեկավարությամբ գործող եւ քանիցս ՙնարնջագույն խաղերի՚ մեջ մեղադրված ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի նկատմամբ ԱԱԾ-ի կողմից քննվող այս պատմությունը, հազիվ թե, հենց այնպես, օդից առաջացավ...

ԿՈՐԱԾ ՙՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ՚ ՓՈՂԵՐ

Նախ Օսկանյանի մասին: Նկատենք, որ այս պահին դեռ մի աշխարհացունց բան տեղի չի ունեցել. նախկին արտգործնախարարին, ինչպես ինքն էլ է հավաստիացնում, ընդամենը հրավիրել են ՙորպես վկա ցուցմունք տալու՚: Ճիշտ է, նա նաեւ հեռատեսորեն ավելացնում է, որ տվյալ քրեական գործը ՙառնչվում է ինձ եւ իմ հիմնադրած ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի գործունեությանը՚: Իսկ ահա ԱԱԾ-ն էլ իր հերթին երեկ պարզաբանեց, թե տվյալ քր.գործի շրջանակներում կարող են հիմնավորվել, որ Հայաստանում հիմնադրված ամերիկյան մի ընկերության վաճառքի արդյունքում ՙամերիկյան կողմի ցանկությամբ ՀՀ-ում թողնված եւ բացառապես  բարեգործության համար նախատեսված՚  երկու միլիոն դոլարից 1 մլն 135 հազար դոլարը նպատակին ծառայելու փոխարեն հանգրվանել է ՙՍիվիլիթասի՚ հիմնադիր եւ նախագահ Վարդան  Օսկանյանի ու հոգաբարձուների խորհրդի անդամ  Տիգրան Կարապետյանի ՙանվամբ բացված հաշվեհամարներին՚, ինչպես նաեւ, որ գումարների մի մասն  անձնական նպատակներով է օգտագործվել: Գումարած այլ ՙմանր-մունր՚ օրինազանցություններ, ասենք` հարկեր չմուծել եւ այլն: Մի խոսքով, պարոն Օսկանյանը կարող է մեղադրվել այնքան խոշոր գումարներ յուրացնելու մեջ, որ պատգամավորական մանդատն էլ չի փրկի վանդակաճաղերի ետեւում հայտնվելուց: Ուստիեւ, թեեւ այս պահին նա դեռ միայն վկա է, սակայն, կարծում ենք, լուրջ մտահոգությունների տեղիք ունի:
Սակայն այս ամենը դեռ ՙՍիվիլիթասի՚ նախկին եւ ներկա չինովնիկներին վերաբերող խնդիր է: Սակայն իր հայտնի հայտարարությամբ հենց պարոն Օսկանյանը ցույց տվեց, որ իրականում այս պատմության թելերը պետք է փնտրել աշխարհաքաղաքական հարթությունում: Խոսքը հետեւյալի մասին է. թեեւ ԱԱԾ-ի մեղադրանքների հիմքում, ինչպես նշեցինք, դրված է ամերիկյան մեկ մասնավոր ընկերության հայաստանյան սեփականությունը վաճառելուց առաջացած գումարները յուրացնելու մեղադրանք, սակայն Վ. Օսկանյանը նման բան է գրում. ՙՙՍիվիլիթասի՚ գործունեության առաջին օրերից` 2008-ից սկսած` հիմնադրամին ֆինանսավորել եւ նրա հետ համատեղ ծրագրեր են իրականացրել Նիդեռլանդների եւ Լեհաստանի կառավարությունները, Նորվեգիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները, Շվեյցարիայի եւ Միացյալ Թագավորության զարգացման գործակալությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ինչպես նաեւ այլ հեղինակավոր կազմակերպություններ, կորպորացիաներ եւ անհատներ՚: Ի±նչ կապ ունի, ասենք, թվարկված բոլոր երկրներն այս քր. գործի հիմք հանդիսացած 1 մլն 135 հազար դոլարը գողանալու մեղադրանքի հետ. ոչ մի: Ուրեմն ինչո±ւ է պարոն Օսկանյանն այդ բոլորին մեկ կույտի մեջ խառնում:Ու ոչ միայն խառնում. նկատենք, որ այս կերպ նախկին արտգործնախարարը նաեւ որոշ փակագծեր է բացում: Սկսենք նրանից, թե այդ ի±նչ ՙհամատեղ ծրագրեր՚ կարող էր ՙՍիվիլիթասն՚ իրականացնել հիշատակված երկրների պետական բարձր կառույցների հետ: Առհասարակ` ՙՍիվիլիթասի՚ հազվագյուտ միջոցառումներին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր ոք հստակ կարող է հիշել, ընդգծել միայն, որ դրանք հիմնականում ունեցել են ՙնարնջագույն՚ ուղղվածություն: Եվ ի±նչ, պարոն Օսկանյանը այդ բոլոր երկրներին մեղադրում է Հայաստանում ՙնարնջագույն՚ ծրագրեր ֆինանսավորելու մե±ջ: Եթե այդպես է, կարծում ենք, այդ մեղադրանքները շատ էլ տեղին են: Բայց արդյոք սրանք միայն մեղադրանքնե±ր են: Տպավորություն է առաջանում, որ այդ բոլոր երկրներին մեյդան բերելով` նախկին ԱԳ նախարարը նրանց նաեւ կոչ է անում` ինձ տեր կանգնեք, թե չէ բերանս կբացեմ...
Բայց կա այս պատմության մյուս կողմը եւս. ինչո±ւ հենց այս պահին ի հայտ եկան այս մեղադրանքներն ու ինչո±ւ է ֆինանսական միջոցների յուրացման գործը քննում ԱԱԾ-ն: Առհասարակ, այս գործն ԱԱԾ-ի վարույթում լինել տրամաբանական կլիներ միայն այն դեպքում, եթե այն դիտարկվեր ոչ թե որպես գումարների յուրացման եւ հարկեր չվճարելու, այլ ՙնարնջագույն՚ ֆինանսական հոսքերի պատմություն: Եվ նկատենք, որ երբ Երեւանում պետքարտուղար Քլինթոնն իր գլխին հավաքեց, պարգեւներ տվեց հայաստանյան ՙ5-րդ շարասյան՚ խայտաբղետ տարրերին, դա արդեն իսկ ակնարկ էր, որ առաջիկայում պետք է սպասել ինչպես ՙնարնջագույն հեղափոխականների՚, այնպես էլ` այդ ամենը սնող ՙնարնջագույն՚ ֆինանսական հոսքերի ակտիվացման: Իսկ Օսկանյանի պատմությունից տպավորությունն այն է, որ ԱԱԾ-ն, թեեւ բավականին ուշացմամբ, սակայն փորձում է որոշակի վերահսկողություն սահմանել այս ՙնարնջագույն՚ ֆինանսական խողովակների նկատմամբ:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ ՊԼԱՆՆԵՐԸ ԿՓՈԽԻ

Այս ամբողջ իրավիճակը հուշում է նաեւ, որ իրոք, Հայաստանում պետք է սպասել ՙնարնջագույն՚ գործընթացների ակտիվացման, որի համար առաջիկա նախագահական ընտրությունները լավ առիթ են: Իմաստն էլ է հասկանալի. կա Հայաստանի միջոցով իրականացվող Ռուսաստան-Իրան ցամաքային ռազմաքաղաքական կապը խզելու գերխնդիր: Կապ, որի առկայության պարագայում Իրանին ռազմական հարված հասցնելու դեպքում հաջողությունը, մեղմ ասած, ամերիկացիների համար երաշխավորված չէ:
Բայց արդյոք սիվիլիթասներով եւ հայաստանյան գրանտածիծ հ/կ-ների շարասյուներով հնարավո±ր է ՙգունավոր հեղափոխություն՚ սարքել: Հազիվ թե տիկին Քլինթոնը դրան լրջորեն հավատա: Իսկ այս նոր պատմությունն էլ ավելի է հիմնավորում այդ տպավորությունը. մարդիկ միլիոններով փող են տալիս յուրայիններին ֆինանսավորելու, ներողություն, ՙբարեգործության՚ համար, իսկ այստեղ այդ գումարները փոխանցվում են անձնական հաշիվներին: Եվ, դրժար չէ այս օրինակի վրա պատկերացնել, որ մյուս բոլոր գրանտածիծներն էլ վարվում են հենց նույն կերպ: Մեկ-մեկ միայն, հաշվետվության համար, օրինակª ադրբեջանական ֆիլմեր են փորձում ցուցադրել: Բայց դե այդ ծրագրերի տակ հարյուր հազարներ են դուրս գրվում, իսկ իրական ծախսերը կոպեկներ են, էլ չասած, որ էֆեկտը գրեթե զրոյական է: Ու, թերեւս, այս մտավախությունն է պատճառը, որ ՙնարնջագույն՚ գրանտածիծներին շոյելով հանդերձ` տիկին Քլինթոնը Հայաստանը դեպի ԱՄՆ թեքելու հարցում գնալով ավելի ու ավելի է ՙխորանում՚ հին փոսի մեջ` հայ-թուրքական հաշտության պատմության: Համենայնդեպս վերջին ժամանակներս կազմակերպվող տարբեր միջոցառումները, ասենք` հայ եւ թուրք լրագրողների շրջագայությունները, այդ բնույթի տարբեր այլ մշակութային միջոցառումները, որոնց ընթացքում իր ճարտասանությամբ հաճախակի է փայլում ԱՄՆ հայաստանյան դեսպան Ջոն Հեֆերնը, հենց այդ նպատակին էլ ուղղված են, չնայած որ դրանք եւս ակնհայտորեն որեւէ էֆեկտ չեն տալիս: Համենայնդեպս` Թուրքիան տեւական ժամանակ է, որ առաջ է տանում իր հայտնի նախապայմանները եւ դրա դեմ, արդեն ակնհայտ է, որ ԱՄՆ-ը ոչինչ անել չի կարողանում: Մյուս կողմից էլ` ժամանակն է նեղում Օբամայի վարչակազմին. հաշված ամիսներից ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն են, եւ այս ընթացքում, ցանկացած արտաքին քաղաքական ձախողում կարող է Օբամայի համար դառնալ ճակատագրական: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի հետ առանձնապես կոշտ խոսելու հնարավորություն տիկին Քլինթոնը չունի:
Իհարկե` կա նաեւ Թուրքիային ընդառաջ գնալու տարբերակը. ինչ-որ կերպ թեկուզեւ աննշան փոփոխություններ առաջացնել ղարաբաղա-ադրբեջանական սահմանահատվածում, որից հետո արդեն Թուրքիան, թերեւս, կգնա Ցյուրիխյան արձանագրությունների վավերացմանը: Այս տեսանկյունից հիշեցնենք, որ օրերս, Ջոն Հեֆերնը թուրքական թերթերից մեկին տված հարցազրույցում ընդգծելով, թե ինչ մեծ կարեւորություն ունի հայ-թուրքական հաշտեցման հարցը ԱՄՆ-ի համար, նաեւ ասել էր, թե. ՙԼեռնային Ղարաբաղը իսկապես կարեւոր հարց է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Վերջին բախումները հայ-ադրբեջանական սահմանին ցույց են տալիս, որ  ղարաբաղյան հակամարտությունը շատ կարեւոր հարց է, եւ որ ստատուս քվոն ընդունելի չէ կողմերի համար՚: Հետաքրքիր է` կողմեր ասելով այդ ո±ւմ նկատի ունի ամերիկյան դեսպանը: Պարզ է, ստատուս քվոն Ադրբեջանի համար ընդունելի չի կարող լինել: Բայց որպես մյուս կողմ պարոն դեսպանը ԼՂՀ-ին կամ Հայաստանի±ն նկատի ունի: Եթե այո, ապա տեսնես այդ որտեղի±ց է մոգոնել, թե հայկական կողմի համար ստատուս քվոն ընդունելի չէ: Ամեն դեպքում սա նմանվում է ակնարկի, որ ԱՄՆ-ի համար էլ կարող է այս ստատուս քվոն ընդունելի չլինել, առավել եւս, որ վերջին ժամանակներս նաեւ ՆԱՏՕ-ական փաստաթղթերում են սկսել ԼՂՀ-ի հողերը կապել Ադրբեջանի հետ: Ընդ որում, այս իրողությունը նաեւ հարց է առաջ քաշում, թե Քլինթոնի տարածաշրջանային այցի նախաշեմին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն գործողություններն արդյոք նպատակ չէի±ն հետապնդում նրան ապացուցել, որ Ադրբեջանն ունի բավարար հնարավորություններ եւ խոստացածի պես` կարող է մի 10 օրում ռազմական ճանապարհով լուծել խնդիրը: Միայն այն, որ դիվերսիաներ իրականացրած ջոկատները, համաձայն տարբեր աղբյուրների, պատրաստվածություն էին անցել թուրքական ճամբարներում, արդեն խոսում է այն մասին, որ գոնե Թուրքիան ցանկություն ուներ ազերիների ռազմական բարձր մակարդակն ապացուցող փաստեր ներկայացնել Քլինթոնին:
Բայց փոխարենը պետքարտուղարը տեսավ խայտառակ ձախողման փաստ: Այն աստիճան խայտառակ, որ ադրբեջանական մեջլիսի պատգամավոր Գուրդեթ Հասանգուլիեւը հայտարարեց. ՙԹե միշտ խոսվում է ադրբեջանական բանակն ուժեղացնելու մասին, սակայն շփման գծում յուրաքանչյուր բախումից հետո ադրբեջանական բանակում ավելանում են կորուստները: Դա վկայում է այն մասին, որ զինվորների պատրաստվածության եւ մարտական արդյունավետության մակարդակը ամենեւին էլ բարձր չէ: Այդ գործը 20 տարվա ընթացքում կազմակերպել չկարողացողներին պետք է հեռացնել: Ես կարծում եմ, որ բանակի բարձրագույն հրամանատարության փոփոխության անհրաժեշտության մասին, քանի որ այնտեղ պետք է լինեն ավելի ունակ կադրեր` ովքեր սովորել են Թուրքիայում կամ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներում՚:

ԵՎ ԷԼԻ ԿՈՐԱԾ ՙՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ՚ ՓՈՂԵՐ

Նկատենք, ադրբեջանցի պատգամավորն այս կերպ պարզապես մաշկից դուրս է գալիս, որ այդ խայտառակ պատմությունը նախ չկապվի Ալիեւի եւ, ապա, Թուրքիայի անվան հետ: Ու որքան էլ զավեշտանման թվա, նույնպես մաշկից դուրս գալով Թուրքիային եւ Ադրբեջանին փորձում է տարանջատել նաեւ ՙՏարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի՚ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը. ՙԹուրքիան ուղերձ է հղել Ադրբեջանին, որ այն հարձակումները, որոնք իրականացվում են Հայաստանի նկատմամբ, սխալ քայլեր են: Թուրքիան չի ցանկանում, որ Ադրբեջանը պատերազմ սկսի տարածաշրջանում, քանի որ դա կսահմանափակի Թուրքիայի գործողությունները տարածաշրջանում: Սա նաեւ նշանակում է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները նախկինի պես ջերմ չեն՚: Պահո, այս ինչ լավ Թուրքիա է նկարագրում պարոն Կիրակոսյանը: Ավելի կոնկրետ`ՙկպած՚ համոզում է, թե ՙայս թուրքն առաջվա թուրքը չէ՚: Ու վերջում էլ հավելում, թե Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ այլեւս գոյություն չունի ՙմեկ ազգª երկու պետություն՚ կոնցեպցիան: Հատուկ պարոն Կիրակոսյանի համար ընդգծենք, որ ընդամենը հունիսի 8-ին Տրապիզոն քաղաքում Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրեցին ռազմավարական համագործակցության մասին հռչակագիրը, որը, ի թիվս տարբեր հարցերի, նախատեսում է նաեւ Հայաստանին մեկուսացնել տարածաշրջանային բոլոր ծրագրերից...
Չնայած պարոն Կիրակոսյանին էլ կարելի է ՙհասկանալ՚. քանիցս ուղղակիորեն ամերիկյան ՙշպիոնության՚ մեջ մեղադրված այս անձնավորությունը պետք է չէ± իր միսիան կատարի: Հիմա ամերիկացիներին պետք է Հայաստանում ձեւավորել ՙլավ թուրքի՚ իմիջ, եւ անմիջապես պարոն Կիրակոսյանը թուրքերին օծում է խաղաղարար հրեշտակների թեւերով:
Սակայն դա ամբողջը չէ. ՙԱյս բախումները ուղղված էին հայ-ադրբեջանական սահմանին: Հարձակում գործելով Հայաստանի վրա, Ադրբեջանը փորձում էր Հայաստանին դրդել գործողությունների՚,- համոզում է Ռ. Կիրակոսյանը: Այսինքն, եթե այդ տրամաբանությունից հետո Հայաստանը ադրբեջանական դրվերսիաների արդյունքում դիմի գործողությունների, ապա նշանակում է, որ ջո±ւր է լցնում ազերիների ջրաղացին: Կամ էլ, նույն համառությամբ Ռ. Կիրակոսյանը ՙմարգարեանում՚ է, թե 2014թ.-ին Ադրբեջանը կարող է վերսկսել պատերազմական գործողությունները: Այսինքն` Հայաստանի ժողովուրդ, ընդամենը մեկուկես տարուց պատերազմ է, թե կարող ես` մինչ այդ գլխիդ ճարը տես: Այն, որ նման հայտարարություններից հետո պարոն Կիրակոսյանը պետք է միանգամից տեղ զբաղեցներ Օսկանյանի կողքին, մեր համոզմունքն է: Սակայն քարոզելով, թե վաղը պատերազմ է, այսինքն` պետք է գլխներիս ճարը տեսնենք, պարոն Կիրակոսյանը, կարծես թե, տանում է այն մտքին, որ Ղարաբաղի հետ կապված Բաքվում Հիլարի Քլինթոնի կողմից խոստացած ՙնոր առաջարկներից՚ ելնելով կարելի է գոնե մի քանի մետր հող տալ ազերիներին եւ 2014թ.-ի պատերազմի ուրվականը միգուցե, կանցնի: Այն, ինչ ներկայումս ամենաշատը կուզեր հենց պետքարտուղարը: Պատկերացրեք` դրանից հետո միանգամից ցյուրիխյան արձանագրությունները վավերացվում են, հայ-թուրքական սահմանները` բացվում: Եվ այդ ՙդարակազմիկ՚ քաղաքական հաջողության ֆոնին Օբաման գնում է նախագահական ընտրությունների` ՙջրելով՚ Ցեղասպանությունը ճանաչելու չիրականացրած խոստումը:
Սակայն ամբողջ խնդիրը նրանում է, որ ՙնարնջագույն՚ քաղաքագետները մեր երկրում ունեն մոտավորապես նույն կշիռը, ինչ, ասենք, ՙ5-րդ շարասյան՚ տարրերից մեկը հանդիսացող ՙսեռական փոքրամասնությունների շահերի պաշտպանները՚: Իսկ դա նշանակում է, որ ՙնարնջագույն քաղաքագետների՚ վրա ծախսված ՙնարնջագույն փողերը՚ եւս տիկին Քլինթոնը կարող է հանգիստ համարել կորցրած գումար:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում