ՙԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼԸ ԱՄՆ-Ի ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ՚

Արխիվ 12-16

ՙԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼԸ ԱՄՆ-Ի
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ՚



Ամերիկամետների ակտիվ խմորումների եւ ԱԺ կայացած ու շուտով սպասվելիք նախագահական ընտրությունների մասին ՙԻրավունք՚-ը զրուցեց ԱԺ ընտրական գործընթացին չմասնակցած, բայց, այնուամենայնիվ, ընթացքին հետեւող պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ հետ.
- Ձեր կարծիքով, ի±նչն է պատճառը, որ ամերիկամետ ուժերը, ի դեմս հազիվ 7% հավաքած ՀԱԿ-ի եւ համեստ ձայների քանակով աչքի ընկնող ՙԺառանգություն՚ կուսակցության, ջախջախիչ պարտություն կրեցին:
- Պարտություն կրեցին, որովհետեւ ժողովուրդը նրանցից չլսեց իրեն անհրաժեշտ, իրեն ձեռնտու, իրեն հույս տվող որեւէ ծրագիր:
- Այնպիսի մոնիպուլյացիան, ինչպիսին է Վարդան Օսկանյանի հայտնությունը ԲՀԿ-ում, արդյոք հեռանկա±ր է ստեղծում, որ ԲՀԿ-ն էլ վերածվի ամերիկամետ ուժի:
- Ըստ երեւույթին, նման միտումներ որոշ շրջանակներում կան, բայց ես չեմ կարծում, որ մի Վարդան Օսկանյանով ԲՀԿ-ն վերածվի ամերիկամետ ուժի:
- Կարծես թե հիմա մրցակցություն է գնում ՀԱԿ-ի, ՙԺառանգության՚, եւ Արամ Զավենիչի ՙՀանրապետություն՚ կուսակցության միջեւ, թե ո±վ պետք է լինի արեւմտամետ ուժերի առաջնորդը: Ըստ Ձեզ, հնարավո±ր է, որ այս երեք քաղաքական ուժերի մոտ ստացվի նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալը:
- Չեմ կարծում, նրանք անհամատեղելի են:
- Հիլլարի Քլինթոնը իր այցի ժամանակ շեշտակի անձնական ուշադրություն դրսեւորեց տարբեր գրանտակեր կառույցների մեծամասամբ հանրորեն մերժելի ղեկավարների նկատմամբ: Հնարավո±ր է, որ դրանով Արեւմուտքին հաջողվի Հայաստանում ներքին ապակայունություն ստեղծել, թե± արդեն անցել է ՙբազմագույն հեղափոխությունների գնացքը՚:
- Ցանկացած երկրում անկայունություն ստեղծելը ԱՄՆ-ի մասնագիտությունն է եւ ամենօրյա աշխատանքը: Հայաստանում անկայունությունն իշխանություն-ընդդիմություն պայքարի միջոցով անհնարին է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում