ՙԵՐԲԵՔ ՄՈԻՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԵՄ ԶԲԱՂՎԵԼ՚

Արխիվ 12-16

ՙԵՐԲԵՔ ՄՈԻՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԵՄ ԶԲԱՂՎԵԼ՚



- Ծնվել եմ 1995 թվականին: Մայրս մահացել է ծննդաբերության ժամանակ: Մեկ ամիս հետո ավտովթարից զոհվել է հայրս: Մնացել եմ տատիկիս խնամքի տակ: Դպրոց համարյա չեմ գնացել, բայց տառաճանաչ եմ, հիմա էլ անգլերեն եմ սովորում: Առաջին աշխատանքային փորձս ձեռք եմ բերել ութ տարեկանում: Տատիկս տուփերով լուցկի էր տալիս , որը վերավաճառում էի ԳՈՒՄ-ի շուկայում: Օրվա վերջում, երբ գումարը տալիս էի տատիկիս, պարզվում էր, որ ահագին դրամ էր հավաքվում, որը տատիկիս աշխատածի հետ բավականացնում էր ապրելու համար: Մուրացկանություն երբեք չեմ արել, որի համար պարտական եմ տատիս: Տասը տարեկանից շուկայում սայլակ եմ քշել: Հետո դարձա ավտովերանորոգողի` ՙդզող-փչողի՚ աշակերտ:

Վարպետիս ամենասիրած աշակերտն եմ եղել: Արդեն մոտ մեկ տարի է ինքնուրույն եմ աշխատում: Մեկ ամիս առաջ մեր փողոցի թաղայինն ինձ զգուշացրեց, որ պետք է աշխատանքս գրանցեմ հարկայինում: Գնացի հարկային, պատասխանեցին, որ անչափահաս եմ դեռ, պետք է չափահաս դառնամ, նոր դիմեմ: Տասնութ տարիս լրանում է մեկ տարի երեք ամիս հետո: Միջամտեք, որ թույլ տան աշխատեմ, գումար հետ գցեմ, մեկ ու կես տարուց բանակ եմ գնալու:
Մուկուչ
Թեպետ քաղաքացու գործունակությունը լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից, բայց օրենսդիրը հնարավորություն է տվել տասնվեց տարին լրացած անչափահասին աշխատել գործատուի մոտ կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Սույն իրավանորմը կոչվում է ԷՄԱՆՍԻՊԱՑԻԱ կամ անչափահասին իրիվ գործունակ ճանաչել, որը պետք է կատարվի հետեւյալ կերպ.
Տատիկը, լինելով անչափահասի հոգաբարձուն, տալիս է իր համաձայնությունը, որից հետո դիմում է ներկայացվում բնակության վայրի վարչական շրջանի խնամակալության հանձնաժողովին, որի որոշմամբ էլ անչափահասը դառնում է լրիվ գործունակ: Սույն իրավական ակտի առկայության պայմաններում օրենքով սահմանված կարգով, կարելի է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Համաձայնության բացակայության կամ հանձնաժողովի բացասական որոշման կամ անգործության պայմաններում, այն կարող է վիճարկվել դատական կարգով:
Հարկավոր է իմանալ.
Ծնողները, որդեգրողները կամ հոգաբարձուները պատասխանատվություն չեն կրում լրիվ գործունակ ճանաչված անչափահասի պարտավորությունների, մասնավորապես նրա կողմից պատճառված վնասի հետեւանքով առաջացած պարտավորությունների համար:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեվ Գրուպ՚ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն
Փաստաբանների պալատի անդամ
www.levgroup.am


Հաջորդ թեման վերաբերելու է կրոնի ազատությանը եւ կիրառումն ազատազրկման վայրերում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում