Պատկերացնում եք...

Արխիվ 12-16


Պատկերացնում եք` պարզվում է, որ Հայաստանում ամենախոցելի խավը ոչ թե գործազուրկներն են, հաշմանդամները, թոշակառուները, այլ... օլիգարխները: Այդ զարմանահրաշ բացահայտման հեղինակն էլ ոչ այլ ոք է, քան մշտապես եվրոպաներով զվռնող եւ արդեն անգլերեն առոգանությամբ հայերեն խոսող քյառթու ՀՀՇ-ական ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆՆ է. ՙՀայաստանում ցանկացած մարդ անպաշտպան է` հատկապես հարուստ մարդիկ: Բազմաթիվ օրինակներ կան, որ մի հայտարարության համար մարդուն զրկում են բիզնեսից: Այլ ճամբար անցնելու համար մարդը ոչ միայն ունեցվածքն է կորցնում, այլեւ հայտնվում է կա°մ բանտում, կա°մ արտասահմանում՚: Չէ, էդպես չեղավ, շտապ թաշկինակ հասցրեք, թե չէ արդեն սկսեցի արտասվել խեղճ օլիգարխների համար: Եթե այսպես շարունակվի, երեւի թե գնամ օմբուդսմենից պահանջեմ, որ իր գրասենյակում օլիգարխների իրավունքների պաշտպանության հատուկ բաժին բացի:
Ասում են, որ կանանց տրամաբանությունը որեւէ տղամարդ հասկանալ չի կարող: Սակայն այն բանից հետո, որ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ դարձավ ՙԺառանգություն՚ խմբակցության քարտուղար, երեւի թե այդ տիկնոջ տրամաբանությունը կանայք էլ արդեն չկարողանան հասկանալ, ինչքան էլ ճգնեն: Ահավասիկ մի հատված նրա հայտարարությունից. ՙՄենք մեր ճանապարհը գիտենք` այն լուսավոր է եւ մեզ ուղղորդող: 2012 թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած հանցագործության մասնակիցներին հայտարարում ենք` դուք մնացիք բռնապետության խավարի մեջ ձեզ արժանի տեղում, բարով մնաք... Պանդուխտ հայազգիք գալիս են դեպի յուրյաց հայրենիք` նոր Հայաստան՚: Հիմա ինչ, ստացվում է, որ երկու Հայաստա±ն կա. մեկը` բռնապետության խավար, իսկ մյուսը` ինչ-որ ՙնոր Հայաստան՚, որոնք գոյություն ունեն զուգահեռաբար եւ միանգամայն իրարից անկախ: Հետաքրքիր է, այդ ո±ր Հայաստան են գալիս ՙպանդուխտ հայազգիք՚` իրակա±ն, թե± վիրտուալ ՙնոր Հայաստան՚, որը ստեղծված է ՙՖեյսբուքի՚ տարածքում, ու ուր հիմնականում բնակվում են ՙԺառանգության՚ ակտիվիստները, մեկ էլ այն սակավաթիվ երջանիկները, որ դեռեւս չեն հիասթափվել ՙԺառանգությունից՚ ու Զարուհի Փոստանջյանի ճղճղոցից:
ՙԵթե քաղաքական բոլոր ուժերը դեմ գնան ՀՀԿ-ին, ես կկանգնեմ ընդդիմության թեկնածուի կողքին՚,- հայտարարել է ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Չէ, հանկարծ չկարծեք, որ այդ ՙշուստրի՚-ընդդիմադիր հայտարարության հեղինակը նախարար Հարությունյանն է, խոսքը այն Արամ Հարությունյանի մասին է, որի կուսակցությունը (անունը չեմ հիշում, բայց, կարծեմ, նախընտրական պաստառներին նուռ էին նկարում) ընտրությունից ընտրություն զրո ամբողջ տոկոսներ էր հավաքում, բայց գոնե այս անգամ զարմանալիորեն ֆայմեց իզուր տեղը հրաժեշտ չտալ 8 միլիոն դրամ ընտրագրավին: Դե ինչ, շատ հարմար կեցվածք է` դուք բոլորդ միավորվեք ՀՀԿ-ի դեմ, ես էլ վերջում կգամ պոչից կկպնեմ, այլապես ինչի±ս է պետք ՀՀԿ-ի դեմ հանդես գալը... Չէ± որ, երեւի թե հիշողության մեջ մնացել են անմոռանալի հուշեր Պարույր Հայրիկյանի գավազանի մասին:
Երիցս իրավացի էր մեծն Նժդեհը, երբ ասում էր, որ հայի տականքին ոչ մի ուրիշ ազգի տականք չի հասնի: Եվ պարզվում է` գտնվեց այդպիսին, ով ադրբեջանական դիվերսիաների համար մեղադրեց հայկական կողմին. ՙՀիմա Ադրբեջանն ասում է, նրանք են հնարում, Հայաստանն ասում է` ադրբեջանական կողմն է մեղավոր: Ինձ համար կարեւորը մարդու կյանքն է, 18 տարեկան զինվորի կյանքը` հայ, թե ադրբեջանցի: Դրա համար ասում եմ` իշխանությունները եւ հասարակությունը պետք է այլընտրանք գտնի, որ այդ միջադեպերից չտուժի ոչ 18 տարեկան զինվորը, եւ ոչ էլ սահմանամերձ գյուղի բնակիչները: Դուք` լրագրողներդ եւ ռազմական փորձագետները... ձեր հրապարակումներով հրահրում եք եւ նպաստում շփման գծում լարվածության սրմանը: Ես ասում եմ մի բան պիտի անել, որ 18 տարեկան զինվոր չզոհվի, դե որ, ռազմական փորձագետները, հայրենասերները հայտարարեն` մեկին տասը, միջադեպերը կշարունակվեն բա ի±նչ կանեն՚: Սրան տես, ստացվում է, որ մենք պետք է թողնենք, որ թուրքը գա, հանգիստ մեզ մորթի ու հագենա: Դե, իհարկե, ընթերցողն արդեն կռահեց, որ այդ գարշելի խոսքի հեղինակը ԳԵՈՐԳԻ ՎԱՆՅԱՆՆ է, որին բլոգեր Արմեն Առաքելյանը յուրահատուկ ձեւով է կնքել` դավաճան հայՎանյան:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում