ԳՈՒՑԵ ԱՂՄՈՒԿՆ ՕԳՆԻ, ԵՎ ԱՐՁԱՆԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵՆՔ

Արխիվ 12-16


ԳՈՒՑԵ ԱՂՄՈՒԿՆ ՕԳՆԻ, ԵՎ ԱՐՁԱՆԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵՆՔ

Քանդակագործ Դավիթ Բեջանյանի` Չարենցավանի ճանապարհին գտնվող հուշարձանը դեռեւս շարունակում է մնալ անմխիթար վիճակում: ՙԻրավունքը՚ հաճախակի է անդրադարձել այդ արձանի խնդրին, սակայն հարցը մնում է անպատասխան: Բեջանյանի դուստր, երգչուհի ԷՄՄԻՆ մեզ հետ զրույցում նշեց, որ չգիտի, թե այդ հարցով էլ ում դիմի:
ՙԵթե կարողանայի ինչ-որ բան անել, ինքս չէի դիմի ՙֆեյսբուքյան՚ ընկերներիս, թե ով է պատասխանատու այս արձանի մաս-մաս անհետացման հարցում, ում կարող եմ դիմել... Ի վերջո, դա ժամանակի ընթացքում ապրած արձան է: Այդ արձանի մեջ շունչ կար, նայում ես` անվերջության ժապավեն է, բայց այդ ճանապարհով որքան մեքենաներ են անցել, ինչքան մարդիկ են կանգնել, էմոցիաներ, շփում է եղել արձանի հետ: Եվ մի±թե կարելի է թողնել, որպեսզի արձանից անհետանա մեծ մաս... Եթե չնչին մաս անհետանում է, կարելի է մեղադրել գողացողներին, գուցե ճարահատյալ, պատճառներ են ունեցել գողանալու, վաճառելու եւ գումար վաստակելու: Բայց երբ տեսնում ես արձանի մեծ մասն է սկսում անհետանալ` գլուխը, անվերջության ժապավենի մի կողմն ընդհանրապես չկա, նշանակում է, որ սա ոչ թե գողերն են մեղավոր, այլ տվյալ տարածաշրջանի պատասխանատու ներկայացուցիչները՚:
Չնայած երգչուհին սիրում է իրենց տանը գտնվող հայրիկի փայտե աշխատանքները, բայց. ՙԱմենամասշտաբայինը Չարենցավանի ճանապարհի արձանն է, եւ մեծ ցավ է թողնել, որպեսզի այն հենց այնպես անհետանա: Գուցե այսպես եմ ասում, որովհետեւ արձանի ստեղծողի արյունն եմ կրում: Բայց արձանն արժեքավոր է, եթե այսքան տարի կանգուն է եղել, ուրեմն պետք է կանգուն լինի մինչեւ վերջ: Եթե կան մարդիկ, որոնք այդ տարածքի վրա ինչ-որ բան ունեն անելու, եւ, եթե նրանց պետք է, որ արձանը մաս-մաս վերանա, թող մեզ դիմեն, մենք այդ արձանը կտեղափոխենք: Հեղինակային իրավունքները պատկանում են հորս, մենք կարող ենք պատասխանատվություն կրել, որ համաձայն ենք արձանը տեղափոխել մի քանի հարյուր մետր այն կողմ: Բայց չի կարելի այդպես վերաբերվել արվեստի ներկայացուցիչներին: Ի վերջո, ես գրեցի ֆեյսբուքում, գուցե աղմուկն օգնի, եւ արձանի կյանքը փրկենք: Ինքս աղմուկ չբարձրացրեցի, որովհետեւ դեռեւս ոչ մի պատասխան ոչ ոքից չստացա: Երբ ստանամ, եւ դա ինձ չբավարարի, ստիպված կլինեմ մեծ աղմուկ բարձրացնել: Տգեղ իրավիճակ է. արձանին հարող տարածքը լի է պլաստմասայից տարաներով, բաժակներով, ամռանը` ձմերուկի կեղեւներով... Եվ մենք կոչվում ենք մեծն Հայոց աշխարհ: Երբ պետք է, ասում ենք` մենք, հայերս, բայց ընդամենը մեկ երկաթից արձան չենք կարողանում պահպանել, ինչի± մասին է խոսքը: Գուցե հիմա վիրավորում եմ, բայց ես շատ բարկացած եմ: Բայց արդյոք իմ բարկանալը կփոխի± ինչ-որ բան՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում