ՙՙՙԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՎԵՐԸՆՏՐՎԵԼԸ ԱՆԱԿՆԿԱԼ ՉԻ ԼԻՆԻ՚
Արխիվ 12-16![]()
ՙԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՎԵՐԸՆՏՐՎԵԼԸ ԱՆԱԿՆԿԱԼ ՉԻ ԼԻՆԻ՚
Արցախում տեղի ունեցող նախագահական ընտրությունների մասին ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբում ՙՍոցիոմետր՚ ընկերության տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ ԼՂՀ գործող նախագահի նկատմամբ արցախցիների վերաբերմունքի մասին լրագրողներին փոխանցեց հետեւյալը. ՙՔանի որ գնահատականները խառն են ու տարբեր, տնտեսական, սոցիալական, ռազմակաքաղաքական եւ այն հարցին, թե ինչպես կգնահատեք Բակո Սահակյանի գործունեությունը, հարցվողների 86,7 տոկոսը կարծում է, որ արվել է պաշտոնով պահանջվածը եւ ավելին, իսկ 2,8 տոկոսը կարծում է, որ ոչինչ չի արել, միայն վնաս է բերել: Եթե համեմատելու լինենք 2007 թվականի հարցումները, ապա կտեսնենք, որ դրական գնահատականները աճել են 12,5 տոկոսով, բացասական եւ չեզոք պատասխանները համեմատաբար նվազել են 13,4 տոկոսով: Եթե փորձենք սա վերածել դպրոցական գնահատականի` հինգ բալային սիստեմով, ապա 2007 թվականին Բ. Սահակյանի գործունեությունը 3,8 բալ էր, իսկ 2012թ. 4,5 բալ է: Իսկ որպեսզի հասկանանք, թե ինչ է փոխվել, պետք է ճշտենք, թե ինչի հիման վրա են աճել բալերը: Երբ նայում ենք վիճակագրությունը, ապա 2007 թվականի համեմատ Արցախի բնակչությունը աճել է 4,2%, գյուղատնտեսությունը` 35%, արդյունաբերությունն ու շինարարությունը կրկնապատկվել են, եւ եթե նախկին տարիներին գյուղ արտադրող երկիր էր, ապա հիմա Արցախը արդյունաբերող եւ շինարար պետություն է: Կառուցվել է 1850 գյուղական մենատուն, 1230 բնակարաններ քաղաքում, գազաֆիկացվել է 31 նոր բնակավայրª հասնելով 84-ի: Կառուցվել է 14 հյուրանոց, տեղերը աճել են 3,5 անգամª հասնելով 775-ի: Այս առումով Բակո Սահակյանը հավակնում է Բակո ՙշինարար՚ պատվավոր տիտղոսին, քանի որ նման առաջխաղացումներ կան Արցախում: Իսկ ՀՆԱ-ն աճել է 2,4 անգամ եւ մեկ շնչինը արդեն 2,3 անգամ ավելացել էª 1100 $-ից հասնելով 2510$-ի, որը կազմում է ՀՀ-ի 85%-ը: Բյուջեն ավելացել է 2 անգամ, ինչի շնորհիվ կրճատվել է աղքատությունը: Ղարաբաղում հարցվողների 19%-ն է համարում իրենց աղքատ, համեստª 73%, ունեւորª 8%, իսկ ՀՀ-ումª 11%, 81% եւ 8%: Բարձրացել են նպաստները, թոշակները, պետ ծառայողների աշխատավարձը եւ այլն: Գործող ԼՂՀ նախագահի գործունեության արդյունավետությունը նախորդ տարիների համեմատ երկրի, համայնքի եւ ընտանիքների նկատմամբ եւս աճել է, եւ մարդիկ ակնհայտ տեսնում են արագ թափով իրականացվող կառուցապատումները, բնակելի շենքերը, ասֆալտապատում եւ այլն: Չնայած պետք է նշել, որ սա դեռ գյուղերին չի հասել, եւ դժգոհության ալիքը այնուամենայնիվ դեռ պահպանվում է. դրա համար ընտանիքներում դրական փոփոխություններն ավելի համեստ են, քան երկրում կամ համայնքում: Իսկ անփոփոխ վատը հասնում է 10-11 տոկոսի, որը մարդկանց մոտ ՙմիեւնույն է վատ ենք ապրում՚ հոգեբանության մեջ մտած տարբերակն է: Իսկ ահա Ադրբեջանը, ունենալով ահռելի բյուջե, աղքատությունը մնում է 10 տոկոսի սահմաններումª ըստ պաշտոնական տվյալների, իսկ վերլուծաբանները այդ հարցին այլ կերպ են մոտենում: Գնահատելով Արցախի ներկա իրավիճակըª հարցվողների 53%-ը այն կապում է նախագահի հետ, 46,5ª վարչապետի, գործարարներիª 4,5% եւ ՙիրենք իրենց վրա է հույսը դնելը՚ կազմում է 17%: Ամեն վերցերորդ ընտանիքում ներկա հաջող եւ անհաջող իրավիճակը, որտեղ երեւում է տնտեսական գործունեության ազատականացումը, այսինքնª գործ դրեցինք, բայց չստացվեց, կամ տակ տվեցինք, սա նշանակում է, որ մարդիկ կամաց-կամաց իրենց հույսը կապում են իրենց հետ, այլ ոչ թե միայն պետության: Իշխանությունների հետ, իրավիճակային առումով, կապում են 86 %-ը, եւ գործող նախագահը շարունակում է մնալ հասարակության միակ կենտրոնական ֆիգուրը, եւ ըստ էության Բակո Սահակյանի վերընտրվելը չի լինի անսպասելի հենց ընտրողների համար՚:
Ինչո±վ է պայմանավորված այն, որ Արցախում չկան ցմահ դատապարտյալներ, հարցին Ա. Ադիբեկյանն ասաց. ՙԵրբ նայում ենք Ղարաբաղի հանցագործությունների վիճակագրությունը, ապա տեսնում ենք, որ բավականին նվազ է եւ միայն այս տարի կատարվել է 5-6 սպանություն, որն էլ հավանաբար կապված է բանակի հետ, իսկ մեկ տարվա կտրվածքով կատարվել է 500 հանցագործություն, որը մեծ թիվ չէ: Պետք է հաշվի առնել, որ գործող նախագահը նախ եղել է ոստիկանապետ, այնուհետ Ազգային անվտանգությունից, նա միանգամից դրեց այն դրույթը, որ բոլորն օրենքի դեմ հավասար են, եւ խուլիգանությունը, գողությունը, կողոպուտը կամ սպանությունը անպատիժ չի մնա: Իսկ Բաբայանի արտաքսումը ԼՂՀ-ից հիմնականում կապված էր այն բանի հետ, որ նա ցանկանում էր լինել օրենքից վեր, նա նապոլեոնիզմով էր տառապում՚:
ՙԻրավունքի՚ այն հարցին, թե կա± արդյոք ակնհայտ ընդդիմություն Արցախում, պատասխանեց. ՙԴաշնակցությունը, ինչպես գիտեք, հրաժարվեց Վիտալի Բալասանյանից եւ սատարելու է գործող նախագաին, եւ իշխանական երեք կուսակցություններն էլ աջակցելու են Բ. Սահակյանին: Իսկ Բալասանյանը հավանաբար կաշխատի Արցախի դժգոհ զանգվածի վրա՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

