ՙՕՍԿԱՆՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙՕՍԿԱՆՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ՚

Երեկ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ՙռմբարկու՚ անդամ Վարդան Օսկանյանը ի լուր ամենքի հայտարարել է, որ իրեն եւ ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամին քաղաքական հետապնդումների են ենթարկում, վերջինիս հրավիրելով Ազգային անվտանգություն` հարցաքննելու վերը նշված հիմնադրամում փողերի լվացման հետ կապված: ՙԻնչ գնահատական կարելի է տալ այդ քաղաքական շահարկումների փաստին, երբ հարցաքննությունը փողերի լվացման հետ է կապված՚,- հարցին ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ նկատեց. ՙԿարծում եմ, որ մեզ մոտ դա տրադիցիա է դարձել, եւ ով քաղաքականությամբ է զբաղվում, երբ  օրենքների նկատմամբ խնդիրներ է ունենում, դարձնում են իրենց քաղաքական հետապնդման առարկա: Դա այդպես չէ, եւ կարծում եմ, որ բոլոր հիմնադրամներն էլ պետք է որոշակիորեն օրենքների շրջանակներում պետության ուշադրության ներքո լինեն: Չեմ կարծում, որ  Վարդան Օսկանյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում՚:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ


ԱՍԱՑԻՆՔ`, ՉԷ, ԷԼԻ, HET!


Վերջերս լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը առաջարկել է ԵԽԽՎ-ում կրճատել ԲՀԿ-ի քվոտան եւ դրա հաշվին ապահովել ՀԱԿ ներկայացուցչի ընդգրկումը պատվիրակության մեջ: Թե որքանով է համապատասխանում դա իրականությանը, Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հերքեց. ՙԻհարկե, ոչ, արդեն բազմիցս հայտնել եմ իմ դիրքորոշումը այդ հարցի շուրջ, որ դա իմ իրավասությունների հարցը չէ, այլ Ազգային ժողովի նախագահի: Իսկ ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչ է որոշելու Ազգային ժողովի նախագահը եւ այդ մասին որեւէ կարծիք նույնիսկ չեմ էլ արտահայտում՚: Իսկ ԲՀԿ-ի հաշվին ԵԽԽՎ-ն ՀԱԿ ներկայացուցչով փոխարինելու իր առաջարկի լուրերից արդեն հոգնած հավելեց. ՙՄեկ անգամ էլ ասեմ, մեծատառերով գրեք` ՈՉ, որ բոլորը հանգստանան՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՙ
ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ՚


Վերջին դիվերսիոն հարձակումներից հետո, Ադրբեջանում շատացել են ականի պայթյունի հետեւանքով վիրավորված կամ զոհված զինծառայողների թիվը: Իսկ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված նման ՙպայթունային համաճարակը՚` դիմեցինք քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ. ՙՄիայն ականի վրա չեն պայթում, այլ Քուռ գետում են խեղդվում, բետոնե պլիտան է ընկնում վրաները եւ այլն: Պետք է ասեմ, որ այդ զինծառայողներից երկուսի անունը մինչ նրանց հայտնաբերելը, դրված է եղել մեր կայքում: Սա դիվերսիոն խմբի թաքցրած դիակներն են, որոնց պարզապես նոր են ջրի երես հանում եւ այս կերպ պատահարների պատրվակի տակ մեր տղաների կողմից սպանված ասկյարների դիակները հանում են: Սա այն խորամանկությունն է, որի մասին բոլորը գիտեն եւ եթե այդ խորամանկությունը ադրբեջանցիների շրջանում անցնում է` անցնում է, իսկ եթե ոչ, ապա ամբողջ աշխարհը հասկանում է, թէ ինչ է կատարվում՚:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆՙ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում