ՙՙՙՙՙՙՙՙՆԵՐԵԼ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՈՒԺԵՂՆԵՐԸ...՚

Արխիվ 12-16

ՙՆԵՐԵԼ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՈՒԺԵՂՆԵՐԸ...՚



Այսօր կլրանար ՀՀ վարչապետ, երջանկահիշատակ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ծննդյան 61-ամյակը: Այս կապակցությամբ իրենց մտորումներով ու հիշողություններով ՙԻրավունքի՚ հետ կիսվեցին քաղաքական գործիչներ:
ՙ
ՎՃՌԱԿԱՆ ԷՐ ԵՎ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ՚

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ Ա. Մարգարյանի մասին  պատմեց հետեւյալը. ՙԻնչպես ամեն տարի, այս տարի եւս կազմակերպված ձեւով կուսակցությունը գնալու է պանթեոն: Անդրանիկ Մարգարյան անձը մտել է արդեն ազգային ավանդույթների մեջ, որպես քաղաքական եւ պետական գործիչ եւ կարծում եմ, որ նրա գործը դեռ շարունակվում է մինչեւ այսօր էլ: Նրա հետ կապված միջոցառումներին այդ ամենը մեկ անգամ եւս վերահաստատում ենք այն կարեւոր գործոնները, որն ունեցել է կուսակցությունը եւ փորձում ենք լուծելի դարձնել այն խնդիրները, որոնք ձեւավորվել են իր կենդանության օրոք: Մեր ծանոթությունը սկսվել է կուսակցության կազմավորման սկզբնական շրջանում, այնուհետ ընդհանուր, թիմային քաղաքական գործունեություն ենք ունեցել: Մարդկային առումով կարող եմ ասել, որ բավական վճռական էր եւ հանդուրժող՚:

ՙՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ
ԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ՚


ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ասաց. ՙԱնդրանիկ Մարգարյանի հետ ծանոթացել ենք 1992 թվականին, երբ ես գլխավորում էի ՀՀԿ-ի պաշտոնաթերթը, իսկ այդ ժամանակ պարոն Մարգարյանը ընտրվեց  ՀՀԿ-ի խորհրդի անդամ: Երբ նա եկավ ՀՀԿ, ՙԱզգային միացյալ կուսակցության՚ առաջատար գործիչներից էր եւ մեծ հարգանք կար նրա անձի նկատմամբ: Ցավոք, համատեղ աշխատանքը կարճ տեւեց, որովհետեւ նույն թվականի հոկտեմբեր ամսին պետք է զորակոչվեի, որի պատճառով դուրս եկա պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից: Սակայն որպես ՍԻՄ կուսակցության փոխնախագահ, երկար տարիներ, բազմաթիվ շփումներ եմ ունեցել ՀՀԿ-ի ղեկավարության հետ, այդ թվում Ա. Մարգարյանի հետ, իսկ 1999 թվականից սկսած ԱԺ-ում որպես պատգամավորներ եւս ունեցել ենք բազմաթիվ շփումներ: Այդ տարիներին ինձ վրա մեծ տպավորություն թողեց պարոն Մարգարյանի շատ պինդ պահվածքը հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ կապված, երբ նա ահաբեկիչների գործողություններին հակադրեց իր սառը, հստակ վճռականությունը եւ թույլ չտվեց, որպեսզի զոհերի թիվն ավելանա: Իր այդ հստակ գործողություններով ցուցաբերեց տղամարդկություն, իսկ հետագայում այդ դեպքերից հետո, երբ երկիրը շատ ծանր վիճակի մեջ հայտնվեց, ՀՀ երջանկահիշատակ վարչապետը, ստանձնեց երկրում կայունացնող քաղաքական գործչի գործառույթները նախ որպես ՀՀԿ նախագահ եւ հետո որպես երկրի վարչապետ: Մեր կուսակցության կողմից բարձրացրած հարցերին մշտապես եղել է ուշադիր եւ տվել խնդիրներին օպտիմալ լուծում: Մարդկային տեսակետից մշտապես նկատել եմ մեծ հայրենասիրություն, նվիրվածություն ազգային խնդիրներին եւ նպատակներին՚:

ՙՀՀԿ ԱՆԴԱՄՆԵՐԻՍ ԲԱԽՏԸ ԲԵՐԵԼ Է՚

Անդրանիկ Մարգարյան անձի եւ պետական գործչի մասին իր մտորումներով մեզ հետ կիսվեց առավել երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ. ՙԲնականաբար փաստ է, որ Անդրանիկ Մարգարյան անձը մեր նորագույն պատմության երեւելի դեմքերից մեկն է: Գործիչ, ով իր մեծ հետքն է թողել մեր պատմության վրա, եւ նա գործիչ է ում կարելի է անվանել ազգային պետական մարդ, որը կարողացավ ցույց տալ, որ հնարավոր է ու շատ նորմալ է բարոյականությունը քաղաքականության մեջ: Ինձ համար շատ կարեւոր է այն հանգամանքը, որ նա մարդ էր, ով ապրում էր ազգային իղձերով, հավատում էր, որ Հայաստանը կլինի հզոր, եւ ազգային իղձերին  հասնելու համար  պետք էր ուժեղացնել պետությունը: Եթե մեկ բառով ասեմ` նա հայրենասեր ու պարկեշտ մարդ էր, մարդ, ով պրագմատիկ էր, ռեալ, ուներ անսահման սեր հայրենիքի նկատմամբ: Ի դեպ, մեր առաջին հանդիպումը շատ հետաքրքիր է եղել, դեռեւս 2001 թվականի ապրիլի 27-ին` Լեռնահայաստանի օրը, իսկ այդ ժամանակ ես պատմության ուսուցիչ էի աշխատում դպրոցներից մեկում, մեկնել էինք Տաթեւ ուխտագնացության, այնտեղ հանդիպեցինք վարչապետին, զրուցեցինք, որից հետո գնացինք աղ ու հաց կիսելու: Այդ ընթացքում ես տեղեկացա, որ նա անկախության համար պայքար է տարել, հանուն անկախության գաղափարի աքսորավայրերում է եղել եւ դեռեւս երիտասարդ տարիներին պայքարել է Հայաստանի անկախության համար: Այդ ամենը ինձ համար շատ դրական բացահայտում էր, եւ ծանոթանալուց հետո, բնականաբար, ընդգրկվեցի ՀՀԿ-ի շարքերը, որից հետո մի քանի տարի եղել եմ նրա օգնականը: Ա. Մարգարյանը մի մարդ էր, ով ուներ շատ հետաքրքիր մտածողություն, եւ որ ամենակարեւորն է, նա պրոֆեսիոնալ էր ու, բառիս բուն իմաստով, պետական գործիչ, ուներ ներելու կարողություն, իսկ ներել կարողանում են միայն ուժեղները: Նա անսահման սիրում էր պետությունը, հայրենիքը, բանակը, եւ, համոզված եմ, որ մենք քիչ ենք ունեցել նման գործիչներ, եւ ժամանակը տալիս է իր պատասխանը, եւ որքան անցնում է ժամանակը, այնքան կարոտը նրա նկատմամբ ժողովրդի կողմից, ավելանում է՚:
Որպես երիտասարդ գործիչ պարոն Շարմազանովը ՀՀ վարչապետի հետ աշխատելիս զգացել է, որ վերջինս եղել է բավականին պահանջկոտ ղեկավար, ինչը մեկնաբանեց հետեւյալ կերպ. ՙԱռհասարակ, կուսակցության ղեկավարը, ընտանիքի հայրը կամ մարդ ում վրա կա պատասխանատվություն, պետք է լինի պահանջկոտ, այլապես գործը առաջ չի գնա, եւ հարիր չէ պետական պաշտոնյային եւ, առհասարակ, հայ տղամարդուն: Կոնկրետ ես նրանից սովորել եմ հանդուրժողականություն եւ հիշում եմ, երբ օգնական էի, փոքրիկ ֆիլմ պետք է նկարահանվեր ՙԱզգային միացյալ կուսակցության՚ մասին, որի սցենարը պետք է համաձայնեցնեինք նրա հետ: Սակայն, քանի որ հնարավոր չէ բոլոր գործիչների հետ ունենալ լավ հարաբերություններ, սցենարում կար մի մարդու անուն, ում անունը չեմ ցանկանում նշել, այդ ընթացքում նա շատ էր քննադատում Ա. Մարգարյանին: Ես որոշեցի խնդրել սցենարիստներին հանել այդ մարդու անունը եւ այնուհետ հանձնեցի այն պարոն Մարգարյանին: Նա ընթերցեց եւ անմիջապես նկատեց, որ չկա տվյալ մարդու անունը, եւ ինձ անմիջապես հարցրեց, թե ո±ւր է նրա անունը, եւ ասաց, որ անկախ նրանից, թե ինչ հարաբերության մեջ ենք,  պատմությունը չի կարելի կեղծել, եւ հենց իր ձեռքով էլ ավելացրեց այդ անունը: Այս կերպ ես տեսա հանդուրժողականություն ու պարկեշտություն: Մենք բոլորին սիրել պարտավոր չենք, բայց հանդուրժել եւ հարգալից վերաբերվել պարտավոր ենք: Շատ լավ գիտեր հայոց պատմությունը, տիրապետում էր էթնոմշակույթին, Չարենցի մեծ սիրահար էր, շատ էր կարդում Հրանտ Մաթեւոսյան եւ որ ամենակարեւորն է, նա հասարակ մարդ էր, ուներ լսելու ունակություն: Այս իմաստով ՀՀԿ անդամների բախտը բերել է, եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես բավական պահանջկոտ է եւ ունի լսելու ունակություն: Ինձ համարում եմ այն բախտավորներից, որ իմ քաղաքական կարիերայի ճանապարհին հանդիպել եմ Անդրանիկ Մարգարյանին եւ Սերժ Սարգսյանին՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում