ՔԱՂՑՐ ԳՐԱՆՏՆԵՐ

Արխիվ 12-16


ՔԱՂՑՐ ԳՐԱՆՏՆԵՐ



Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան` (AICA-Հայաստան), ՙԱնադոլու քուլթուր՚-ի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի եւ tranzit.at-ի հետ համատեղ ներկայացնում են ՙՔաղցր վարանմունք` քաղցր վաթսունականներ՚ նախագիծը, որի շրջանակներում հունիսի 11-13-ը կազմակերպում է հայկական եւ թուրքական մի շարք ֆիլմերի ցուցադրություններ եւ  կինոքննադատների ու մշակութաբանների կոնֆերանս` Երեւանի ՙՆաիրի՚ կինոթատրոնում:
Առաջին հերթին մեր զարմանքը հարուցեց այդ միջոցառման անվանումը` ՙքաղցր վարանմունք՚: Այդ ինչի±ց են այդպես քաղցր վարանում կազմակերպիչները: Եվ եթե կա քաղցր վարանմունք, ուրեմն պետք է լինի նաեւ դառը վարանմունք: Գրեթե համոզված ենք, որ դա անգլերենից կամ գուցե հենց թուրքերենից բառացիորեն թարգմանած մի ինչ-որ հիմարություն է: Կամ էլ` ՙքաղցր վաթսունականներ՚: Այդ ինչով էին քաղցր վաթսունականները: Թուրքերի համար երեւի դրանք քաղցրացել են 1955 թվականին Ստամբուլում իրականացված հայերի եւ հույների նկատմամբ իրականացրած հերթական ցեղասպանությունից հետո±: Հետաքրքիր է, իսկ մեր արվեստաբանները խոսելո±ւ են 1965 թվականի հայկական զարթոնքի մասին, այն մասին, թե ինչպես էին տնային աքսորի ենթարկում Հովհաննես Շիրազին:
Անցնենք առաջ: Պարզվում է, որ մայիսի 17-20-ը Ստամբուլի SALT Galata մշակութային կենտրոնը հյուրընկալել է այս նախագծի թուրքական հատվածը: ՙՆախագծի հիմնական նպատակն է հնարավորություն տալ Հայաստանի եւ Թուրքիայի հասարակություններին` տեղեկանալու երկու երկրներում հանրային գիտակցությունը ձեւավորող գլխավոր մշակութային արտադրանքներին, որոնց ստեղծման ժամանակաշրջանում ի հայտ եկած գաղափարները առ այսօր ուղղորդում են այդ հասարակությունների զարգացումը՚: Երեւի ընթերցողը հասկացավ, որ այս ամբողջ պարբերությունն էլ ինչ-որ անհեթեթ, բառացի թարգմանություն է: Ի վերջո, կազմակերպիչների համար կարեւորը ոչ թե իմաստն է, այլ հերթական գրանտը: Անցնենք առաջ. ՙԸնտրված ֆիլմերը դարձել են երկու հասարակությունների ինքնության խորհրդանիշներ. դրանք հիշվում են, անընդհատ ցուցադրվում, մեջբերվում, քննարկվում, ուսումնասիրվում, իսկ դրանցում հնչող արտահայտությունները կամ դրվագները դարձել են թեւավոր խոսքեր, որոնք ինքնության ուղերձներ են այսօր հասցնում այս հասարակությունների լայն շերտերին՚:
Նախագիծը կազմակերպվում է ՙԱջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը՚ ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ` կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկված են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երեւանի մամուլի ակումբը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը: Ծրագրին մասնակցում են մի շարք գործընկերներ Թուրքիայից, այդ թվում Համաշխարհային քաղաքական միտումների ուսումնասիրության կենտրոնը, Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհուրդը, ՙԱնադոլու քուլթուր՚ կազմակերպությունը, ԳԱՅԱ հետազոտական ինստիտուտը, Իզմիրի տնտեսական համալսարանի Լրատվամիջոցների եւ հաղորդակցության ֆակուլտետը, ՙԹոփլում գոնուլլուլերի՚ հիմնադրամը եւ Թուրքիայի Տնտեսական քաղաքականության հետազոտության հիմնադրամը:
Ահա այն կինոնկարները, որոնք ցուցադրվելու են այդ ծրագրի շրջանակներում` ՙԵռանկյունի՚, ՙՀայրիկ՚, ՙՄենք ենք, մեր սարերը՚, ՙԲարեւ, ես եմ՚, ՙՄարմնավաճառ սերս՚, ՙՄեկ գիշերվա հարսը՚, ՙԴառը կյանք՚, ՙՀայրենաբաղձ թռչունները՚:
Կոնֆերանսի բոլոր բանախոսները Հայաստանում են:  Եվրասիա համագործակցություն հիմնադրամն աջակցում է այս նախագծին ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) ՙԱջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը՚ (SATR) ծրագրի շրջանակներում:
Ներկայացնենք հերթական ՙմտքի գոհարները՚. ՙԿոնֆերանսը ուսումնասիրում է 60-ականների հայկական եւ թուրքական կինոն` փորձելով դրա միջոցով վերընթերցել աշխարհաքաղաքական առումով իրար հետ չառնչվող երկու իրավիճակների հասարակաքաղաքական եւ  մշակութային հարացույցները, որոնք 1960-ականներին լինելով ինքնասահմանման ու ինքնադիրքավորման գործընթացի մեջ` քաղաքական ու մշակութային համակարգերի բարդ փոխկապակցումների միջոցով սահմանում եւ ձեւավորում էին իրենց ՙՈւրիշին՚՚:
Ահա այսպիսի ՙհրաշք՚ մտքեր: Եվ այս ամենն արվում է այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական սահմանում ազերիները դիվերսիաներ են կազմակերպում, իսկ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հերթական անգամ հայտարարում են, որ սահմանները չեն բացվի, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվի այնքան ժամանակ, քանի դեռ ՙհայերը չեն ազատել գրավյալ տարածքները՚:
Ի վերջո, մենք համոզված ենք, որ այն հայկական կինոնկարները, որոնք ցուցադրվելու են այդ օրերին, առանց այն էլ քաջածանոթ են հայ կինոսերներին, եւ կազմակերպիչների հիմնական նպատակը թուրքական կինոնկարները Հայաստանում ցուցադրելը սովորական երեւույթ դարձնելն ու իրենց հովանավորներին (իհարկե, ոչ անշահախնդիր) բավարարելն է:
Մենք կփորձենք դիտել այդ կինոնկարները, զրուցել մասնակիցների հետ ու եւս մեկ անգամ անդրադառնալ այս թեմային:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում