ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՎԱՆԱՁՈՐԻՑ

Արխիվ 12-16


ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՎԱՆԱՁՈՐԻՑ



Այսօր Լոս Անջելեսից 10 մղոն հեռու մի վիլլայում տեղի կունենա աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԻ հարսանիքը: Երաժիշտն ամուսնանում է վանաձորցի ԱՆԺԵԼԱ ՄԱԴԱԹՅԱՆԻ հետ:
Արարողությունը լինելու է փակ, իսկ հյուրերին էլ արգելված կլինի լուսանկարել եւ տեսագրել: Հարսանեկան արարողությանը ներկա կլինեն միայն ամենամոտ ընկերներն ու հարազատները, այդ թվում նաեւ երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանը, Արմեն Մանուկյանը, Վարդան Հովսեփյանը:
Վիքիպեդիայից` ազատ հանրագիտարանից ներկայացնենք մեր հայրենակցի տվյալները. ժանրեր` ծանր ռոք, ալտերնատիվ ռոք, ալտերնատիվ մետալ, արտ ռոք, էքսպերիմենտալ ռոք, նյու մետալ, պրոգրեսիվ մետալ, ֆանկ մետալ, ֆոլկ ռոք, մասնագիտությունը` երաժիշտ, երգահան, բանաստեղծ, գործիքներ` ստեղնաշարային, դաշնամուր, կիթառ, բաս կիթառ: Վոկալ:
Սերժ Թանկյանը (անգլերեն` Serj Tankian) ծնվել է 1967 թ. օգոստոսի 21-ին, Բեյրութում` Լիբանան) ամերիկահայ ռոք երաժիշտ է եւ երգահան: Աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի եւ Axis of Justice (ՙԱրդարության առանցք՚) հասարակական կազմակերպության հիմնադիրն է, ճանաչվել է որպես աշխարհի 26-րդ լավագույն մետալ վոկալիստ: Որպես մենակատար` SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է ՙElect The Dead՚ եւ ՙImperfect Harmonies՚ ալբոմը: 2010 թվականի նոյեմբերին հայտարարեց System of a Down-ի վերամիավորման մասին: Իսկ մեզ համար երգիչը հայտնի է ավելի շատ իր հայրենասիրական, Ցեղասպանության ճանաչմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներով: Եվ շատերը այդ ուղղությամբ նրա արածը համարում են ավելի արժեքավոր, քան մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքը:
Դառնալով հարսանիքին` նշենք, որ աշխարհահռչակ երգչի հարսնացուն Անժելա Մադաթյանը, վանաձորցի է, երեւի արդեն 5-6 տարի է, ինչ ծանոթացել է երգչի հետ: Ավելորդ չենք համարում հավելել, որ հարսնացուին տվել են իր տատիկի` անգլերեն լեզվի հարգված ու հայտնի ուսուցչուհի Անժելա Շովգարյանի անունը: Երբ տարիներ առաջ Սերժ Թանկյանը հյուրընկալվել էր Մադաթյանների տանը, Վանաձորի ռոքի սիրահարները, երգչի երկրպագուները չէին թաքցնում իրենց ուրախությունը եւ ամեն կերպ ձգտում էին լուսանկարվել նրա հետ:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ
Հ.Գ. Հարսանիքի, երկու ընտանիքների վերաբերյալ մանրամասները կներկայացնենք կանանց ՙԶարուհի՚ հանդեսի հուլիսյան համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում